Լրահոս
Օրվա լրահոսը

Հակադարձում է ՀԱԿ պատգամավորին. «Պոռոտախոսությունը դարձրել են կյանքի նորմա»

Դեկտեմբեր 15,2012 19:08

 «Տնտեսական օլիգարխը իր մեջ ուժ չգտավ պառակտվել  քաղաքական օլիգարխից»,-  մեզ հետ զրույցում քաղաքագետ Լեւոն Շիրինյանը այսպես է բացատրում նախագահական ընտրություններում չառաջադրվելու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որոշումը:

Ըստ նրա, Ծառուկյանի առաջադրումը Հայաստանում մրցակցություն ստեղծելու եւ արտասահմանի համար քաղաքակիրթ երկիր երեւալու առումով անհրաժեշտ էր. «Հետընթաց եղավ: Հայաստանում քաղաքական կյանքը կաթվածահար եղավ»:

Քաղաքագետը կարծում է, որ թեկուզ քաղաքական գործընթացները զարգացնելու համար ընդդիմությունը պետք է միավորվի:

Նա վստահ է, ԲՀԿ-ն այս ընթացքում ընդդիմադիր չի խաղացել. «Ուղղակի չկարողացան տանել այն ծանրությունը, երեւի առաջին դեմքը չկարողացավ տանել, նախագահացու իրեն չտեսավ:  Չեմ ցանկանում Ծառուկյան գործչին համեմատել Արթուր Բաղդասարյան գործչի հետ»:

Քաղաքագետի կարծիքով, տեղին չեն նաեւ ՀԱԿ-ին ուղղված մեղադրանքները ԲՀԿ-ի հետ համագործակցելու առումով. «Մարտիմեկյան իրադարձություններից հետո ՀԱԿ-ը շատ լավ տեսավ, որ  չունի ռեալ ուժ, որ կարողանա իշխանափոխության հասնել: Նա դրա համար փնտրում էր  ֆինանսական, մարդկային ռեսուրս, որին ղեկավարելով կամ որի հետ դաշնակցելով՝  կգնար առաջ ու հարցը կլուծեր: Շատ մեղադրելի չէ: Հիմա բարոյակա՞ն էր միավորումը, թե՞՝ չէ,  դե քաղաքական կյանք է:  Իսկ Հայաստանի քաղաքական կյանքը այսպես լճացած պահելը բարոյակա՞ն է»:

Քաղաքագետը մեկնաբանեց նաեւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն-Տեր Պետրոսյանի առաջադրվելու-չառաջադրվելու վերաբերյալ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի ասածները, թե  ՀԱԿ-ի կողմից ակտիվություն է լինելու. «Սերժ Սարգսյանն ունենալու է շատ արժանի ու հաղթող հակառակորդ». «Հայաստանում քաղաքական պոռոտոխոսությունը դարձրել են  կյանքի նորմա: Մենք հաղթելու ենք, այսքան ձայն ունենք: Կապրենք, կտեսնենք»:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31