Լրահոս
Օրվա լրահոսը

Կարևոր իրադարձությունները` ժպիտով

Նոյեմբեր 19,2012 17:56

«Joint Civic Education» կազմակերպության կողմից իրականացված «Smile» ծրագրի շրջանակներում Վանաձորի և Ստեփանավանի մի խումբ երեխաների համար կազմակերպվել էր երկամսյա ծրագիր, որի հիմնական նպատակը ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաներին հասարակության մեջ ինտեգրելն էր: Ծրագրին մասնակցում էին ինչպես ֆիզիկական խնդիրներ ունեցող, այնպես էլ` խնդիրներ չունեցող երեխաներ:

Ծրագրի շրջանակներում երեխաները բազմաթիվ նոր հմտություններ ձեռք բերեցին, ծանոթացան իրենց հասակակիցների հետ, ամրապնդեցին թիմային ոգին, ինչպես նաև զանազան խաղերի շնորհիվ դարձան ավելի ինքնավստահ:
Երեխաները հագեցած և ինֆորմատիվ օրեր էին անց կացնում: Մասնավորապես` ֆիլմ դիտում-քննարկումներ, հեքիաթի բեմականացում, տիկնիկային թատրոն, այց պատկերասրահ, այց բնության գիրկ, հանդիպում եկեղեցու ներկայացուցչի հետ, պատի թերթի կազմում և այլն:
Ընդգրկված էր նաեւ «stencil art workshop» նկարել ընտանիքի անդամներին ծրագիրը: Վերջինիս գլխավոր նպատակը մասնակիցների հոգեբանական վիճակը հասկանալն և բացասական վերաբերմունքի դեպքում համապատասխան քայլեր ձեռնարկելն էր:
Երեխաների համար հատկանշական էր «Բոչիա» խաղը: Այն ավազե գնդակով խաղ է, որը նպաստում է ուշադրության կենտրոնացմանը և ապահովում հաշմանդամություն ունեցող երեխաների ձեռքի մարզանքին (գնդակները տրամադրել էր Full Life NGO-ն):
Հատկանշական էր նաև կամավորների համախմբվածությունը, որը լավ օրինակ էր երեխաների համար: Հոգեբանի աշխատանքների շնորհիվ  մասնակիցներն առավել արդյունավետ էին դրսևորում իրենց հմտություններն ու կարողությունները, իրենց մեջ բացահայտում նոր ու դրական որակներ:
Ծրագրի ղեկավար Շուշանիկ ԱմիրխանյանՆ ասաց. «Մինչ ծրագիրը կային երեխաներ, ովքեր իրենց խնդիրների պատճառով կոմպլեքսավորված էին, բայց աստիճանաբար կարողացան վերացնել կաշկանդվածությունը և  իրենց հասարակության լիարժեք անդամ զգալ. խաղալ նույն խաղը իրենց հասակակիցների հետ, մասնակցել զանազան վարժությունների կատարմանը, պատի թերթի պատրաստմանը»:
Նա նաև նշեց, որ անվասայլակով մի երեխա կամային այնպիսի որակներ ցուցաբերեց, որ կարողացավ ընկերների օգնությամբ բարձրանալ պատկերասրահի աստիճաններով, այնինչ կգտնվեին մարդիկ, ովքեր հնարավոր է տղային ետ պահեին նման ` ինքնահաստատման համար կարևոր քայլից:
Ծրագրին մասնակցում էին «Full Life» եւ «Փոքրիկ իշխան» հասարակական կազմակերպությունները, Ստեփանավանի առաջին հատուկ ներառական դպրոցը եւ Վանաձորի թիվ 18 ներառական դպրոցը:
Աշխատանքների իրագործումը սկսվել է սեպտեմբերից և ավարտվել հոկտեմբերին` յուրաքանչյուն շաբաթ 1-2 հանդիպումով: Սակայն ծրագիրն այսքանով չի սահմանափակվել: Այն կշարունակվի «Բարին արա»  ծրագրի շրջանակներում:
Սիրարփի Սահակյան՝ (mynews.am)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930