Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Մի քիչ հետո էլի, հիմա հավես չունեմ»

Դեկտեմբեր 15,2012 19:32

ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը « բարձր ու դրական ակնկալիքներով» էին եկել ՀՀԿ համագումարին: «Ա1+»-ի հետ զրույցում պարոն Բեգլարյանը մասնավորապես ասաց, որ այսօր նա քաղաքական դաշտում Սերժ Սարգսյանին արժանի մրցակից չի տեսնում. «Որովհետեւ ես ՀՀԿ գործադիրի անդամ եմ, եւ ամենաարժանին մեր թեկնածուն է: Ըստ մեր Սահմանադրության, օրենքների` բոլորն էլ կարող են առաջադրվել, մենք խնդիր չունենք, բոլորն էլ կարող են դառնալ մրցակից, սակայն մեր թեկնածուն է արժանի»:

Իսկ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի համար ՀՀԿ համագումարը թիվ մեկ քաղաքական իրադարձությունն էր այսօր, երբ Սերժ Սարգսյանը 2013թ. նախագահի ընտրություններում պաշտոնապես առաջադրվեց ՀՀԿ թեկնածու:

Մանրամասն կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել