Օրվա լրահոսը
Վաչագան Սարգսյան. Վախենում եմ՝ համակարգիչն ի չարս օգտագործեն
Օրերս ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ 2013 թ.-ին Հայաստանի ավագ դպրոցները կապահովվեն Wi-Fi ցանցով, իսկ մինչ դպրոցներին հասնելը, նախ բուհերը Wi-Fi կունենան: Aravot.am-ի հետ զրույցում գրող-հրապարակախոս, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վաչագան Սարգսյանը կարծիք հայտնեց դրա դրական եւ բացասական կողմերի մասին: «Կառավարության ծրագիր կա, որ երկրորդ դասարանից սկսած պետք է տեղեկագիտություն (ինֆորմատիկա) առարկան մտնի
Ո՞ւմ կարած բերանն է ստիպել Հրայր Թովմասյանին գիշերվա ժամը 1-ին գնալ ՔԿՀ
Այսօր ԱԺ-ում հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ պատգամավորներին համոզելու համար, որ դատապարտյալների աչք, բերան կարելն իր համար սովորական բան չէ, որ ինքը մտահոգ է` արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պատմեց, որ նույնիսկ դեպք է եղել, երբ ինքը գիշերվա ժամը 1-ին է գնացել քրեակատարողական հիմնարկ` այցելելու դատապարտյալի: Aravot.am-ը նախարարից հետաքրքրվեց, թե այդ ի՞նչ հատուկ դեպք է եղել, որը
Անժելա Սարգսյանի «տղամարդը» դատապարտվեց
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօր հրապարակեց Կարեն Արայանի դեմ հարուցված քրեական գործով դատավճիռը: Դատարանը մեղավոր ճանաչեց ամբաստանյալին «Ո՞ւր է իմ տղամարդը» հեռուստանովելի դերասանուհի Անժելա Սարգսյանի անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, ինչպես նաև պոռնկագրական նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելու մեջ և դատապարտեց
«Թուֆենկան Բարեգործական Հիմնադրամ»-ի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից ՀՀ վարչապետին ուղղված նամակի կապակցությամբ
«Թուֆենկյան Բարեգործական Հիմնադրամ»-ը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ, նամակ է ուղղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին` խնդրանքով, որ վերջինս ցուցաբերի պետական հոգածություն և աջակցություն` ընտանեկան բռնության զոհերի համար պետական հովանավորությամբ ապաստարան ունենալու համար` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտանեկան բռնության հիմնախնդիրն ունի մեծ արդիականություն մեր հասարակությունում և հիմնախնդրի հաղթահարման համար անհրաժեշտ է համալիր մոտեցում և համատեղ
Daily Star. «Լիբանանի ընդդիմությունը ներկա չի լինի Հայաստանի նախագահի ելույթին»
Լիբանանի ընդդիմությունը կբոյկոտի նոյեմբերի 27-ի խորհրդարանական նիստը, որի ժամանակ ելույթ է ունենալու Հայաստանի նախագահը: Գրում է «Դեյլի սթար» թերթը` հիմնվելով «Մարտ 14» ուժի պատգամավոր Մարվան Համադեհի խոսքերին: «Մենք չենք մասնակցի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի հրավիրած նոյեմբերի 27-ի նիստին», – ասել է Համադեհը «Վոյս օֆ Լեբանոն» ռադիոկայանին տված հարցազրույցում: Համադեհն ասել է, որ բոյկոտն ուղղված չէ
Կարեն Դուրգարյան. «Կարինեն» բեմ բարձրացնելու հայտ ենք ներկայացրել
Այսօր ՀՀ մշակույթի նախարարությունում հայտարարվեց նոյեմբերի 21-ից «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք հայ կոմպոզիտորական արվեստի՝ «Չուխաջյան ֆեստ» փառատոնի մեկնարկի մասին:«Չուխաջյան ֆեստ»-ը նվիրվում է Տիգրան Չուխաջյանի ծննդյան 175-ամյա եւ Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության 80-ամյա հոբելյաններին: 2010թ.-ից անցկացվող այս միջոցառման կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն ու Հայաստանի կոմպոզիտորների ու երաժշտագետների միությունը: Ասուլիսին
ԲՀԿ-ի մեկ կառույցն է ՀՀԿ-ի թեկնածուին սատարելու որոշում կայացրել
Երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, Գյումրիի նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտարարել էր, որ թիվ 35 ընտրատարածքում տեղի ունենալիք լրացուցիչ պատգամավորական ընտրություններում ԲՀԿ տեղական կառույցը սատարելու է ՀՀԿ թեկնածու Արման Սահակյանին: ՀՀԿ-ԲՀԿ ընթացող մերձեցման ֆոնին ԲՀԿ տեղական կառույցի այս որոշումն առնվազն տարօրինակ էր, քանի որ ՀԱԿ-ը այդ ընտրատարածքում նույնպես թեկնածու ունի: Երեկ Aravot.am-ի հետ զրույցում
ԱԺ փոխնախագահ. ՀԱԿ-ի փոթորիկը օդի մեջ է
Երեկ ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանն ասել էր, թե առաջիկա նախագահական ընտրություններում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումից հետո փոթորիկ կլինի: Այսօր Aravot.am-ը ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանից հետաքրքրվեց տեսնո՞ւմ է հնարավոր փոթորիկը ՀԱԿ առաջնորդի առաջադրման դեպքում. «Տարածված տերմինալոգիա է, թեժ աշունը, թեժ ձմեռը, փոթորիկը, բայց բոլորն էլ տեսել ենք: Այսօր ավելի լավ կլինի ամեն քաղաքական ուժ իր
Մահացել է Ֆլորա Մարտիրոսյանը
Այսօր ԱՄՆ-ում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստուհի, Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիր, «Artists for Peace» բարեգործական կազմակերպության հիմնադիր, «Never Again» մշակութային շարժման նախաձեռնող, հայտնի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանը: Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Gadling. «ԱՄՆ նախագահները պետք է այցելեն Հայաստան ռազմավարական հետաքրքրություններից դրդված»
«Գեդլինգ» զբոսաշրջային պարբերականն անդրադառնալով Բարաք Օբամայի Մյանմա կատարած այցին, որն ԱՄՆ պատմության մեջ նախագահի մակարդակով այդ երկիր առաջին այցելությունն էր` գրում է, որ 190 երկրից միայն 113-ում են ԱՄՆ նախագահները ոտք դրել` հիմնվելով ԱՄՆ պետդեպի պատմության վարչությանը: Պարբերականը նշելով, թե որ երկրներ ԱՄՆ ոչ մի նախագահ չի այցելել (Մոնակո, Ալժիր, Նեպալ, Աֆրիկյան մի շարք պետություններ
«Հարսնաքարի» գործով զգուշացվեց պաշտպանը՝ սանկցիայի մասին
Այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է շարունակվեր Գարիկ Մարգարյանի, Արման Խաչատրյանի, Նորայր Հայրապետյանի, Դավիթ Ադամյանի, Արման Բաղդասարյանի եւ Արթուր Բաբլոյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նրանք մեղադրվում են այս տարվա հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ռազմական բժիշկներին ծեծի ենթարկելու եւ Վահե Ավետյանի սպանության համար: Սակայն այսօր դատարանում, նիստը սկսվելուց
Գինեկոլոգ. «Տեղական արտադրության սերմնահեղուկից լավը չկա»
Հայաստանում յուրաքանչյուր 7-րդ ամուսնական զույգի մոտ անպտղության խնդիր կա, եւ զույգերի 70%-ը, որոնց ցուցված է արտամարմնային բեղմնավորումն, ուղղակի ի վիճակի չեն ֆինանսական ծախսերը հոգալ: Այսօր «Ելակետ» ակումբում ասաց Վերարտադրողական առողջության հայկական ասոցիացիայի նախագահ,գինեկոլոգ Էդուարդ Համբարձումյանը: Նրա խոսքերով` «Սրանից մեծ խնդիր մեր բժշկության մեջ ես չեմ տեսնում: Արհեստական բեղմնավորումների գինը բարձր է, բնակչության համար անհասանելի»: Արհեստական
Բիզնեսի չգրված օրենքներ` հայ-թուրքական գործարար հարաբերություններում
«2011 թվականի տվյալներով, գրեթե բացարձակ միակողմանի թուրքական ապրանքների եւ ծառայությունների մուտքը հայկական շուկա հասել է 243 մլն դոլարի՝ սա այն դեպքում, երբ կառավարության որոշման համաձայն, անվտանգության նկատառումներից ելնելով՝ արգելվել է Թուրքիայից սնունդ եւ դեղորայք ներկրել»,- այսօր «Արմենպրես» մամուլի սրահում ասաց Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Նա նաեւ հավելեց, որ հայկական եւ թուրքական
Իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյան . «Պաշտպանության նախարարությունը ծառայողական քննություն է կատարում ինչ-որ անձանց կաշին փրկելու համար»
Արտակ Նազարյանի մահվան գործով նոյեմբերի 20-ի նիստում դատավարության կողմերն արտահայտեցին իրենց դիրքորոշումները տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, պաշտպան Մուշեղ Շուշանյանի կողմից նախորդ նիստում ներկայացված միջնորդության վերաբերյալ: Շուշանյանը միջնորդել էր ապօրինի ապացույց համարել 14 անձանց հարցաքննությունների, ցուցմունքների, առերեսման արձանագրությունները, քանզի նրանք ռազմական ոստիկանություն էին տարվել կառավարության որոշմամբ ընդունված «Զինվորական կանոնագրքի» հիմքով, մինչդեռ ՀՀ սահմանադրությամբ եւ միջազգային օրենքներով անձը
«Դատապարտյալը մատը կտրել է, որովհետեւ ուզեցել է խոսել իր 7-ամյա դստեր հետ»
ԱԺ-ում խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀԿ պատգամավոր Դավիթ Հարությունյանը նշեց, որ կան բաներ, որոնք ֆինանսներ չեն պահանջում եւ կարելի է անել քրեակատարողական հիմնարկներում: Օրինակ, վերցնել շորը, թրջել այն եւ սրբել պատուհանները, որից հետո ավելի շատ լույս կմտնի խուց: Կամ օդափոխել սենյակները, որից շատ հիվանդություններ կարող են կանխվել: Նա հիշեցրեց Չերչիլի խոսքերը, որ բանտերը հասարակության հայելին են:
Նոր մանրամասներ «Մուշ» ռեստորանային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքից
Ինչպես տեղեկացրել էր ՀՀ ոստիկանությունը՝ նոյեմբերի 18-ին, ժամը 22.45-ին, «շտապօգնության» կայանից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Լոռու մարզի Շահումյան գյուղի ռեստորանում դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել էր Երևան քաղաքի բնակիչ, ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, 1963 թ. ծնված Սամվել Շարբաթյանի դիակը` բռնության հետքերով: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր օդամղիչ ատրճանակից կրակելու
Արամ Մանուկյանը տեղեկություններ ունի կալանավորներին ընտրություններում օգտագործելու մտադրության մասին
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր ԱԺ-ում քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների մասին խորհրդարանական լսումների ժամանակ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին ասաց, որ իրենք օպերատիվ տեղեկություններ ունեն, որ վաղաժամկետ ազատման ենթակա դատապարտյալներին չեն ազատում, պահում են. «Ես առաջարկում եմ լուրջ վերահսկողություն սահմանել: Մոնիտորինգ անցկացնել: Ըստ մեր այցելությունների, մարդկանց պահում են հարմար առիթի, լուրջ վերահսկողություն պետք է
«ԿամԱԶ»-ը ԱՄՆ դեսպանատան դիմաց բախվել է ծառի
Նոյեմբերի 19-ին, ժամը 15.30-ին, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան Իսակովի պողոտայում՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց, բախվել է ծառի: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Ճարտարագիտական համալսարանի ռեկտոր. Ուսանողները քաղաքացիական հասարակություն ձեւավորելու առավել մեծ ներուժ ունեն
Այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հանդիսասրահում մեկնարկեց Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի կազմակերպած 6-րդ Ընդհանուր ժողովի լիագումար նիստը: ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը նշեց, որ խրախուսում է ակտիվ եւ գիտակից ուսանողություն ունենալու հանգամանքը. «Համալսարանը Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի հետ հայմատեղ կազմակերպել է բազմաթիվ միջոցառումներ, որոնք ամենաբարձր մակարդակով են անցել: Այն հանգամանքը, որ ասոցիացիան համախմբում է ուսանողության 70
Խավի Էռնանդեսը մերժել է տարեկան 21 միլիոն եվրոյի առաջարկը
«Բարսելոնի» կիսապաշտպան Խավի Էռնանդեսը հրաժարվել է Մախաչկալայի «Անժի» տեղեփոխվելու առաջարկից: Ռուսաստանի պրեմիեր լիգայում հանդես եկող ակումբը նրան մտադիր էր հրապուրել տարեկան 21 միլիոն եվրո աշխատավարձով: Սակայն ֆուտբոլիստը չի ցանկացել հեռանալ իր հարազատ ակումբից: Ավելին, նա հիմա բանակցություններ է վարում կատալոնյան ակումբի հետ՝ պայմանագիրը երկարացնելու շուրջ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ՍԴ-ն քննության է առնում գոյություն չունեցող պետության մեռած օրենքները
Օգոստոսի 27-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել էր ՀՀ Սահմանադրական դատարան՝ խնդրելով քննության առնել 1985 թ. ընդունված և մինչ օրս գործող վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 260-րդ հոդվածի 3-րդ պարբերության և 262-րդ հոդվածի 2-րդ պարբերության համապատասխանության հարցը ՀՀ Սահմանադրությանը: Այսօր Սահմանադրական դատարանում սկսվեց գործի դատաքննությունը: ՍԴ-ում որպես դիմող կողմի ներկայացուցիչ նշանակվել են Մարդու իրավունքների պաշտպանի
Japan Times. «Հրանտ Պողոսյան. Հայերը Ճապոնիան պատկերացնում են որպես կարատեի երկիր»
Հրանտ Պողոսյանի համար մեծ անակնկալ չէր, երբ Հայաստանի իշխանությունից ստացավ Ճապոնիայում իր երկրի դեսպանը լինելու առաջարկը: Գրում է «Ջափան թայմս» թերթը: Շուրջ 20 տարի է, ինչ 59-ամյա Պողոսյանն ապրում և աշխատում է Ճապոնիայում, սակայն բոլորովին այլ բնագավառում, Տոկիոյի Միջազգային քրիստոնեական համալսարանում մաթեմատիկա և համակարգչային գիտություն է դասավանդում: Հայաստանը Ճապոնիայում դեսպանատուն է բացել երկու տարի առաջ,
Արմեն Ռուստամյանը՝ բանտերում «պիրսինգի» սիրահարների ու կարուձեւի մասնագետների մասին
«Ասել, որ մարդը գնացել է ինքնախեղման՝ դրդապատճառներ պետք է նա ունենա, իսկ այդ դրդապատճառներից ոչ մեկը չվերլուծվեց: Ի՞նչը հանգեցրեց նրանց, որ այդ մարդը պիրսինգի սիրահար է կամ կարուձեւի մասնագետ է դարձել: Նախարարն էլ է ասում, որ մարդը 13-14 անգամ ինքն իր բերանը կարել է: 13-14 անգամ իր բերանը կարող մարդը ինչ-որ հոգեկան խանգարում պետք է
ԱՄՆ-ում սկսել են որոշել տարվա լավագույն մարզիկներին
Մայքլ Ֆելպսը եւ Մելիսա Ֆրանկլինն արժանացել են «Ոսկե միավոր» մրցանակին, որն ամեն տարի շնորհվում է Միացյալ նահանգների լավագույն տղամարդ եւ կին լողորդներին: Չորրորդ անգամ այդ մրցանակին արժանացող Ֆելպսը Լոնդոնի օլիմպիական խաղերում նվաճել է 6 մեդալ, որոնցից 4-ը՝ ոսկե, իսկ 17-ամյա Ֆրանկլինը՝ ոչ միայն նվաճել է 4 ոսկե եւ 1 բրոնզե մեդալ, այլեւ 4×100 մետր համալիր
Տխրության եւ ոչ մի ակնարկ
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆ Աշունն այս տարի բացառիկ է՝ լուսավոր ու հեզ, ինքնամատույց լինելու չափ անկեղծ։ Պատշգամբից գրեթե տուն մտած թխկին ամեն օր այդ մասին է հիշեցնում ինձ։ Նա այդտեղ է տարվա բոլոր եղանակներին, բայց հիմա՝ աշնան արեւի մեջ շիկնող ու աննահանջ մերկացող նրա ներկայությունը պարտադրող է, հարգարժան։ Լուսամուտիս տակ դեղին-կարմիր տերեւների գորգ է՝ մթնող քաղաքի երեկոյան
Արման Մուրադյան. «Ֆինանսների պատճառով աշխարհի առաջնությունը չի տուժի»
Նոյեմբերի 25-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկող բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնության առիթով «Առավոտը» զրուցեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանի հետ: – Ինչպե՞ս եղավ, որ Թաիլանդի հրաժարվելուց հետո ԱԻԲԱ-ն առաջնությունը որոշեց հանձնել Հայաստանին: – Մեր ֆեդերացիան սկզբում այս առաջնությունը կազմակերպելու մտադրություն չուներ: Պլանավորել էինք եկող տարվա Եվրոպայի մեծահասակների չեմպիոնատը Երեւանում կազմակերպելու հայտ ներկայացնել: Բայց
Անահիտ Թոփչյանի «Մարաթոնը»՝ փարիզյան բեմում
2012-2013թթ. փարիզյան ներկայացումների ցանկում հայտնվեց հայ հեղինակի՝ Անահիտ Թոփչյանի անունը: Ֆրանսիացի նշանավոր կոմպոզիտոր Դարիուս Միյոյի անունը կրող թատրոնում արդեն երրորդ ամիսն է՝ հաջողությամբ գնում է «Մարաթոն» վերնագրով ներկայացումը՝ բեմադրված ըստ Անահիտ Թոփչյանի համանուն պատմվածքի: Բեմադրությունը պատրաստել է «Ռոզամիռա» ընկերությունը, բեմադրող՝ Նինա Դիվ, դերակատարներ՝ Սոլանժ Միյո, Վիլյամ Ամբեր: «Մեր ռացիոնալ եւ ավտոմատացված ժամանակաշրջանում «Մարաթոն» ներկայացումը ընկալվում
Ռուսլանը ծնունդից հետո եղել է Ադրբեջանում
«Այն փաստական հանգամանքները, որոնք ներկայացրել ենք վարչական դատարանում, պարզապես չեն գնահատվում: Այն հոդվածները, որոնք մեջբերվում են, իրենց հերթին մեկնաբանվում են յուրովի, այսինքն՝ դատարանն էլի սխալ է մեկնաբանում: Այն օրենքը, որը պետք է դատարանը կիրառեր, չի կիրառում, այլ կիրառում է այլ օրենք եւ այդ կիրառվող օրենքն էլ իր հերթին ճիշտ չի մեկնաբանվում»,- «Առավոտի» հետ զրույցի ժամանակ
«Գնահատականը համեմատության մեջ է ճշմարիտ»
«Առավոտ» թերթի 2012 թվականի նոյեմբերի 8-ի տպագրված «Առողջապահության նախկին նախարարը բացահայտում է 2013 թվականի առողջապահության պետական բյուջեի «աճպարարությունները» հոդվածում տրված գնահատականների համատեքստում առողջապահության ծախսերի ֆինանսավորման հիմնախնդիրները հանրությանն ավելի խորությամբ ներկայացնելու նպատակով պետական բյուջեից առողջապահության ոլորտին հատկացվող միջոցների վերաբերյալ անհրաժեշտ է որոշ պարզաբանումներ տալ ներկայի եւ նախկինի համադրման միջոցով: 1. Առողջապահության ոլորտի բյուջետային հատկացումների սահմանափակ եւ
Երբ տնտեսական կապերը կդադարեն ճնշման գործիք լինել հայ-ռուսական հարաբերություններում
«Առավոտ»-ի զրուցակիցն է ՌԴ Կովկասագետների գիտական ընկերության նախագահ Ալեքսանդր Կռիլովը – Նոյեմբերի 12-13-ին Երեւանում տեղի ունեցան Եվրասիական միջկուսակցական խորհրդակցություններ, որին մասնակցեցին ՌԴ-ի ժՊՌվՈÿ ՀՏրրՌÿ կուսակցության, Ուկրաինայի կՈՐՑՌÿ ՐպչՌՏվՏՉ կուսակցության, Ղազախստանի ժողովրդադեմոկրատական ծցՐ ԿՑՈվ կուսակցության, Բելառուսի խորհրդարանի, ՀՀԿ եւ ԲՀԿ ներկայացուցիչները: Երեւանյան հանդիպման արդյունքում ստորագրվեց Եվրասիական միջկուսակցական համագործակցության մասին հուշագիր: Պարոն Կռիլով, տպավորություն է ստեղծվում, որ


















































