Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյան. «Մեզ սովորեցրել են մտնել խաղադաշտ, ֆուտբոլ խաղալ եւ ձգտել հաղթանակի»

Դեկտեմբեր 30,2012 00:15

Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ եւ ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, թե մեր ընտրանին աշխարհի 2014 թվականի առաջնության եզրափակչի ուղեգիր նվաճելու հնարավորություն դեռ ունի: «Աշխարհի առաջնություն անցնելու շանս դեռ կա եւ մենք աշխատելու ենք իրականացնել բոլոր հայ ֆուտբոլասերների երազանքը: Հայաստանն այնքան էլ հաջող չսկսեց ընտրական մրցաշարը: Բայց մեր առավելությունն այն է, որ մենք անկաշկանդ ենք խաղում: Արդյունք ցույց տալու ծանրությունը մեզ չի ճնշում ու ոչ-ոք մեզանից աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ մտնել չի պահանջում: Մեզ միշտ սովորեցրել են մտնել խաղադաշտ, ֆուտբոլ խաղալ եւ ձգտել հաղթանակի», – Մխիթարյանի խոսքերը մեջբերում է REGNUM գործակալությունը:
   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31