Լրահոս
Օրվա լրահոսը

Daily Star. «Լիբանանի Խորհրդարանի նախագահը չեղյալ է հայտարարել ՀՀ նախագահի համար նախատեսված նիստը»

Նոյեմբեր 23,2012 17:18

 

 Լիբանանի Խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրին չեղյալ է հայտարարել ուրբաթ օրը նախատեսված նիստը, որը պետք է տեղի ունենար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պատվին, դրա փոխարեն կտրվի նախաճաշ: Հայտնում է «Դեյլի սթար» թերթը:

«Հաշվի առնելով, որ Լիբանանի նախարարներից և պատգամավորներից շատերը Վատիկանում մասնակցելու են Լիբանանի օրվան` պատրիարք Բեշարա Ռայի  կարդինալ նշանակելու պաշտոնական արարողությանը, Հայաստանի նախագահին դիմավորելու համար նախատեսված նոյեմբերի 27-ի խորհրդարանական նիստն անցկացնելու իր միտքը խոսնակը փոխել է», – ասված է Բերրիի հայտարարության մեջ:

Հայաստանի նախագահին պատվելու համար նիստի մասնակիցները նույն օրը Բերրիի բնակարանում նախաճաշի են հրավիրված:

Նոյեմբերի 27-ի նիստը վեճի առարկա էր դարձել այն բանից հետո, երբ ընդդիմությունը հայտարարել էր նիստը բոյկոտելու մասին:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930