Լրահոս
Օրվա լրահոսը

«Օպերատորի համար ֆիլմը եւ տեխնիկա է, եւ արվեստ». Իգոր Կլեբանով

Դեկտեմբեր 15,2012 17:46

Իգոր Կլեբանով

«Մեզ մոտ սովորույթ է դարձել Հայաստան հրավիրել աշխարհի խոշորագույն կինոգործիչների: Նրանք լավագույն կինոմատոգրաֆիայի համառուսական պետական համալսարանի ներկայացուցիչներ են: Ս. Գերասիմովի համալսարանը հայ կինոյի պատմության մեջ իր ուրույն տեղն ունի, որովհետեւ հայ մեծ կինոգործիչներն ավարտել են նման հաստատությունը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ս. Գերասիմովի անվան կինոմատոգրաֆիայի համառուսական պետական համալսարանի օրերը Երեւանում» ծրագրի մեկնարկի շուրջ նշեց կինոյի եւ հեռուսատատեսության ամբիոնի վարիչ Գարիկ Զաքոյանը:

Ս. Գերասիմովի անվան կինոմատոգրաֆիայի համառուսական պետական համալսարանի ռեկտոր Վլադիմիր Մալիշեւի համոզմամբ հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ կինոյի ոլորտում կնքված պայմանագրի համաձայն  երկու ռեկտորները որոշել են, որ անցկացնելու են տարբեր միջոցառումներ, վարպետաց դասեր կինոյի ոլորտում.

«Մեր ուսանողները պետք է համագործակցեն եւ կապված լինեն միմյանց հետ: Մարդկային առումով ենք սկսել միջոցառումը եւ հույս ունենք, որ հայ ուսանողներն ու դասախոսները չեն հետաձգի համագործակցությունը: Փորձը կա, կարծում եմ հետաքրքիր կանցնի: Կինոն համաշխարհային գործընթաց է եւ օգտակար է կազմակերպել նման հանդիպումեր, երբ նայում ես կինո կարող ես շատ բան հասկանալ, որովհետեւ մեր կյանքն  է այնտեղ պատկերված»:

Ռուս կինոօպերատոր, ռեժիսոր եւ մանկավարժ, ՌԴ ժողովրդական արտիստ, Ռուս կինոօպերատորների միության նախագահ Իգոր Կլեբանովը նշեց, որ վարպետաց դասերի շրջանում մի քանի ժամով շփվելը ուսանողների հետ բավարար չէ, չնայած կարծես թե ինչ որ բանի սկիզբ է.

«Առաջին անգամ եմ Հայաստանում եւ զգում եմ, որ ուսանողները ցանկանում են ինչ որ բան սովորել: Օպերատորի համար ֆիլմը եւ տեխնիկա է, եւ արվեստ, այն եղել է, կա եւ կլինի»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31