Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Իրան մեկնող ավտոբուսն ավտովթարի է ենթարկվել Մեղրու տարածաշրջանում, կա զոհ

Դեկտեմբեր 15,2012 22:26

Իրանի Իսլամական Հանրապետություն մեկնող ավտոբուսն այսօր ժամը 19-00-ի սահմաններում Մեղրու տարածաշրջանում վթարի է ենթարկվել, որի հետեւանքով 25 ուղեւորներից մեկը, ըստ ԱԻՆ Սյունիքի մարզային փրկարարական ծառայության նախնական տվյալների,  զոհվել է, իսկ մյուսները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափովել են Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն:  Նախնական տվյալներով` վթարի պատճառը ճանապարհի մերկասառույցն է եղել: Ինչպես տեղեկացանք բժշկական կենտրոնից`  Մեղրու հիվանդանոցում եւ Ագարակի տեղամասում այս պահին  դեռ շարունակում են հիվանդներին հետազոտել եւ առաջին բուժօգնությունը ցուցաբերել, մահացածների ու վիրավորների վերաբերյալ հստակ տվյալներ դժվարանում են հաղորդել: «Շտապ օգնության 4 մեքենաներով, բոլոր բժիշկներով ու բուժքույրերով մեկնել ենք դեպքի վայր: Երկու հիվանդի վիճակը ծանր է, գանգուղեղային ջարդվածքներով են տեղափոխվել հիվանդանոց, մյուսներին այս պահին հետազոտում ենք, դեռեւս որեւէ հստակ տեղեկատվություն մնացած ուղեւորների վերաբերյալ տալ չենք կարող: Մեղրու հիվանդանոց ընդունած առաջին 4 ուղեւորներին արդեն տեղավորել ենք պալատներում, տեղափոխած հիվանդների շարքում երեխաներ չկան: Այս պահին մեզ մոտ շատ լարված իրավիճակ է, շտապում ենք բոլորին համապատասխան բուժօգնություն ցուցաբերել», -տեղեկացրեցին Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնից:  Սյունիքի մարզային փրկարարական ծառայությունից հաղորդում են, որ ժամը 19:13-ին ճանապարհատրանսպորտային պատահարի մասին տեղեկություն ստանալուց հետո անմիջապես դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատ:

Մեր ունեցած նախնական տվյալներով` ավտոբուսի ուղեւորների մեջ պարսկահայեր կային, դեպքի մասին այլ մանրամասներ կներկայացնենք առաջիկայում:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31