Օրվա լրահոսը

ԵՊՀ պատմության ֆակուլտետի կոլեկտիվի և ուսանողների հայտարարությունը

Նոյեմբերի 22`-ին ժամը 13-ին, 4 հոգի  բարձրախոսով և տեսախցիկներով ներխուժելով ԵՊՀ պատմության ֆակուլտետ, կատարել են ապօրինի գործողություններ` խաթարելով ֆակուլտետի բնականոն աշխատանքը: Նրանք անհարկի աղմուկ են բարձրացրել, բարձրաձայն բղավել, արտահայտել իրենց քաղաքական հայացքները, անկարգություններ հրահրել: Երիտասարդների գործողությունները խոչընդոտել են ֆակուլտետի բնականոն գործունեությունը: ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, լսելով բարձրացած աղմուկ-աղաղակը, ընդհատել է իր դասախոսությունը ու

«Երևան Ջուրը» Շենգավիթում «փակում է տարին»

  «Այս աշխատանքներով փաստորեն կավարտվի Շենգավիթ վարչական շրջանում իրականացվող ջրամատակարարման ցանցի գոտիավորման ընթացիկ տարվա ծրագիրը» – այսպես է բացատրում նոյեմբերի 23-ին ժամը 7.00-ից մինչև նոյեմբերի 24-ը ժամը 19.00-ն Գ.Նժդեհ, Ս.Զորավար, Սևանի, Ս.Սարգսյան, Ֆրունզե, Մխչյան, Բայդուկով, Մայիսի 9, Մհեր Մկրտչյան, Մուսաելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Դոդոխյան, Հրազդանի, Ղարիբջանյան, Մանթաշյան, Նիզամի, Շևչենկո, Վ.Շենգավիթ 2, 10-11 փողոցների, Արշակունյաց պող.

Գրկախառնության, համբույրի եւ ծիծաղի դրական ազդեցության մասին

Գրկախառնությունը ունի թերապեւտիկ նշանակություն: Ինչպես հայտնում է Comprehensive Psychology-ին ՝ Յան Աստրոմի գլխավորությամբ անցկացվել է հետազոտություն: Պարզել է, որ ամեն օր 10 վայրկյան գրկախառնությունը կարող է նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ռիսկը, իջեցնել հիպերտոնիկ հիվանդությամբ տառապող մարդկանց արյան ճնշումը, կանխել սթրեսը և դեպրեսիան։ Մասնագետները եկել են այն եզրահանգման, որ օրգանիզմում տեղի են ունենում փոփոխություններ՝ բարձրանում է

Սիրիահայերն ազատվել են 65.000 ՀՀ դրամ պետական տուրքի վճարումից

Հաշվի առնելով Սիրիայի ներկայիս պատերազմական իրավիճակը, քաղաքական հնարավոր զարգացումները, այդ երկրում բնակվող մոտ 100 հազար հայերին սպառնացող վտանգը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ ՀՀ կառավարությունը շտապ միջոցներ է ձեռնարկում մեր հայրենակիցների անվտանգությունն ապահովելու, նրանց վերադարձը հայրենիք հնարավորինս դյուրացնելու համար։ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և ներկայացմամբ Գործադիրը որոշել է օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու

Daily Star. «Լիբանանի Խորհրդարանի նախագահը չեղյալ է հայտարարել ՀՀ նախագահի համար նախատեսված նիստը»

   Լիբանանի Խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրին չեղյալ է հայտարարել ուրբաթ օրը նախատեսված նիստը, որը պետք է տեղի ունենար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պատվին, դրա փոխարեն կտրվի նախաճաշ: Հայտնում է «Դեյլի սթար» թերթը: «Հաշվի առնելով, որ Լիբանանի նախարարներից և պատգամավորներից շատերը Վատիկանում մասնակցելու են Լիբանանի օրվան` պատրիարք Բեշարա Ռայի  կարդինալ նշանակելու պաշտոնական արարողությանը, Հայաստանի նախագահին դիմավորելու

ՀԱԿ-ը կհաղթահարի՞ խանդն ու կպաշտպանի՞ Գագիկ Ծառուկյանին

Գագիկ Ծառուկյանի ու նրա խորհրդավոր որոշման շուրջ քննարկումները չեն դադարում: Ենթադրություններ, կանխատեսումներ և սպասումներ. այսպես կարելի է բնութագրել այն իրավիճակը, որ այժմ ձևավորվել է ներքաղաքական մթնոլորտում նշված հարցի առիթով: Aravot.am-ը մի շարք քաղաքագետների խնդրեց՝ հաշվի առնելով վերջին զարգացումներն ու գնահատելով ներկայիս քաղաքական իրավիճակը, կանխատեսել, արդյոք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կառաջադրի՞ իր թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններին

Էդիկ Մինասյան. «Հակահարվածի» անդամները ԵՊՀ-ն որպես քաղաքական հարթակ են օգտագործել եւ ոտնահարել ուսանողների կրթության իրավունքը

Այսօր «Արմատ» ակումբում ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն անդրադարձավ երեկ համալսարանում «Հակահարված» նախաձեռնության անդամների հետ կապված միջադեպին: «Երեկ` ժամը 13:15-ի սահմաններում, բարձրախոսով եւ տեսախցիկներով մի խումբ երիտասարդներ ներխուժեցին պատմության ֆակուլտետ եւ ապօրինի գործողություններ կատարելով` խաթարեցին ֆակուլտետի բնականոն աշխատանքը, ոտնահարեցին ուսանողների կրթության իրավունքը: Նրանք անհարկի աղմուկ էին բարձրացնում, անկարգություններ անում եւ պահանջում իշխանությունների զավթած ռեժիմի

Նիկ Էգիբյանի նոր տեսահոլովակն ու մասնակցությունը «Եվրատեսիլ 2013»-ի նախընտրական փուլին

  Նիկ Էգիբյանի երկրպագուները ոգևորված են, նրանք համոզված են, որ իրենց սիրելի երգիչն է ներկայացնելու Հայաստանը Եվրատեսիլ 2013-ին: Այս մասին մեկնաբանություններ ու կարծիքներ էին գրել երգչի ֆեյսբուքյան էջում տեղադրված նկարի տակ: Նկարից ոմանք ենթադրել էին, թե հայ մասնակիցն այս տարի հենց Նիկն է, սակայն երգիչը շտապել է տեղեկացնել, որ նա դեռևս մասնակցելու է նախընտրական փուլին,

«ArmNet 2012 »-ի մարզային միջոցառումների մեկնարկը` Վանաձորից

Այսօր Վանաձորում «Սոցիալական ցանցերը` որպես բրենդի առաջխաղացման գործիք» խորագիրը կրող աշխատաժողովով սկիզբ դրվեց «ArmNet 2012» նախագծի մասնագիտական քննարկումների մարզային միջոցառումներին: «Մեզ համար շատ կարեւոր է նախագծի շրջանակները ընդլայնելը, եւ քանի որ Վանաձորը մեր խոշոր քաղաքներից մեկն է, մենք նկատել ենք, որ Վանաձորը համացանցում ակտիվ է, ուստի որոշեցինք մարզային առաջին հանդիպումը կազմակերպել հենց Վանաձորում»,- ասաց «ArmNet»

Hürriyet Daily News. «Թուրքիայի միակ հայկական գյուղին սպառնում է կորցնել գյուղի կարգավիճակը»

Վերջերս ներկայացված օրենքի նախագիծը, ըստ որի կվերաբաժանվեն Թուրքիայի վարչատարածքային սահմանները, իր ազդեցությունը կունենա Թուրքիայում հայերով բնակեցված միակ գյուղի վրա: Հայտնում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը: Թուրքիայի Հաթայ նահանգում գտնվող Վաքըֆլը (հայ. անունը Վակըֆ) գյուղը, որն ունի 135 բնակիչ, նոր օրենքի համաձայն կկորցնի իր «հատուկ» կարգավիճակը: Վակըֆի համայնքի ղեկավար Ջեմ Չափարը «Հյուրիեթ»-ի հետ զրույցում ասել է,

Օլիգարխների դեմ պայքարող ակտիվիստը չի պայքարի Ծառուկյանի առաջադրման դեմ

«Որպես Հայաստանի քաղաքացի եւ մարդ ակտիվիստ, որը պայքարում է օլիգարխիկ համակարգի դեմ, անկախ նրանից, թե ով կառաջադրվի նախագահական ընտրություններում, բոյկոտում ենք: Մեզ չի հետաքրքրում՝ ինչ են ընտրությունները, ովքեր են առաջադրվում կամ ուր կտանի»,- Aravot.am-ին ասաց բնապահպան ակտիվիստ Եղյա Ներսիսյանը՝ պատասխանելով մեր հարցին, թե պայքարելո՞ւ են նախագահական ընտրություններում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առաջադրման դեմ: «Անկախ նրանից,

ԱԳ նախարարն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

 Նոյեմբերի 23-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպմանը նախարար Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից շարունակաբար արվող սադրիչ հայտարարությունների վրա՝ նշելով, որքան էլ դրանք ներքին օգտագործման համար լինեն, սակայն  լուրջ վնաս են հասցնում բանակցային գործընթացին և

ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը ցանկանում է հանդիպել արդարադատության նախարարին

ՀՀ Արդարադատության նախարար, Արդարադատության խորհրդի փոխնախագահ Հրայր Թովմասյանին  ՀՀ ԱՆ  «Նուբարաշեն» ՔԿՀ 012 խցի կալանավոր՝ Տիգրան Սամվելի Առաքելյանից ԴԻՄՈՒՄ   Հանրահայտ փաստ է, որ ես՝ Տիգրան Սամվելի Առաքելյանս, 2011-ի օգոստոսի 9-ից ապօրինի գտնվում եմ կալանքի տակ: Չեմ ցանկանում դիմումը ծանրացնել քր գործում առկա փաստական հանգամանքներով: Ձեզ գրում եմ, որպես արդարադատության խորհրդի փոխնախագահի: Օրենքի հրամայական պահանջն

Սերգո Կարապետյանից պահանջեցին չխախտել ԱԺ կանոնակարգը եւ մարդկանց հարցերին շատ հասկանալի պատասխանել

Այսօր Ազգային ժողովում սերմերի մասին օրենքում նախատեսվող փոփոխությունների շուրջ հրավիրված լսումները, որին մասնակցում էր նաեւ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, բավականին բուռն ընթացան: Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը, վկայակոչելով հարյուրավոր գյուղատնտեսների դժգոհությունները, կառավարության հատկացրած ցորենի սերմացուի վերաբերյալ, ասաց, որ դա ոչ թե աջակցություն էր գյուղացուն, այլ` «հարյուր տոկոսանոց բիզնես է»: Ըստ նրա.

Համակարգչային խաղերը կարող են դառնալ ագրեսիայի պատճառ

Թեեւ Ասլանյանները մի քանի տարի է, ինչ տանն ունեն անձնական օգտագործման համակարգիչ, այնուամենայնիվ, այն հասցրել է բազմաթիվ կոնֆլիկտների առիթ դառնալ: Նրանց 12-ամյա որդին` Վահանը, դասերից տուն վերադառնալով, անմիջապես նստում է համակարգչի դիմաց ու տարվում տարաբնույթ խաղերով: «Չենք կարողանում կտրել դրանից, արդեն տեսողությունն էլ է վատացել, չգիտենք ինչ անենք: Մի փոքր ժամանակով վեր է կենում առջեւից,

406 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Նոյեմբերի 23-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,550,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.05 դրամ:

Էդիկ Մինասյան. Ադրբեջանական դասագրքերում Ստեփան Շահումյանը ներկայացված է որպես Ադրբեջանի ոխերիմ թշնամի

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը «Արմատ» ակումբում ասաց, որ մեր օրերում կեղծվում են հայկական հուշարձանների անվանումները եւ ներկայացվում այլ լույսի տակ. «Քարահունջի պատմական հուշարձանը ժամանակին ներկայացվեց «Օշուն Դաշա» թուրքական անվանմամբ` ցուցանակի վրա: Իսկ վերջերս էլ Հաղպատի տարածքում տեղադրված ցուցանակի տեքստում գրված էր, թե Սայաթ -Նովան ադրբեջանցի դիվանագետ էր, ով հարաբերություններ էր կարգավորում մյուս երկու

Գագիկ Ծառուկյանի հնարավոր առաջադրման մասին. «Առայժմ ՝Nօ Comment» (Տեսանյութ)

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը առաջիկա նախագահական ընտրություններում  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հնարավոր առաջադրմանը առայժմ նայում է միայն իրավական առումով: «Նախագահական ընտրություններում թեկնածություն դնելու իրավունք արդյոք չունե՞ն բիզնեսմենները, իմ կարծիքով, բոլորն էլ ունեն… թե քաղաքացիները ոնց են դրան վերաբերվում, բարդ խնդիր է, ցույց կտան ընտրությունները»: Թե ինչպես է ինքը վերաբերվում նախագահի օլիգարխ թեկնածուին, պարոն Իշխանյանն ասաց. «Առայժմ

Ֆիլմի մրցույթ՝ հայերի համար

17-25 տարեկան հայերը կարող են մասնակցել թվային դարաշրջանում մարդու իրավունքների պաշտպանությունը թեմայով կարճամետրաժ ֆիլմերի (3 րոպեանոց) մրցույթին` մինչև դեկտեմբերի 5-ը իրենց դիմումներն ուղարկելով ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչություն (ՄԱԿ ՀՏՎ): Հայտնում է Եվրամիության Հարևանության ծրագրի պաշտոնական կայքէջը: Մրցույթը կազմակերպել են ՄԱԿ ՀՏՎ-ն, Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը, ԵԱՀԿ ու Եվրախորհրդի երևանյան գրասենյակները

Բերդի ավագանին չեղյալ է համարել իր կայացրած որոշումները

Նոյեմբերի 20-ին կայացել է Տավուշի մարզի Բերդ քաղաքի ավագանու նիստ, որը չեղյալ է համարել Մաշտոցի 26 բազմաբնակարան շենքին հարող մանկական խաղահրապարակի տարածքը 13 հոգուն օտարելու եւ Դավիթ-Բեկ փողոցի 50 հասցեում գտնվող մայթի 60 քառակուսի մետր տարածքը 50 տարով, կառուցապատման իրավունքով, տարեկան 60 հազար դրամ վարձավճարով հատկացնելու որոշումները: Մայթի 60 քառակուսի մետրը հատկացվել է 3 անձանց

Գյումրու նախկին քաղաքապետի եղբոր՝ Գեւորգ Ղուկասյանի պարզաբանումը

Ս/թ նոյեմբերի 22-ին Գյումրու ավագանու նիստում շրջանառության մեջ դրվեց «Չայկա» մակնիշի ավտոմեքենայի արժեքի հետ կապված հարցը` չեղյալ համարելով Գյումրու նախորդ ավագանու որոշումը: Ես՝ Գևորգ Ղուկասյանս, ով հանդիսացել է ավտոմեքենայի գնորդը, հարկ եմ համարում նշել, որ այն, իսկ ավելի ճիշտ դրա ջարդոնը, ձեռք եմ բերել եմ 100.000 դրամ գումարով: Վստահաբար կարող եմ ասել, որ եթե այդ

Ոստիկանը 75-ամյա կնոջը հանել է վրանից

Արդեն 160 օր շարունակվում է Գարեգին Նժդեհի եղբոր դուստր Էմմա Սահակյանի նստացույցը նախագահական շենքի դիմաց: Ինչպես արդեն կրկնում է հինգ ամիս շարունակ, ինքը խաբեության զոհ է դարձել, որի հետևանքով կորցրել է բնակարանը և դարձել անօթևան. «Այս 160 օրերից 21 օրը հացադուլ եմ արել, օր ու գիշեր այստեղ եմ, ոչ մի տեղ չունեմ գնալու, բայց ոչ

Արտակ Զեյնալյան. «Իշխանությունները պաշտպանում են իրենց գործակալներին»

Մարտի 1-ի զոհերի գործով Եվրոպական դատարանում հանդես եկող «Իրավունքի գերակայություն» հկ-ի իրավաբան Արտակ Զեյնալյանն այսօր «Անպատժելիության համակարգային դրսեւորումները եւ դրանց ազդեցություններն իրավունքի գերակայության վրա Հայաստանում» քննարկման ժամանակ ներկայացրեց հենց մարտի 1-ի զոհերի հարցը: «Կա զինատեսակ, որը ոստիկանները չպետք է օգտագործեն՝ դա նռնակ է, որը կրակում են հրացանից: Այն ունի կիրառման նշանակություն: Մարտի 1-ի 10-ի զոհերից

Ավան վարչական շրջանում բացվել է Սայաթ-Նովայի կիսանդրին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է հայ մեծ քնարերգու Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Ավան վարչական շրջանում տեղադրված բանաստեղծի կիսանդրու բացմանը: Բանաստեղծի անունը կրող թաղամասի համանուն պուրակում տեղադրված կիսանդրու հանդիսավոր բացման պատիվը վերապահվել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Միջոցառմանը ներկա են եղել նաև Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը, քանդակի հեղինակ Լևոն Թոքմաջյանը, Երևանի ավագանու

Հայաստանում անպատժելիության անձեռնմխելիության սկզբունքն է գործում

Այս տարի 43 մահացության դեպք է գրանցվել Զինված ուժերում, որից 12-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում: Այսօր «Անպատժելիության համակարգային դրսեւորումները եւ դրանց ազդեցություններն իրավունքի գերակայության վրա Հայաստանում» քննարկման ժամանակ ներկայացրեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը. « Եթե նախորդ ժամանակներում տարանջատում  էինք հրադադարի ռեժիմի հետեւանքով մահացության դեպքերը մնացած դժբախտ պատահարներից, ուրեմն ասեմ, կարծում եմ,

Հայոց բանակը զինվորի պակաս ունի, բայց՝ ոչ հիվանդ

Այսօր «Ելակետ» ակումբում «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը եւ ԵՊՀ բժշկական հոգեբանության ամբիոնի դոցենտ, Պաշտպանության նախարարին առընթեր ՀԽ անդամ, հոգեբան Խաչատուր Գասպարյանը խոսեցին նորակոչիկների ֆիզիկական եւ  հոգեբանական պատրաստվածության մասին՝ անդրադառնալով նաեւ օրերս սկսված աշնանային զորակոչին: Խաչատրյանի փոխանցմամբ՝ ինքը, ընդգրկված լինելով նախարարին առընթեր հասարակական խորհրդում, մասնակցում է առողջապահական հանձնաժողովների նիստերին. «Զինծառայողների առողջական խնդիրը ամենալուրջ խնդիրն

Խաղող մթերողները գյուղացիներին դեռ 706 միլիոն դրամ են պարտք

Այս տարի մթերվել է շուրջ 215 հազար տոննա բանջարեղեն, իսկ նախորդ տարի`194 հազար: Խաղողն էլ այս տարի 157 հազար տոննա է  մթերվել, ինչը 28 հազար տոննայով ավելի է նախորդ տարվա համեմատ, իսկ մթերվող խաղողի գինն էլ 10 դրամով ավելի է եղել. 1 կգ-ն մթերվել է 142 դրամով: Այսօր «Հայացք» ակումբում ասաց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

Հայաստանում վտանգավոր դեղեր չկա՞ն, դեղերն էլ չե՞ն թանկացել

«Հայաստանում դեղերի մասին օրենքը, որն առաջին անգամ ընդունվել է 1998 թվականին, բավականին հին է, եւ վերջին յոթ տարիների ընթացքում թե’ պետական մարմինների, եւ թե’ դեղարտադրողների միության կողմից պահանջ կար մշակելու նոր օրենք դեղերի մասին, որը  կհամապատասխաներ եվրոպական պահանջներին եւ չափանիշներին»,-  այսօր «Հենարան» ակումբում հայտարարեց Հայաստանի դեղարտադրողների եւ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը: Պարոն Զաքարյանի խոսքերով՝

Al Jazeera. «Հայ համայնքը որոշել է մնալ Սիրիայում»

Համեմատաբար փոքր հայ համայնքը մնացել է Հալեպի իշխանությունների ձեռքերում, և որոշ սահմանամերձ տարածքներ հիմնականում մոռացվել են Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմի ընթացքում: Ասված է «Ալ Ջազիրա» հեռուստակայանի սիրիահայերի մասին պատրաստած ռեպորտաժում: Մոտ 80 000 հայ է ապրում Սիրիայում ու թեպետ Հայաստանը անձնագիր է տալիս բոլոր սիրիահայերին, որոնք ուզում են հեռանալ այնտեղից, սակայն զգալի մեծամասնությունը որոշել է

«Եկեղեցում «տե՞ր ես» հարցին պատասխանում են` տեր եմ, բայց չեն հասկանում` դա ինչ է»

26-ամյա Գոհար Բարսեղյանը մեկն է Վանաձորում ապրող այն կանանցից, ով ամուսնալուծվել է: Արդեն երկու տարի է` նա իր դստեր  հետ ապրում է հայրական տանը: Երբ ընտանեկան հերթական վեճից  հետո ամուսինը բարձրաձայնեց, որ դավաճանում է, կինը վերջնականապես համոզվեց, որ ամուսնալուծվելը միակ ելքն է ստեղծված իրավիճակում: «Ծեծում էր, վիրավորում, այդքանից հետո էլ դավաճանում, դա իմ տառապանքների գագաթնակետն

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031