Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակարանում հայտնաբերվել է «Օջախ» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ հոր դին

Դեկտեմբեր 30,2012 14:39

Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյուլբենկյան 43 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի պատասխանում հեռախոսի և դռան զանգերին:

Ինչպես shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված շենք են ժամանել ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արաբկիրի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ: Բնակարանի դուռը բացելու համար ժամանել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնի հերթապահ խումբը և Հատուկ փրկարարական ջոկատի աշխատակիցները:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բացելով բնակարանի դուռը, ներսում հայտնաբերվել է 83-ամյա Կիմ Եգանյանի դին: Դատաբժշկի նախնական եղրակացության համաձայն, դիակի վրա բռնության հետքեր չկան: 83-ամյա ծերունին հանկարծամահ է եղել:

Շենքի բակում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել են, որ Կ. Եգանյանը բնակվում էր միայնակ: Նա Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանի հորեղբայրն էր, իսկ նրա որդին՝ Ռաֆիկ Եգանյանը, «Օջախ» ռեստորանային համալիրի սեփականատերն է:

Փաստի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31