Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Եվրոպական Միությունը կոչ է անում վերջ տալ ինքնահրկիզումներին

Դեկտեմբեր 15,2012 19:38

Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով պատասխանատու Քեթրին Էշթընն ասել է, թե Միությունը ՝՝խորապես ցավում է՛՛ տիբեթցիների կողմից իրականացվող ինքնահրկիզումների աստիճանաբար աճող թվի համար։ Նրա խոսքերով ԵՄ-ը մտահոգված է այն հանգամանքով, որ Չինաստանի ճնշող քաղաքականությունն է դարձել այս տարածքում տիբեթցիների ինքնահրկիզումների թվի աճի պատճառ։
Հրապարակված հայտարարությամբ Էշթընը կոչ է անում տիբեթցիներին հեռու մնալ բողոքի ծայրահեղ միջոցներից ու դիմում Չինաստանին՝ տիբեթցիների շրջանում արմատացած դժգոհությունների պատճառները վերացնելու հորդորով։ 

Նրա խոսքերով, Չինաստանը պետք է ապահովի Տիբեթի ժողովրդի քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքները։ Հայտարարության մեջ ասված է, որ Չինաստանը պիտի թույլ տա, որ տիբեթցիները անկաշկանդ զբաղվեն իրենց մշակույթով, կրոնական դավանանքով ու ազատ կերպով կիրառեն իրենց լեզուն։

Չինաստանի արեւմտյան հատվածում 2ՕՕ9 թվականից ի վեր առնվազն 92 տիբեթցի է ինքնահրկիզվել, որոցից 28-ը՝ միայն անցած նոյեմբեր ամսին։
Չինաստանի իշխանությունները հայտարարում են, որ ինքնահրկիզումները խրախուսվում են Տիբեթի հոգեւոր առաջնորդ Դալայ Լամայի կողմից՝ նպատակ ունենալով այս կերպ հանել Չինաստանի վերահսկողությունը Տիբեթից։
Դալայ Լաման, որը որպես արտաքսյալ բնակվում է Հնդկաստանում, հերքում է ինքնահրկիզումները խրախուսելու մասին Չինաստանի մեղադրանքները։ Նա նաեւ շարունակ հայտարարում է, որ ինքը տիբեթցիներին չի մղում անկախության, այլ ձգտում է Չինաստանի կազմում ինքնավարության։
Չինաստանը Տիբեթը համարում է իր անբաժան մասնիկը։

Արամ Վանեցյան

«Ամերիկայի Ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31