Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղապետ. ՀՀԿ-ական Արման Սահակյանը բարձր տրամադրությամբ է Ջաջուռից հեռացել (ձայնագրություն)

Նոյեմբեր 19,2012 17:45

Ջաջուռի գյուղապետ Սոկրատ Սուվարյանը Aravot.am-ի հետ զրույցում հերքեց, որ այսօր առավոտյան Ջաջուռի դպրոցում ՀՀԿ-ական Արման Սահակյանը (լուսանկարում) դասերի հաշվին քարոզչություն է արել: «Հերյուրանք է: Չէի ասի, որ դասերի հաշվին է: Դասերը լրիվ ընթացքով պարապել են: Մենք 2-րդ հարկում ունենք ազատ տարածություն, որտեղ հավաքվել ենք ու հանդիպել պարոն Սահակյանի հետ, բամբասանքներ են տարածել: Մենք ոչ մեկի դասաժամերին չենք խանգարել, դասերին զուգահեռ առանձին դահլիճում է անցել հանդիպումը: Քանի որ ուրիշ տարածք չունենք, եւ գյուղում սարսափելի քամի էր, դրա համար որոշեցինք դպրոցում հանդիպել»,- բացատրեց Ջաջուռի դպրոցի տնօրենի ամուսինը՝ գյուղապետ Սոկրատ Սուվարյանը:

Ըստ նրա, բնակիչների համակրանքը հենց ՀՀԿ թեկնածուի օգտին է, որովհետեւ՝ «Այսօրվա վիճակով, Ազգային ժողովում գերակշռող մասը Հանրապետական կուսակցականներն են, որոնք կարող են ժողովրդի դարդ ու ցավը իմանալ եւ չեմ ասի ամեն հոգսերը, բայց ժողովրդի մատից մի փուշ հանելը մեծ նշանակություն ունի»:

Նա պատմեց նաեւ, որ ինչպես հարկն է դիմավորել են Հանրապետական թեկնածուին, հիմնական խնդիրներից էլ գյուղացիները բարձրացրել են երկրաշարժից հետո դեռ վագոն-տնակներում բնակվող քաղաքացիների հարցը:

Գյուղապետի խոսքերով, Ա. Սահակյանը բարձր տպավորություններով ու տրամադրությամբ է Ջաջուռից հեռացել:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ԳԱԼԱ-ն թիվ 35 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու, ՀԱԿ անդամ Մուրադ Գրիգորյանից ահազանգ էր ստացել, որ Ա. Սահակյանը դասերի հաշվին քարոզ է անում :

Մանրամասները՝ ձայնագրությունում

VOICE033

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930