Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի» գործով զգուշացվեց պաշտպանը՝ սանկցիայի մասին

Նոյեմբեր 20,2012 15:02

Այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է շարունակվեր Գարիկ Մարգարյանի, Արման Խաչատրյանի, Նորայր Հայրապետյանի, Դավիթ Ադամյանի, Արման Բաղդասարյանի եւ Արթուր Բաբլոյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նրանք մեղադրվում են այս տարվա հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ռազմական բժիշկներին ծեծի ենթարկելու եւ Վահե Ավետյանի սպանության համար:

Սակայն այսօր դատարանում, նիստը սկսվելուց մեկ ժամ առաջ, ստացվել էր ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Մարինե Թովմասյանի գրությունը, համաձայն որի՝ պաշտպանը խնդրել էր իր բացակայությունը համարել հարգելի, քանի որ մասնակցում էր մեկ այլ քրեական գործով դատաքննության, խնդրել էր հետաձգել դատական նիստը:

Սակայն դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանը անհարգելի համարեց պաշտպանի բացակայությունը, ասելով, որ նա տեղյակ է եղել նախապես, որ դատական նիստերը նշանակվել են յուրաքանչյուր շաբաթվա երեքշաբթի եւ ուրբաթ օրերին: Դատավորն ասաց, որ պաշտպանի՝ կրկին չներկայանալու դեպքում, կկիրառվի դատական սանկցիա:

Պաշտպաններից Երեմ Սարգսյանն էլ գրավոր դիմել էր դատարանին, խնդրել էր հետաձգել նոյեմբերի 23-ի դատական նիստը, քանի որ ինքը լինելու էր Սյունիքի մարզում՝ Կապանում: Դատավորը զգուշացրեց պաշտպանին, որ նա էլ տեղյակ էր նախապես նշանակված նիստի մասին: Չնայած Ե. Սարգսյանն ասաց, թե մեկ անգամ արդեն հետաձգել է Սյունիքի մարզում իր մասնակցությամբ դատական նիստը եւ չի կարող բացակայել, սակայն դատավոր Դավիթ Հարությունյանը վճռական եղավ իր որոշման մեջ եւ հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 23-ին:

Ի դեպ, դեկտեմբերից «Հարսնաքարի» գործով դատական նիստերը հնարավոր է լինեն շաբաթը երեք անգամ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930