Օրվա լրահոսը
«Ժառանգություն» կենտրոնական գրասենյակի համակարգողի դիմում բողոքը ԿԸՀ-ին
ՀՀ ԿԸՀ նախագահ, պրն. Տիգրան Մուկուչյանին Հարգելի պրն. Մուկուչյան, Համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի 46 հոդվածի 9-րդ կետով սահմանված կարգի եռօրյա ժամկետում Ձեզ ներկայացվում է սույն բողոքը թիվ 25 ԸԸՀ-ի՝ «2013թ. փետրվարի 23-ին» կայացրած N 63-Ա որոշման վերաբերյալ, որով մերժվել են ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի դիմումները 25/1, 25/16, 25/21, 25/32, 25/36, 25/38 ընտրատեղամասերում
Ողջամիտ առաջարկների հորձանուտում
Հայաստանում իսկապես անհասկանալի բաներ են կատարվում: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բաց տեքստով Րաֆֆի Հովհաննիսյանին կառավարության կազմում տեղեր է առաջարկում: Րաֆֆին էլ, որ ընդամենը մի քանի օր առաջ Ազատության հրապարակում հայտարարում էր, թե ինքն այլեւս Սերժ Սարգսյանի հետ խոսելու բան չունի, հիմա ասում է, որ ուզում է «ողջամիտ առաջարկները» լսել անձամբ Սերժ Սարգսյանից: Զուգահեռաբար՝ բոլորը մեծ
Շտապ խորհրդակցություն
Այս պահին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ խորհրդակցություն է տեղի ունենում ՀՀԿ, «Ժառանգություն» և ՀՅԴ ներկայացուցիչների մասնակցությամբ։ Օրակարգում երեք հարց է. 1.Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում՝ մեկ տարվա ընթացքում։ 2.Համամասնական ընտրակարգի անցում ՝ երկու տարվա ընթացքում։ 3. Ընդդիմության վերահսկողական լծակների ավելացում։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Նախարարին կից կոլեգիայի նիստը գիտական ուղղվածություն ուներ
ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստում քննարկվեց «Առողջապահության ոլորտում Հայաստանի Հանրապետության բժշկական գիտությունների ակադեմիայի գործունեության և նրա դերի մասին» հարցը։ ՀՀ Բժշկական գիտությունների ակադեմիայի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Մկրտչյանը կոլեգիայի անդամներին ներկայացրեց 1997թ. հիմնադրումից ի վեր ԲԳԱ կողմից իրականացված աշխատանքները։ Այդ ժամանակաընթացքում կազմակերպված 13 գիտաժողովներում քննարկվել են ինչպես գիտական, այնպես էլ գործնական
ԵՊՀ աշխատակազմի ղեկավար. «Ակցիայի կազմակերպիչ աղջիկը հայհոյել է» (Տեսանյութ)
ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանն այսօր «Արմատ» ակումբում խոսեց դասադուլներից եւ գնահատական տվեց երեկ համալսարանի դիմաց տեղի ունեցած միջադեպին: Նա ասաց, որ մտահոգված է վերջին օրերին տեղի ունեցող գործընթացներից, որոնք դասադուլի միջոցով բուհական համակարգը խարխլելու կամ կրթության գործի կազմակերպումը խաթարելու միտում ունեմ. «Ես կոչ եմ անում եւ հորդորում այն մարդկանց, որոնք հասարակական դերակատարություն ունեն, չգնալ
Վիգեն Խաչատրյան. «Տրամաբանական միակ զարգացումը երկրորդ փուլի անցկացումն է»
– Արդեն մի քանի օր է, ինչ բազմաթիվ քաղաքացիներ, Րաֆֆի Հովհաննիսյանի հետ միասին, դուրս են եկել փողոց, հանրահավաքներ, երթեր են անցկացնում։ Դեպի ո՞ւր է գնում սկսված, այսպես կոչված, «Բարևի» հեղափոխությունը, ի՞նչ զարգացումներ այն կարող է ունենալ։ – Կլինի առաջխաղացում, բայց հետընթաց չի լինի։ Զարգացումների տարբերակներից մեկն այն է, որ գործող նախագահն ընդունի իրողությունը։ Իսկ իրողությունն
Բյուրեղավանում Րաֆֆի Հովհաննիսյանը պոկեց պատերից իր պաստառները (Տեսանյութ)
Նա հորդորեց բյուրեղավանցիներին, որ իրենք էլ պոկեն, եթե տեսնեն: «Ակցենտս հասկացա՞ք: Դուք հասկացա՞ք ինչ արեցիք: Անգամ պաշտոնական տվյալներով 40 տոկոս բերեցիք: Շնորհավորում եմ»,-այսօր Բյուրեղավանում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ բնակիչների հետ հանդիպմանը: Հանդիպումը սկսելուց առաջ նա նկատեց, որ Բյուրեղավանի մշակույթի պալատի շենքի վրա իր քարոզչապաստառներն են մնացել: Տեղում սկսեց պատռել ու մինչեւ թղթի վերջին հատիկը հանեց
Եվրոպայի Հայերի Համագումարը իր մտահոգությունն է հայտնում ՀՀ նախագահական հերթական ընտրություններում տեղի ունեցած անարդարությունների ու խախտումների վերաբերյալ
եւ պահանջում է հարգել ժողովրդի սահմանադրական իրավունքները Փետրվարի 18-ի ՀՀ նախագահական ընտրությունները և հետընտրական զարգացումները վկայում են, որ մեր երկրում ժողովրդի լայն զանգվածների մոտ շարունակվում է առկա մնալ ընտրական համակարգի նկատմամբ հասարակական խոր անվստահություն: Հասարակության դժգոհությունը ապացուցվում է, ոչ միայն քաղաքացիական բողոքի մեծ ալիքով, այլև պաշտոնապես հրապարակված արդյունքներից, որի համաձայն, խորհրդարանական ընտրություններում ընդամենը մի քանի
Վարչապետը հարգեց ու հաստատեց Գիզիրյանի հրաժարականը
Այսօր ՀՀ կառավարության նիստում քննարկվեց նաեւ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի հրաժարականի հարցը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը վստահեցրեց, որ Շիրակի մարզպետը իր դիմումի համաձայն է լքում մարզպետի պոստը: «Ես հանդիպել եմ պարոն Գիզիրյանին իր ցանկությամբ եւ նախաձեռնությամբ: Գիզիրյանը դիմում է ներկայացրել իր սեփական նախաձեռնությամբ: Կարեւոր հանգամանք է սա պարզաբանել, քանի որ տարբեր տեղեկություններ են տարածվել այս հարցի
2012թ. ՀՆԱ-ն կազմել է 7,2%
Ազգային վիճակագրական ծառայությունը ամփոփել է 2012 թվականը: Այս մասին այսօր կայացած կառավարության նիստում տեղեկացրեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, ում տվյալներով՝ անցյալ տարի մեր երկրի համախառն ներքին արդյունքը կազմել է 7,2%: Ըստ վարչապետի, հանրապետության նախագահը թիրախային սահման ընդունել էր 7%-ը: Վարչապետը կառավարության անդամներին կոչ արեց այս տարի եռանդով անցնել գործի, քանի որ 2013 թվականին ծրագրել ենք ունենալ
Սեդրակյանի որդին կազմակերպիչներից է
Քիչ առաջ ԵՊՀ այցելեց նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը: Վերջին օրերին կազմակերպված դասադուլի վերաբերյալ պարոն Սեդրակյանը կարծիք հայտնեց, որ «առաջին հերթին ամեն ինչի համար պատասխանատու են բուհի ռեկտորները, նրանք, ովքեր փակում են բուհի դռները: 2008-ին երբ ժողովուրդն էր խաղաղ ցույց անում, իշխանությունները նրանց դեմ հանեցին Ղարաբաղի սպեցնազը: Այսօր ուսանողներն են իրենց բողոքն արտահայտում՝ հանում են ախալքալակցիներին:
Վ.Էլբակյան. Արտոնյալ վիճակում գտնվող Հարություն Սարգսյանը չէր կարող խոշտանգվել
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու Կարեն Եսայանի սպանության գործով ամբաստանյալ Հարություն Սարգսյանի նկատմամբ չէին կարող քննության խորթ մեթոդներ, ճնշումներ ու բռնություններ կիրառվել: «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Վարդուհի Էլբակյանը նշեց, որ ասվածի ապացույցն է այն, որ նա իրեն վնասող ոչ մի ցուցմունք չի տվել: Կողմը գտնում է, որ ավելի արտոնյալ
Արման Սահակյան. «Շատ դժգոհ ենք արդյունքներից»
Հատված ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սահակյանի հարցազրույցից: – Պարոն Սահակյան, Ձեր կարծիքով, ինչո՞վ էր պայմանավորված Սերժ Սարգսյանի պարտությունը հատկապես Շիրակի մարզում: – Ես նախորդ ընտրություններին էլ բազմիցս ասել եմ, որ այն պայմանավորված է սոցիալ-տնտեսական շատ վատ պայմաններով, որ, ցավոք սրտի, էս պահին առարկայական լուծումներ երեւի չէին տեսնում… Մենք հավաքեցինք մոտավորապես էնքան ձայն, ինչքան 2012 թվականի
Հայրիկյան. «Մահափորձը հետաքննողները իրենց տարօրինակ են պահում»
Կատարողներին բացահայտել են, բայց ոչ մի առաջընթաց։ Երեւի բավարար անկախութիւն չունեն։
Տիկին Արմենուհին նկատողություն է արել Րաֆֆի Հովհաննիսյանին
Նա նկատել է, որ ամուսինը ամեն տեղ նույն խոսքերն է կրկնում Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանն իր բարեւարշավը շարունակում է Կոտայքի մարզում: Չարենցավանցիների հետ հանդիպմանը նա հիշեցրեց, թե նախընտրական ինչ խոստում է տվել եւ որ դրանք 5 տարվա ընթացքում անպայման իրականացնելու է: «Մենք պայմանագիր կնքեցինք, որ 5 տարի անց ունենալու ենք աշխատանք, կենսաթոշակ եւ մեր հայրենակիցների վեադարձը:
ԵՊՀ ռեկտորն արդարացրեց «սիկտիրը»
Փաստորեն, իշխանություններն արդեն այնքան են խուճապի մատնվել, որ սկսել են գործի դնել ամենաէժանագին տեխնոլոգիան՝ ամենաստորին օղակի կամակատարներին՝ համալսարանի «լավ տղերքի» տեսքով։ Այստեղ եւս, ինչպես եւ մեր աներձագա-բաջանաղատիրական պետության մյուս ոլորտներում, կա նույնիսկ կլանային բաժանում, օրինակ՝ «ախալքալաքցիների կլան»։ Նրանց երեկ դասադուլավորների վրա «ֆաս տվեց» ոչ այլ ոք, քան ԵՊՀ ռեկտորի օգնական Գեւորգ Մելքոնյանը։ Դասադուլավորներին ոչ կոռեկտ
Հանցավոր համերաշխություն
Հիմնականում հայ քաղաքական-մտավորական-հասարակական էլիտան քննարկում է, թե ինչպես սխալվեց ժողովուրդը, ինչպես հերթական անգամ կխաբվի, իսկ արդյո՞ք ՀՀ-ում տեղի ունեցողը ընդհանրապես իշխանական սցենար չի, արդյ՞ոք՝ արդեն իսկ ժողովուրդը խաբված չէ, արդյո՞ք Րաֆֆին այն մարդն է, որ կարող է հասնել հաղթանակի։ Հնչում են կարծիքներ, որ նա ծրագիր չունի, գործ չի անում, հայերեն խոսել չգիտի, ճիշտ ուղերձ չի
Փորձած թանն ու անփորձ մածունը
Այս օրերին մեզանում շարունակ լսվում են վրդովմունքի բացականչություններ՝ այս կամ այն գերտերության կողմից մեր ընտրությունների արդյունքները ճանաչելու եւ Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձների տարափի կապակցությամբ: Ի վերջո, ինչո՞ւ է շտապում միջազգային հանրությունը, եւ ի՞նչն է նրան դրդում ընտրական փաստաթղթերի թանաքը չչորացած, արդյունքների վիճարկման օրինական ժամկետները չլրացած՝ շնորհավորել մի նախագահի, որի ժողովուրդը բողոքի ակցիաներ է անում
Բաբկեն Մկրտչյան. «Հանրապետական կուսակցությունը մոլորյալների խումբ է»
«Նախախորհրդարան քաղաքացիական շարժման » Գյումրու համակարգող Բաբկեն Մկրտչյանը հակադարձում է հանրապետականների հայտարարություններին Երեկ Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում «Սարդարապատ» ու «Նախախորհրդարան» քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի անդամները վերլուծեցին հետընտրական զարգացումները ու ներկայացրեցին այլընտրանքային իշխանության ձևավորման շուրջ իրենց դիտարկումները: Գյումրեցի Բաբկեն Մկրտչյանը, հրավիրած մամուլի ասուլիս ժամանակ նշեց, որ ինքը՝ որպես Հայաստանի ազատամիտ ու ոչ ստրկամիտ քաղաքացի, հպարտ
Ֆուտբոլիստը ոտքի մեկ հարվածով մրցակցին զրկել է հինգ ատամից (Տեսանյութ)
Ռումինիայի առաջնության վերջին տուրում «Վասլույ» թիմի բուլղարացի պաշտպան Ժիվկո Միլանովը, բախվելով «Կլուժ» թիմի պորտուգալացի լեգեոներ Ռիկարդու Կադուին, զրկվել է հինգ ատամից: Պորտուգալացին անմիջապես հեռացվել է դաշտից: Հանդիպումից հետո «Վասլույի» մարզիչը հայտարարել է, թե պուրտուգալացու արարքը քրեական հանցագործություն է եւ նա պիտի պատժվի դատական կարգով: Իսկ մեղավորը ներողություն է խնդրել՝ ասելով, թե ինքն այդ դրվագում պայքարում
Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել գնդապետի դատավճիռը
Իջեւանի զորամասի նախկին հրամանատարը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: 2013թ. փետրվարի 14-ին ՀՀ վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր՝ Ա. Խաչատրյան, դատավորներ՝ Ա. Հովհաննիսյան, Ա. Դանիելյան) որոշել է Իջեւանի զորամասի նախկին հրամանատար Սերգեյ Կարապետյանի նկատմամբ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2012թ. նոյեմբերի 13-ի դատավճիռը թողնել օրինական ուժի մեջ, մերժել դատախազության եւ տուժողի իրավահաջորդ Թ. Ենգիբարյանի
Դատապարտյալի համար հոգեւորականներ են հրավիրվել
Արդարադատության նախարարության դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկում չորրորդ օրն է, ինչ հացադուլ է հայտարարել եւ բուժում ստանալուց հրաժարվել է արագացված դատաքննությամբ 5 տարվա ազատազրկման դատապարտված Տիգրան Սերոբյանը: Տիգրան Սերոբյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, եւ նրան արգելվել էր անգամ վերաքննիչ դատարանում մասնակցել դատական նիստերին: Ինչպես տեղեկացրեց Սերոբյանի պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Անահիտ Սաղաթելյանը (լուսանկարում), իր պաշտպանյալի
Փոխվել են Հայաստանի և Վրաստանի միջև գործող կոնտեյներային գնացքի սակագները
2013 թվականի փետրվարի 1-ից Վրացական երկաթուղին 3,5%-ով թանկացրել է սակագները 20-ֆուտանոց կոնտեյներների փոխադրման համար և հրաժարվել է 40-ֆուտանոց կոնտեյներների տեղափոխման ժամանակ կիրառվող 0,82 չափով նվազեցնող գործակցից: Հայկական բեռնափոխադրողների համար հնարավոր գնային ճնշումների նվազեցման նպատակով «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը փետրվարին զսպում էր բեռնափոխադրումների սակագների թանկացումը սեփական ռեսուրսների հաշվին: Սակայն ղեկավարվելով Վրացական երկաթուղու հետ կնքված Միջազգային երկաթուղային հաղորդակցությունում
Քառորդ եզրափակիչը կկայանա «Փյունիկի» դաշտում
ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի՝ մարտի 2-ին նախատեսված «Փյունիկ»-«Իմպուլս» հանդիպումը կայանալու է «Փյունիկ» ՖԱ մարզադաշտում: Այդ մասին կայքին տեղեկացրել է ֆեդերացիայի մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժինը: Պատրաստեց՝ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կիրառականի ուսանողները պահանջում են ռեկտորի օգնականի հրաժարականը
ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առջեւ այսօր դասադուլ են հայտարարել կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողները: Նրանք պահանջում են ռեկտորի օգնական Գեւորգ Մելքոնյանի (լուսանկարում) հրաժարականը: Ուսանողները նրա հրաժարականն են պահանջում՝ պնդելով, որ ռեկտորի օգնական Մելքոնյանը երեկ չարաշահել է իր պաշտոնեական դիրքը: Երեկ առավոտյան դասադուլի ժամանակ պարոն Մելքոնյանը, ըստ «Ա1+»-ի մեկի տեսանյութի, ընդդեմ դասադուլավորների հրավիրել է «ներքին զորքը՝ հայհոյող ախալքալակցիներին»:
«Դեմ առ դեմ». Գեւորգ Մելքոնյան եւ Դանիել Իոանիսյան
Փետրվարի 28-ին, ժամը 14.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 85-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում» հ/կ նախագահ, ԵՊՀ ռեկտորի օգնական Գեւորգ Մելքոնյանը եւ Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող, քաղաքացիական ակտիվիստ Դանիել Իոանիսյանը: Քննարկման թեման` ինչո՞ւ դասադուլային պայքարը բազմամարդ չէ. ուսանողները չե՞ն ցանկանում մասնակցել դասադուլին, թե՞
Հայաստանն անդամակցեց ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքին ԱԳ նախարարն հանդիպեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին
Փետրվարի 27-ին Վիեննայում բացվեց ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի հինգերորդ գլոբալ ֆորումը, որի նպատակն է համախմբել միջազգային հանրությանը ծայրահեղականության դեմ՝ միջմշակութային և միջկրոնական երկխոսության ու համագործակցության միջոցով։ Ֆորումի բացումը կատարեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը։ Ֆորումի աշխատանքներին մասնակցում են 136 երկրների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պատվիրակություններ: Համաժողովի աշխատանքներին Հայաստանի պատվիրակությունը գլխավորող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես եկավ
Սամվել Տեր-Սահակյանն ու Տիգրան Ղարամյանը ոչ-ոքի են արել
Կապել-լե-Գրանդ քաղաքում շարունակվում է շախմատի միջազգային ներկայացուցչական փառատոնը: Վեցերորդ տուրում գրոսմայստերներ, հայաստանցի Սամվել Տեր-Սահակյանը եւ Ֆրանսիան ներկայացնող Տիգրան Ղարամյանը բաժանեցին միավորը եւ 4,5 միավորով հայտնվեցին երկրորդ տասնյակում: Դրա փոխարեն կարեւոր հաղթական միավոր վաստակեց միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը: Նա 5,0 միավորով առաջատարների խմբում է: 4,5 միավոր ունի նաեւ Էլինա Դանիելյանը: Իրենց անվան դիմաց 4,0 միավոր գրանցել
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 28-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների և 30-ից ավել նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար: Մյուս բոլոր տիպի ավտոմեքենաների համար երթևեկությունը թույլատրելի է անվաշղթաների


















































