Լրահոս
Օրվա լրահոսը

Մազմանյան. «Մի օր պարսկերեն հայհոյանք եմ լսում, մի օր` ռուսերեն, մի օր` հայերեն»

Դեկտեմբեր 30,2012 17:06

Aravot.am-ը Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի ազատականություն գաղափարի ներկայիս դրսեւորումների մասին:

«Մեր պարագայում ոչ թե ազատականություն է, այլ սանձարձակություն: Ասում են` «ես ազատ եմ եւ սենց եմ ուզում անել»: Հիմա մեր ազատությունը վերցնենք եւ խիարի պես հարեւանի գլխի՞ն տանք, թե` ում աչքը մտցնենք: Ազատականությունը «ստեպ բայ ստեպ» (քայլ առ քայլ-խմբ.) պետք է գա: Պատկերացրեք` վագրին վանդակից գցեն անտառ…»,-ասաց Մազմանյանը:

Նա նշեց, որ ազատությունը ամեն օր տեսնում է Պրոսպեկտում` իր տան դիմաց, որտեղ երկու գիշերային ակումբ կա. «Ասում ենք` Մատենադարանը, Խորենացին, Պրոսպեկտը, բայց ամեն օր գիշերը ժամը 1-ից հետո ակումբների դիմաց իրար մռութ են ջարդում, կանայք հայհոյելով իրար են ծեծում  տղերքի համար, տղերքն էլ ծեծում են իրար` չգիտեմ ինչի համար: Մի օր պարսկերեն հայհոյանք եմ լսում, մի օր` ռուսերեն, մի օր` հայերեն: Արդյոք պե՞տք էր այդ ազատականությունը մեզ: Արդյոք լավ չէ՞ր լինի դրա փոխարեն ընդհամենը օրենք հանել`  «night club-երը` Երեւանից դուրս»: Տարրական բան է, չէ՞, բայց չի արվում»:

Մեր զրուցակցի խոսքով. «Անընդհատ ասում են, թե սոցիումը չի հերիքում, բայց ինձ ոչ մեկ չի կարող բացատրել, թե ինչու է Հայաստանում լոտոն ոչ պետական: Աշխարհում չկա այդպիսի բան. լոտոն հնարել է պետությունը, մասնավորապես` Նապոլեոնը` իր բյուջեն լցնելու համար: Առ այսօր Ամերիկայի լոտոների 80-85 տոկոսը պետությանն է: Լոտոն խաղացնողն է 15 տոկոսի տերը: Եթե մեր «տոտո-պոտո» լոտոները պետությանը լինեին, մեր թոշակառուն կստանար 60-70 հազար դրամ: Երբ այդպիսի տարրական բաները չեն անում, վրադ ունայնություն է գալիս»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31