Օրվա լրահոսը
Սամվել Ալեքսանյանին Բրազիլիա ուղարկողը Շիրակում սկսված երկրագործական աղե՞տն է
Նախորդ օրը մարզխորհրդի նիստում Շիրակի մարզի ամենահամարձակ գյուղապետերից մեկը` Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը, մի քանի գյուղատնտեսական հարցեր բարձրացրեց, որից մեկը, իր խոսքերով ասած, գլոբալ է և գյուղատնտեսության համար անչափ վտանգավոր: Նրան մասնավորապես հուզում էր այն, թե ինչո՞ւ գյուղերին ֆոսֆարական ու կալիումական պարարտանյութեր չեն տրամադրվում, հողը փաստորեն այս տարրերով չի սնուցվում, ինչն էլ կարող է
Salisbury Post. Բոհջալյանի վեպը` տարվա լավագույններից
«Սալսբերի փոսթ» թերթն առանձնացրել է այս տարի հրատարակված լավագույն գրքերը, որոնց մեջ տեղ է գտել Քրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» վեպը, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին: Բոհջալյանի այս վեպը իր գրական որակներով, իր ռեալիզմով, իր ներշնչանքի ուժով, իր կերպարների և պատումի զարգացմամբ խավար է գցում նրա նախկին գործերի վրա: Բոհջալյանն ազգությամբ հայ է, և
Doğan. «Էրդողան. Սիրիայի ճգնաժամն ավարտին է մոտենում»
Թուրքիան «ուժեղ ազդանշաններ» է ստանում, որ Սիրիայի ճգնաժամը մոտենում է իր ավարտին, ակնարկել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Հայտնում է «Դողան» լրատվական գործակալությունը: «Կառավարությունը շուտով Սիրիայի հարցով այնպիսի քայլեր կանի, որոնք կբավարարեն Սիրիայի ժողովրդի կարիքներն ու ցանկությունները», – ասել է Էրդողանը դեկտեմբերի 29-ին կուսակցական հանդիպման ժամանակ: Էրդողանը նաև խոսել է իր և Բաշար ալ-Ասադի
Մազմանյան. «Մի օր պարսկերեն հայհոյանք եմ լսում, մի օր` ռուսերեն, մի օր` հայերեն»
Aravot.am-ը Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի ազատականություն գաղափարի ներկայիս դրսեւորումների մասին: «Մեր պարագայում ոչ թե ազատականություն է, այլ սանձարձակություն: Ասում են` «ես ազատ եմ եւ սենց եմ ուզում անել»: Հիմա մեր ազատությունը վերցնենք եւ խիարի պես հարեւանի գլխի՞ն տանք, թե` ում աչքը մտցնենք: Ազատականությունը «ստեպ բայ
«Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին կարելի՞ է, իսկ ինձ՝ ո՞չ»
Պատմամշակութային արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի խմբագիր, ՀՀ նախագահի թեկնածու Գարեգին Ղազարյանը, այսօր Վարչական դատարանում բողոքարկեց վերջին 10 տարում Հայաստանում մշտապես բնակվելու վերաբերյալ իրեն տեղեկանք չտրամադրելու ՀՀ Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության որոշումը: Պարոն Ղազարյանը, ընտրություններում իր հաղթելու շանսերը, ինչպես ինքն է գնահատում` «զրոյին ձգտող է», իսկ տեղեկանք ձեռք բերելն էլ ընտրություններում
2013 թվականի հունվարի 1-ից գործելու է բոնուս-մալուս համակարգը
«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի» կողմից ընդունվել է «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների հաշվարկման ժամանակ Բոնուս-Մալուս համակարգի կիրառման» RL1-040 կանոնը: Նշված կանոնը ուժի մեջ է մտնում 2013թ.-ի հունվարի մեկից: Բոնուս–Մալուսը իրենից ներկայացնում է ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների զեղչերի և հավելավճարների կամ բոնուսների և մալուսների համակարգ, համաձայն որի` ԱՊՊԱ պայմանագրով սահմանվող ապահովագրավճարը հաշվարկվում է վարորդի ապահովագրական պատմության հիման վրա: Մասնավորապես՝ 2013
«Քաշաթաղ» ՀԿ-ի նախագահն էլ առաջադրվեց
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունել է ինքնաառաջադրման միջոցով Հանրապետության նախագահի 2013թ.-ի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում թեկնածու առաջադրվելու համար «Քաշաթաղ» ՀԿ-ի նախագահ, անկուսակցական Ռոբերտ Սիմոնյանի փաստաթղթերը: Այս մասին «Pastinfo.am»-ի թղթակցին հայտնեց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը: Այսօր նաև ինքնաառաջադրվել էր Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ, անկուսակցական Տարոն Աբրահամյանը: Այսպիսով` ԿԸՀ-ն դեկտեմբերի 25-ից ի վեր
Նախագահի թեկնածուն պնդում է, իրեն «պատվերով» են մերժում
Այսօր վարչական դատարանը քննել է նախագահի թեկնածու, Սուրենավանի բնակիչ Մարտիկ Սարգսյանի բողոք դիմումը՝ ՀՀ Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության ՝ վերջին 10 տարում Հայաստանում մշտապես բնակվելու մասին տեղեկանք չտրամադրելու որոշման վերաբերյալ: Պարոն Սարգսյանը Aravot.am-ի հետ զրույցում դժգոհեց, որ այսօրվա դատական նիստի մասին իրեն տեղեկացրել են երեկ, ու ինքը չի հասցրել Հայաստանում բնակվելու վերաբերյալ համապատասխան ապացույցներն
2013 թվականին Դիլիջանում կբացվեն «Թումո» եւ «ԱՅԲ» կենտրոններ
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքը լավատեսորեն է դիմավորում 2013 թվականը: Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանից տեղեկացանք, որ 2013-ի հունվարից քաղաքային գրադարանում կգործի «Թումո» կենտրոնի Դիլիջանի մասնաճյուղը, սեպտեմբերից` «ԱՅԲ» կենտրոնը: 2013-ին կսկսվի Դիլիջանի մշակույթի պալատի հիմնանորոգումը: 2012 թվականին հակասողանքային աշխատանքներ են իրականացվել, դրանք շարունակվելու են 2013թ.-ին՝ ստեղծելով դրենաժային հուսալի համակարգ: Ավարտին մոտ է ՀՀ կենտրոնական բանկի մասնաշենքի կառուցումը,
Նախագահի պաշտոնին հավակնում է նաև կարատեիստը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ ընդունել է ինքնաառաջադրման միջոցով Հանրապետության նախագահի 2013թ.-ի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում թեկնածու առաջադրվելու համար Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ, անկուսակցական Տարոն Աբրահամյանի փաստաթղթերը: Այս մասին «Pastinfo.am»-ի թղթակցին հայտնեց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը: Այսպիսով` ԿԸՀ-ն դեկտեմբերի 25-ից ի վեր արդեն ստացել է թեկնածուների առաջադրման 11 հայտ: Նախորդ
Բնակարանում հայտնաբերվել է «Օջախ» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ հոր դին
Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյուլբենկյան 43 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի պատասխանում հեռախոսի և դռան զանգերին: Ինչպես shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված շենք են ժամանել ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արաբկիրի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ: Բնակարանի դուռը բացելու համար ժամանել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության
Լավագույն ֆուտբոլիստի և մարզչի անունները հայտնի կդառնան այսօր երեկոյան
Հայաստանի 2012 թ. լավագույն ֆուտբոլիստի և լավագույն մարզչի անունները հայտնի կդառնան այսօր երեկոյան կայանալիք հանդիսավոր արարողության ընթացքում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական էջը Ֆեյսբուքում:
Ռոնալդոյի կանայք
Ֆուտբոլի աշխարհի կրկնակի չեմպիոն, բրազիլացի Ռոնալդոն հերթական անգամ բաժանվել է: Նրա հայտարարությունը, թե ինքն այլեւս Մարիա Բեատրիս Անտոնիի հետ չի ապրում, պայթող ռումբի ազդեցություն է թողել: Մանավանդ, որ նրանք յոթ տարվա համատեղ կյանքում երկու դուստր են լույս աշխարհ բերել. Մարիա Սոֆիային եւ Մարիա Ալիսային: Ռոնալդուն հայտնի է նրանով, որ հաճախակի է սիրահարվում, ինչի պատճառով հերթով
Նոր հարցում. Նախագահի քանի՞ թեկնածու կունենանք
Հերթական անգամ առիթ ունեցանք համոզվելու, որ «Առավոտի» ընթերցողները ճիշտ կանխատեսման ձիրք ունեն: Մեր նախորդ հարցմանը՝ «Կառաջադրի՞ արդյոք իր թեկնածությունը Լեւոն Տեր-Պետրոսյանը» մասնակցածների մեծամասնությունը՝ 56%-ը, տվել էր բացասական պատասխան: Սակայն նաեւ շատ ձայներ՝ 8% էր հավաքել սխալ կանխատեսումը՝ ենթադրությունը, որ եթե չառաջադրվի՝ կպաշտպանի ընդդիմադիր այլ թեկնածուի: Հարցման մնացած արդյունքները դիտեք լուսանկարում: Իսկ այսօր սկսում ենք նոր հարցում:
«Ֆորմուլա 1»-ի սեփականատիրոջ դուստրերն ամենից երես առածն են աշխարհում
Բերնի Էքլսթոունի դուստրերը՝ Պետրան եւ Թամարան, գլխավորել են հանրահայտ մարդկանց ամենից ավելի երես առած զավակների ցուցակը, որ կազմել է Business Insider-ը: Լրագրողների տեղեկություններով, նրանք լիակատար օգտվում են հոր խնայողություններից, որի ընդհանուր գումարը կազմում է $ 4,8 միլիարդ՝ դրանք վատնելով անխնա եւ անիմաստ: Մասնավորապես, 23-ամյա Պետրան Լոս Անջելեսում շքեղ առանձնատուն է գնել՝ հոր փողերից վճարելով $
Վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական խոսքն Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ
Սիրելի հայրենակիցներ, 2012 թվականը մոտենում է ավարտին, և մենք պատրաստվում ենք դիմավորել 2013 թվականը: Անցնող տարին լի էր բազմաթիվ հիշարժան իրադարձություններով: Հայաստանում տարիներ առաջ մեր կողմից նախաձեռնած փոփոխութուններն այսօր տալիս են դրական արդյունքներ: Տարին ամփոփում ենք նախագահի կողմից նպատակադրված 7 տոկոս տնտեսական աճով, պետական բյուջեի ամբողջական կատարումով, ցածր գնաճի պայամաններում։ Մենք քաջ գիտակցում ենք, որ
Բանկային համակարգը տարին վատ չի փակելու
Այս տարվա 11 ամիսներին բանկային համակարգում ավանդների ծավալն աճել է Դ178 մլրդ-ով կամ մոտ 17,8%-ով։ Վարկային պորտֆելի աճը կազմել է 23,7% կամ Դ301 մլրդ։ Հաշվետու ժամանակահատվածում բանկերի չբաշխված շահույթները կազմել են Դ34,23 մլրդ՝ մոտ Դ3 մլրդ-ով գերազանցելով ամբողջ 2011-ի ծավալը։ Չնայած շահույթների ծավալային աճին, բանկային համակարգում խորացել են նաև ռիսկերը։ Խնդիրն այն է, որ այս
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Ուկրաինայի պրեմյեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ
Ուկրաինական «Команда» թերթը տեղեկացնում է, որ Ուկրաինայի պրեմյեր լիգայի մասնակից 16 ակումբներից 15-ի (բացառությամբ՝ «Շախտյորի») մարզիչներն ու ֆուտբոլիստները 2012 թվականի ազգային առաջնության լավագույն ֆուտբոլիստ 89 հավակնորդների մեջ ճանաչել են Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին (364 միավոր) Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Գյումրեցի երիտասարդ ակտիվիստների ամանորյա նվերը անօթևան ընտանիքներին (Տեսանյութ)
Գյումրեցի երիտասարդ ակտիվիստներ` Հասմիկ Տոնապետյանը, Արսեն Վարդանյանը և Մարինե Խաչատրյանը «Շիրակ կենտրոն»-ի տեսանյութերում ներկայացված գյումրեցի անօթևան բազմազավակ և միայնակ մայրերի ընտանիքներին երեկ բաժանեցին վառելափայտ, սնունդ և հագուստ: Երիտասարդները վառելափայտը ձեռք էին բերել Հասմիկ Տոնապետյանի ֆեյսբուքյան «պարզապես ամերիկացի քրիստոնյա» ներկայանալ ցանկացող ընկերներից մեկի կողմից ուղարկված գումարով: «Շիրակ կենտրոն»-ի հետ համատեղ անցկացված բարեգործական ակցիայի հագուստը տամադրել էր
Մադրիդում Ռոնալդուն «զբաղվել է» Մինետիով
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին եւ Լոմբարդիայի պառլամենտի պատգամավոր Նիկոլ Մինետիին ֆոտոխցիկները ֆիքսել են Իսպանիայի մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում՝ առանձին ընթրելիս: Հաջորդ օրը նրանք երկուսով շրջել են Մադրիդի խանութներում: Երկրորդ ընթրիքն ըստ երեւույթին ավելի ռոմանտիկ է ավարտվել, քանի որ Ռոնալդուն բարձրացել է սիրառատ իտալուհու համար եւ մնացել մինչեւ ուշ գիշեր: 27-ամյա Նիկոլը խելակորույս կարիերա է ստեղծել՝
Հենրիխ Մխիթարյան. «Մեզ սովորեցրել են մտնել խաղադաշտ, ֆուտբոլ խաղալ եւ ձգտել հաղթանակի»
Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ եւ ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, թե մեր ընտրանին աշխարհի 2014 թվականի առաջնության եզրափակչի ուղեգիր նվաճելու հնարավորություն դեռ ունի: «Աշխարհի առաջնություն անցնելու շանս դեռ կա եւ մենք աշխատելու ենք իրականացնել բոլոր հայ ֆուտբոլասերների երազանքը: Հայաստանն այնքան էլ հաջող չսկսեց ընտրական մրցաշարը: Բայց մեր առավելությունն այն է, որ մենք անկաշկանդ ենք
«Առավոտ»-ի աշխատակազմի ցանկությունները Ձմեռ պապիկից
Աչքդ թարթես, Ամանոր է, իսկ «Առավոտ»-ի աշխատակազմը դեռ չէր էլ հասցրել նամակ գրել Ձմեռ Պապիկին: Այդ բացն արդեն լրացված է, Ձմեռ պապիկին միայն մնում է կարդալ յուրաքանչյուրի ցանկությունն ու իրագործել այն: Այս տարի շատերի ցանկությունը նյութական չէ, ավելին՝ կապված է շատ սիրելի «Առավոտ»-ի հետ: Ես ուզում եմ, որ` 30 տարի անց դուք՝ «Առավոտ
Գրքի համաշխարհային մայրաքաղաքից մինչեւ Շախմատի օլիմպիական չեմպիոն. 2012-ի դրական իրադարձությունների ամփոփում
Տարին լի էր և’ դրական, և’ բացասական «էմոցիաներով»: Սակայն նախատոնական տրամադրությունը չփչացնելու համար «Առավոտ երիտասարդականն» այժմ Ձեզ կներկայացնի միայն դրական և հիշարժան իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել այս տարում: Ամենից շատ փոփոխությունները երևի թե մարզական կյանքում են եղել: Եվ այսպես. հայկական երկու ակումբ հայտնվեցին եվրագավաթների հաջորդ փուլում: Դրանք են՝ Գյումրիի «Շիրակը» և Կապանի «Գանձասարը»: Երկու
Մանկապարտեզից գողացել են կանացի պայուսակներ, մեկի մեջ եղել է 350 դրամ, մյուսի մեջ՝ բանկային քարտեր
Ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 28-ին Երեւանի թիվ 25 մանկապարտեզից տեղի ունեցած գողության փաստով: Ոստիկանություն է դիմել Երեւանի բնակիչ Ռուբեն Հովհաննիսյանը եւ հայտնել, որ նշված մանկապարտեզից գողացել են պայուսակներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ռ. Հովհաննիսյանն ահազանգել է, որ Շիրվանզադեի փողոցի թիվ 5/1 հասցեում գտնվող նշված մանկապարտեզի ննջասենյակի դռան բաց լինելու
Boston. «Հայ ուսուցիչների փոխանակման ծրագրի շնորհիվ Սաութ Հեմիլթոնի դպրոցում լուսանկարչական նախագիծ կներկայացվի»
Մասաչուսեթս նահանգի հայ համայնքի անդամները համագործակցում են միմյանց հետ, որպեսզի հունվար և փետրվար ամիսներին իրենց մշակույթը ներկայացնեն Սաութ Հեմիլթոն քաղաքի դպրոցում` հյուրընկալելով ուսուցիչներ Հայաստանից: Կցուցադրվեն մշակութային նշանակալի նմուշներ, ու երկրի մասին, որը բաց է հասարակության համար, պատկերացում կստեղծեն: Գրում է «Բոսթոն» պարբերականը: Ամերիկյան և հայկական դպրոցների փոխանակման ծրագրի շրջանակներում փետրվարի սկզբներին Հայաստանից երկու ուսուցիչ կայցելի
13 փաստ Ամանորի մասին
Հարգելի «փաստասեր» ընթերցողներ, այս տարվա վերջին գրառումը որոշեցինք ամբողջովին նվիրել Ամանորին և ձեր ուշադրությանը ներկայացնել 13 փաստ մեր ամենասիրելի տոներից մեկի վերաբերյալ: Ամանորով նշում են տարվա սկիզբը: Տարին ժամանակի սահմանն է, որը վերցրած է բնությունից։ Դա այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում Երկիր մոլորակը կատարում է մի լրիվ պտույտ Արեգակի շուրջը։ Երկրի կատարած շրջապտույտը հավասար է 934
Կրակոցներ «XXX» կարաոկե ակումբում
Երեկ` դեկտեմբերի 28-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 05:00-ի սահմաններում, Նորագյուղ թաղամասի բնակիչ 29-ամյա Կարապետ Ասոյանը, իր մոտ եղած օդամղիչ ատրճանակով կրակոցներ է արձակել «XXX» կարաոկե ակումբում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները բերման են ենթարկել Ոստիկանության Կենտրոնական բաժին: Ֆոտոլրագրողը հայտնում
Hurriyet Daily News. «Էրդողան. Իրաքյան պատերազմին չենք մասնակցել մեր քուրդ եղբայրների պահանջով»
Թուրքիան չի մասնակցել Իրաքյան պատերազմին, քանի որ Իրաքի քրդերը չէին ուզում, որ այնտեղ թուրքական զորամիավորումներ լինեին, ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Տէ Էռ Տէ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Գրում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը: Էրդողանն ասել է, որ ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Ջորջ Բուշը հակված էր 2003թ. պատերազմի ժամանակ թուրքական բանակի աջակցությունը ստանալուն, հետո
Մահացավ Հնդկաստանում խմբակային բռնաբարության ենթարկված ուսանողուհին
Հնդկաստանում ողբում են բռնաբարության հերթական զոհի համար Հնդկաստանի ոստիկանությունը մարդասպանության մեղադրանքներ ներկայացրեց 6 անձանց նկատմամբ, երբ հիվանդանոցից տեղեկացրին, որ վախճանվել է նրանց կողմից ավտոբուսներից մեկում երկու շաբաթ առաջ խմբակային բռանաբարության ու ծեծի ենթարկված կինը։ Եթե մեղադրանքները հաստատվեն դատարանում, 6 անձանց նկատմամբ կկայացվի մահվան դատավճիռ։ Հիշեցնենք, որ այս փաստի առնչությամբ Հնդկաստանում բողոքի մեծ ալիք


















































