Օրվա լրահոսը
ՎԱԴԱ-ն դոպինգ օգտագործելու համար պատժաչափը կկրկնապատկի
Հակադոպինգային համաշխարհային գործակալությունը մոտ ժամանակներս քննարկելու է դոպինգ օգտագործած մարզիկների համար սահմանված պատժաչափը երկուսից՝ չորս տարի սահմանելու հարցը: Կազմակերպության՝ Մոնրեալում հրավիրված խորհրդակցությունում այս հարցը բարձրացրել է ՎԱԴԱ-ի նախագահ Ջոն Ֆեյխին: Խնդրին վերջնական լուծում կտրվի եկող տարի եւ դրական ելքի դեպքում այն ուժի մեջ կմտնի 2015 թվականին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Զավեն Անդրիասյանն ու Տիգրան Պետրոսյանը ոչ-ոքի են խաղացել
Միացյալ Արաբական Էմիրությունների Ֆուջեյրա քաղաքում ընթացող շախմատի միջազգային բաց մրցաշարի 7-րդ տուրում Հայաստանի երկու ներկայացուցիչները՝ գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանը հանդիպեցին միմյանց հետ եւ 31-րդ քայլում համաձայնեցին ոչ-ոքիի: Մեր երկու շախմատիստներն էլ 4,0-ական միավոր են գրանցել իրենց հաշվարկում: Զավենն ընթանում է 19 -րդ Տիգրանը՝ 23-րդ հորիզոնականում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Անուշ Սեդրակյան. «Ասել Ծառուկյանին ֆեոդալ՝ հնարավոր չի, բայց օլիգարխ միանշանակ կարող ենք համարել»
Համաձա՞յն եք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն տեսակետի հետ, որ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները ֆեոդալներ են եւ այդ ընտրակարգը նպաստում է ընտրատարածքների ֆեոդալականացման գործընթացին: Aravot.am-ի այս հարցին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ այնուամենայնիվ, մեծամասնական ընտրակարգը եղել է նաեւ իր ժամանակ, եւ եթե հնարավոր էր դա ընկալել իբրեւ ֆեոդալական
Ոստիկանությունը հայտնաբերել է փաստաբանին սպանած և փախուստի դիմած երեք անձանցից մեկին
Ինչպես shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ նոյեմբերի 19-ին, Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Ոստիկանության Վանաձորի և Գուգարքի բաժինների, ինչպես նաև՝ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի և նույն բաժնի Վանաձորի ու Գուգարքի քննչական բաժանմունքների կողմից օպերատիվ քննչական և բացատրական աշխատանքների արդյունքնում, քիչ առաջ Ոստիկանության Լոռու մարզային վարչություն է մեղայականով ներկայացել Վանաձոր
ՆԱՏՕ-ն կքննարկի Թուրքիային հակահրթիռային համակարգերի տրամադրումը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն ասել է, որ դաշինք կքննարկի Թուրքիայի կողմից Սիրիայի հետ սահմանամերձ շրջաններում «Փեթրիոթ» հակահրթիռային կայանքներ տեղադրելու մասին խնդրանքը: Ըստ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի՝ Ռասմուսենը երկուշաբթի օրը նշել է, որ ՆԱՏՕ-ն դեռևս պաշտոնական որևէ դիմում չի ստացել դաշինքի անդամ Թուրքիայից՝ հավելելով սակայն, որ եթե նման դիմում ներկայացվի, ապա «այն կքննարկվի՝ հրատապության կարգով»:
ՀՅԴ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու. «Դաշնակցության մասին նման լուրեր տարածողները բթամիտ են կամ էլ…»
Դեկտեմբերի 2-ին թիվ 35 ընտրատարածքում, որն ընդգրկում է Գյումրու մի հատվածն ու Ախուրյանի գյուղերը, տեղի են ունենալու Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ: Պատգամավորական այս տեղն ազատվել է ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի քաղաքապետ դառնալուց հետ. այժմ խորհրդարան մտնելու համար պայքարում են «Շիրակ » ֆուտբոլային ակումբի սեփականատեր, ՀՀԿ-ական Արման Սահակյանն ու Գյումրու ՀԱԿ համակարգող Մուրադ Գրիգորյանը: Քարոզարշավի առաջին իսկ
Դե Վաալը չի տեսնում Իվանիշվիլիի «հայկական տարբերակը»
«Քարնեգի» հիմնադրամի Հարավային Կովկասի գծով ավագ փորձագետ Թոմաս դե Վաալի կարծիքով, Հայաստանում չկա Բիձինա Իվանիշվիլիի մակարդակի գործիչ: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դե Վաալը համոզմունք հայտնեց, որ առաջիկա նախագահական ընտրություններում գործող նախագահը Հայաստանում կվերընտրվի. – «Չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանը լուրջ մրցակից ունի: Ես չեմ տեսնում պարոն Իվանիշվիլիի հայկական տարբերակը: Գագիկ Ծառուկյանը նույն մակարդակի վրա չէ,
«Դեմ առ դեմ». Մկրտիչ Մինասյան եւ Ապրես Զոհրաբյան
Նոյեմբերի 20-ին, ժամը 12.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 58-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը եւ քաղաքացիական ակտիվիստ, զբոսաշրջավար Ապրես Զոհրաբյանը: Քննարկման թեման` որքանով է ճիշտ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխումը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես
Հայ քաղաքական այրերի եւ գործարարների գործն է քաղել մաքսիմալ օգուտ սեփական երկրի ու բիզնեսի համար
Ռուսաստանի Կովկասագետների գիտական ընկերության նախագահ, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Կռիլովին «Առավոտ»-ը հարցրեց, թե ինչո՞վ կարող է Եվրասիական միությունը տարբերվել ԱՊՀ-ից, որի անդամ պետությունները բազմաթիվ տնտեսական պայմանագրեր են ստորագրել ԱՊՀ շրջանակներում, սակայն դրանք մնացել են թղթի վրա: Հետեւաբար, Եվրասիական միությունը ի՞նչ նոր բան կարող է առաջարկել անդամ երկրներին՝ տնտեսական առումով։ «Եվրասիական միությունը հնարավորություն է տալիս տնտեսական
Անուշ Սեդրակյանը՝ ԲՀԿ-ՀԱԿ խորհրդակցությունների մասին. «Ընդդիմադիր ծրագիրը չի կարող լինել պայքար՝ 1 մարդու կամ ռեժիմի դեմ»
«Հակաիշխանական ալյանսը նախ քաղաքական առումով հնարավոր չէ ԲՀԿ-ի հետ կազմել, որովհետեւ ԲՀԿ-ն երկար ժամանակ եղել է իշխանության մաս եւ չի հայտարարել, որ ինքը ընդդիմություն է»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը՝ պատասխանելով մեր հարցին՝ որպես վերլուծաբան: Հիշեցնենք, որ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն իր վերջին ասուլիսում անդրադառնալով ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը,
Սերժ Սարգսյանը ո՞ւմ վատություն կանի
Ինչո՞ւ ընտրություններից 3 ամիս առաջ առաջադրվող թեկնածուների մասին հայտնի է այն, ինչ հայտնի էր մոտ 5 տարի առաջ՝ որ կրկին առաջադրվելու է Սերժ Սարգսյանը։ Ինչու՞ են լռում ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը. «Քաղաքական ուժերն էլ են հասկանում, որ նախագահ նշանակվելու համար պետք է ոչ այնքան հասարակության աջակցությունը, որքան արտաքին աշխարհի աջակցությունը»։ Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը
Ռուս քաղաքական գործիչը չգիտե՞ր, թե ինչ մարդիկ էին հյուրանոցում
Եվրասիական միջկուսակցական խորհրդատվություններին, որոնք հրավիրված էին Երեւանում անցած ամսվա վերջին, դիտորդի կարգավիճակով մասնակցեցին նաեւ ԼՂՀ երկու կուսակցություններ` «Ազատ հայրենիքը» եւ «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը»: Հաջորդ օրը, սակայն, ՌԴ Դաշնային ժողովի անդամ եւ «Եդինայա Ռոսիա» -ի արտաքին կապերի պատասխանատու Կլիմովը ադրբեջանական vesti.az-ին տված հարցազրույցում ասել էր, թե «Ղարաբաղից իրենք ոչ ոքի չեն հրավիրել», եւ ինքը չգիտի, թե
Մալեւի հավատարիմ բնակիչը շարունակում է վառ պահել գյուղի միակ տան լույսը
Մեղրու տարածաշրջանի Մալեւ կոչվող հին գյուղատեղիում, որտեղ ամենուր ավերակներ են, տներ հիշեցնող քանդված ու լքված քարե բեկորներ, մի տուն կա կանգուն, որը մյուսների ճակատագրին չի արժանացել: Այդ օջախում տարիներ շարունակ լույս է վառվում, տան դարպասներից ներս էլ անվերջ չխչխկոցի ու մարդկային ձայն է լսվում: Անսովոր ու մռայլությամբ պարուրված Մալեւ հին գյուղատեղիի ամենուր քանդված ու ավերված
Արման Դանիելյան. Եթե ընտանիքն ամուր չէ, անչափահասի կատարած հանցագործությունը կրկնվում է
Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ–ն` «Միջազգային բանտային բարեփոխումներ» (PRI) կազմակերպության հետ համատեղ, ներկայումս իրականացվող «Անչափահասների գործերով արդարադատության արդիական հայեցակարգերի առաջքաշումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ներկայացրեց անչափահասների արդարադատությանն առնչվող հայաստանյան օրենսդրության վերլուծություն: Նույն ծրագրի շրջանակներում «Քաղաքացիական հասարակության ինստիտուտն» իրականացրել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում անչափահասների հետ տարվող սոցիալ-հոգեբանական աշխատանքների մոնիթորինգ։ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» նախագահ Արման
The Financial. «Վրաստանում կրկնապատկվում է պահպանակների վաճառքի ծավալները»
Վրաստանի պետական վիճակագրական ծառայության տվյալներով, ամեն տարի պահպանակի ներմուծման ծավալները կրկնապատկվում են: Գրում է «Ֆայնենշըլ» պարբերականը: Ըստ դեղագործների՝ մասնավոր հետազոտության պահպանակների պահանջը զգալի մեծանում է անձրևային օրերին: Երկրի տնտեսական անկման շրջանը նույնպես նպաստավոր է եղել պահպանակներ արտադրող առաջատար ընկերությունների համար: Բազմաթիվ զույգեր նախազգուշական միջոցներ են ձեռնարկում, քանի որ չեն կարող ավելի երեխաների ֆինանսական բեռ վերցնել
Տիգրան Սարգսյան. Պետք է գնահատենք Մանկավարժական համալսարանի անցյալը և դնենք զարգացման նոր նպատակներ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի 90-ամյակին նվիրված հանդիսությանը: Հանրապետության նախագահի և Կառավարությանի անունից շնորհավորելով համալսարանի հոբելյանի կապակցությամբ վարչապետը նշել է. «Այս հոբելյանը լավ առիթ է, որպեսզի կարողանանք գնահատել կատարված աշխատանքները և մեր առջև դնենք զարգացման նոր նպատակներ ու խնդիրներ, չբավարարվենք անցած նվաճումներով,
Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ
Նոյեմբերի 19-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան, տիկին Քեթրին Ջեյն Լիչի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը, առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված զարգացումները: Նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է նաև Հայաստանի զարգացման հեռանկարների վերաբերյալ իր գնահատականները: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության
Վարչապետը պարգեւատրեց գիտության եւ կրթության ոլորտներում զգալի ավանդ ներդրած մանկավարժներին
Քիչ առաջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյակին նվիրված տոնակատարությունը: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ, Մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Կառավարության եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անունից նա շնորհավորեց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյակը. «Սա առիթ է, որպեսզի մենք կարողանանք
Դատախազների արձակուրդն ազդում է Մատաղիսի գործի վրա
Արդեն 4-րդ տարին է` Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում լսվում է Լեռնային Ղարաբաղի Մատաղիսի զորամասում 2003 թվականին զինծառայողներ Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործը: Հիշեցնենք, որ մեղադրվում են նույն զորամասում ծառայած 3 երիտասարդներ`27-ամյա Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանն ու Ռազմիկ Սարգսյանը: Այսօր նշանակված էր հերթական դատական նիստը, սակայն Երևանից ժամանող դատախազների
«Եթե ես այնտեղ լինեի, այդ վիճաբանությունը տեղի չէր ունենա». Էդիկ Խլղաթյան
Լոռու մարզի Շահումյան գյուղի տարածքում գտնվող «Մուշ» ռեստորանում սպանված փաստաբան Սամվել Շարբաթյանը «Հայփոստ»-ի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Էդիկ Խլղաթյանի մոտ ընկերն էր: «Եթե ես այնտեղ լինեի, այդ վիճաբանությունը տեղի չէր ունենա»,-ասում է նա: Նրա պատմելով` նույն անձինք երկու օր շարունակ միասին եղել են ջերմ հարաբերությունների մեջ ու փորձել ընկերանալ, բայց չգիտես ինչու վեճ է առաջացել: «Վրեժխնդրության
Լեւոն Զուրաբյանը՝ ՀՅԴ-ի հետ հանդիպման մասին. «Չենք ցանկանում կենտրոնանալ տարաձայնությունների վրա»
Քիչ առաջ է ավարտվել ՀՅԴ-ՀԱԿ հանդիպումը, որին մասնակցել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը եւ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Մոտ երկու ժամ տեւած հանդիպման ընթացքում Դաշնակցությունը Կոնգրեսի հետ քննարկել է իր առաջարկած 7 կետերի շուրջ համագործակցության հնարավորությունները, ինչպես նաեւ ՀԱԿ-ի ներկայացրած առաջարկությունները: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Լեւոն Զուրաբյանը. «Բնականաբար, քննարկել ենք
Գալուստ Սահակյան. ՀՀ ընդդիմության սադրանքը Ալիեւի հայտարարության հիմք է դարձել
«Հայաստանի քաղաքական եւ տնտեսական մեկուսացումը արդյունքներ է տալիս, եւ Ադրբեջանը շարունակելու է ուժեղացնել այդ մեկուսացումը»,- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այս հայտարարությունը ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը համարեց հերթական զառանցանք, որի համար, ըստ նրա, հող է պատրաստում Հայաստանի ընդդիմությունը. «Ընդդիմությունը տեղի, անտեղի պրովոկացիոն , անհեթեթ հայտարարություններով հող է պատրաստում նման հայտարարությունների համար»: Մեկնաբանելով Ի. Ալիեւի մեկ այլ
ՀՀԿ-ական Արման Սահակյանը՝ ԲՀԿ-ի միակն ու անկրկնելի՞ն
«Դա ԲՀԿ տարածքային կառույցի որոշումն է, որը բխում է բացառապես տեղական խնդիրներից եւ մեծամասնական ընտրակարգով ընտրվող անհատի՝ համապատասխան խնդիրները լուծելու իրավասությունների միջեւ զուգահեռներով»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես բացատրեց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ ԲՀԿ Գյումրիի կառույցի որոշումը: Հիշեցնենք, որ այսօր Գյումրու նորընտիր ԲՀԿ-ական քաղաքապետը, հայտարարել է, որ թիվ 35 ընտրատարածքում, լրացուցիչ պատգամավորական ընտրություններում ԲՀԿ տեղական
Հայաստան-Ուկրաինա 2012-ի առեւտրաշրջանառությունը նվազել է
Հայ-ուկրաինական տնտեսական համագործակցությունը ամրապնդելու նպատակով այսօր «Անի Պլազա» հյուրանոցում կայացավ հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 6-րդ նիստը: Հայկական կողմից նիստի համանախագահողը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հույս հայտնեց, որ հայ-ուկրաինական տնտեսական համագործակցությունը նոր ուղղություններ ու թափ կստանա հանձնաժողովի նիստից հետո: Դմիտրի Կոլեսնիկովը՝ Ուկրաինայի պետական կոորպորատիվ իրավունքների եւ գույքի կառավարման պետական գործակալության նախագահը, անցնող տարում հայ-ուկրաինական առեւտրաշրջանառության
Սերոբ Բոզոյանը տեղափոխվել է հիվանդանոց
Հանրապետության հրապարակում մայիսի 4-ին իշխող ՀՀԿ-ի կազմակերպած նախընտրական միջոցառման ժամանակ փուչիկների բռնկման գործով ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանը այսօր տեղափոխվել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոն: «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում Բոզոյանն ասաց, որ հետազոտություն անցնելուց հետո կենթարկվի վիրահատության: 1 տարվա ազատազրկման դատապարտված 54-ամյա տղամարդը, հիշեցնենք, տառապում է օնկոլոգիական հիվանդությամբ, եւ ինչպես նրա փաստաբան Կարեն Մանուչարյանն է ահազանգում,
Ոստիկանությունը հայտարարել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով նախաքննության ավարտի մասին
Ոստիկանությունը հայտարարել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի՝ Կարեն Եսայանի սպանության գործով նախաքննության ավարտի մասին, կողմերին տրամադրվել են գործի նյութերը՝ ծանոթանալու համար: Այդ մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին այսօր հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Կարեն Եսայանը սպանվել էր ապրիլ 12-ին, սպանության մեջ մեղադրվում է Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետի որդին` Հարություն
Կարևոր իրադարձությունները` ժպիտով
«Joint Civic Education» կազմակերպության կողմից իրականացված «Smile» ծրագրի շրջանակներում Վանաձորի և Ստեփանավանի մի խումբ երեխաների համար կազմակերպվել էր երկամսյա ծրագիր, որի հիմնական նպատակը ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաներին հասարակության մեջ ինտեգրելն էր: Ծրագրին մասնակցում էին ինչպես ֆիզիկական խնդիրներ ունեցող, այնպես էլ` խնդիրներ չունեցող երեխաներ: Ծրագրի շրջանակներում երեխաները բազմաթիվ նոր հմտություններ ձեռք բերեցին, ծանոթացան իրենց հասակակիցների հետ,
ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել ՀՀ սահմանամերձ շրջաններում ջրամատակարարման «Սիվիլիթասի» ծրագիրը
Այսօր` նոյեմբերի 19-ին Սիվիլիթաս հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը հերթական անգամ հրավիրվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ, այս անգամ տեղեկացվելու, որ հիմնադրամի կողմից դեռևս 2009թ. իրականացրած ծրագրերից մեկի մասով փորձաքննություն է նշանակվել : Այս կերպ, «փողերի լվացման» հատկանիշներով հարուցված քրեական գործով Վարդան Օսկանյանին մեղադրելուց հետո, իրավապահները փորձում են անցում կատարել արդեն հիմնադրամի բուն գործունեությանը` ուժեղացնելով ճնշումը ինչպես
Ստյոպա Սաֆարյանը ոստիկանությունից խնդրել է տրամադրել տպագիր և էլեկտրոնային ընտրացուցակները
Թիվ 1 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Ստյոպա Սաֆարյանը նոյեմբերի 19-ին պաշտոնական նամակով դիմել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանին: Նամակով դիմելու պատճառը ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պաշտոնական կայքում ընտրացուցակների բացակայություն է: Քարտուղարությունում մուտքագրվել է առձեռն հանձնված նամակը, որի ամբողջական բովանդակությունը բերված է
Գյուղապետ. ՀՀԿ-ական Արման Սահակյանը բարձր տրամադրությամբ է Ջաջուռից հեռացել (ձայնագրություն)
Ջաջուռի գյուղապետ Սոկրատ Սուվարյանը Aravot.am-ի հետ զրույցում հերքեց, որ այսօր առավոտյան Ջաջուռի դպրոցում ՀՀԿ-ական Արման Սահակյանը (լուսանկարում) դասերի հաշվին քարոզչություն է արել: «Հերյուրանք է: Չէի ասի, որ դասերի հաշվին է: Դասերը լրիվ ընթացքով պարապել են: Մենք 2-րդ հարկում ունենք ազատ տարածություն, որտեղ հավաքվել ենք ու հանդիպել պարոն Սահակյանի հետ, բամբասանքներ են տարածել: Մենք ոչ մեկի

















































