Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Անդրե Մանուկյանին

Դեկտեմբեր 15,2012 17:38


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է ֆրանսահայ աշխարհահռչակ դաշնակահար Անդրե Մանուկյանին, ով դեկտեմբերի 16-ին բացառիկ  մենահամերգով հանդես կգա Արամ Խաչատրյան համերգասրահում: Երաժշտի այցն ու համերգը կազմակերպվել են Երևանի քաղաքապետի անմիջական հովանավորությամբ:

Ողջունելով հյուրին` քաղաքապետն ընդգծել է, որ հայ-ֆրանսիական հարաբերություններն այսօր բարձր մակարդակի վրա են. ֆրանսիական մի շարք քաղաքների հետ ակտիվ համագործակցություն է ծավալվել և համատեղ բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվում ամենատարբեր, այդ թվում մշակութային ոլորտում:

<<Վերջին տարիներին Երևանը բազմաթիվ հանրահայտ երաժիշտների է ընդունել և մեզ համար պատիվ է հյուրընկալել նաև ձեզ: Գիտեմ, որ առաջին անգամ եք հանդես գալու երևանյան բեմում: Վստահ եմ, որ համերգային անմոռանալի երեկո է սպասում>>,-նշել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ցուցաբերած աջակցության և ջերմ հյուրընկալության համար` Անդրե Մանուկյանը նշել է, որ տպավորված է Երևանով և անհամբեր սպասում է հանդիսատեսի հետ հանդիպմանը:

<<Լինելով հայ, սակայն ապրելով ու ստեղծագործելով Ֆրանսիայում, ինձ համար մշտապես կարևորվել է հայ մշակույթի տարածումը: Դա համարում են նաև իմ առաքելությունը>>,-նշել է Անդրե Մանուկյանը:

Քաղաքապետը վտահեցրել է, որ մայրաքաղաքի դռները միշտ բաց են երաժշտի համար և հույս հայտնել, որ առաջիկայում Երևանում կրկին հանդիպելու երաժշտական հաճելի առիթներ կլինեն:

Անդրե Մանուկյանն այցելել է նաև Երևանի պատմության թանգարան, շրջել ցուցասրահներով, ծանոթացել Երևանի պատմությանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31