Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաշաթաղ» ՀԿ-ի նախագահն էլ առաջադրվեց

Դեկտեմբեր 30,2012 15:55

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունել է ինքնաառաջադրման միջոցով Հանրապետության նախագահի 2013թ.-ի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում թեկնածու առաջադրվելու համար «Քաշաթաղ» ՀԿ-ի նախագահ, անկուսակցական Ռոբերտ Սիմոնյանի փաստաթղթերը: Այս մասին «Pastinfo.am»-ի թղթակցին հայտնեց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:

Այսօր նաև ինքնաառաջադրվել էր Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ, անկուսակցական Տարոն Աբրահամյանը:

Այսպիսով` ԿԸՀ-ն դեկտեմբերի 25-ից ի վեր արդեն ստացել է թեկնածուների առաջադրման 12 հայտ:

Նախորդ օրերին առաջադրվել էին ՀՀ գործող Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, անկուսակցականներ, ոչ մի տեղ չաշխատող` էպոսագետ, ծնված Վարդան Սեդրակյանը և Մհեր Հայրապետյանը, «Ռադիո Հայ» ՍՊԸ ժողովի նախագահ Անդրիաս Ղուկասյանը, թոշակառու Պավլիկ Սարգսյանը, Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի դասախոս, Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը և հասարակական կարգով «Փախստականների և միջազգային իրավունքի» բարեգործական հասարակական կազմակերպության քաղաքական հարցերով խորհրդատու, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Ս.Սարգսյանն առաջադրվել է ՀՀԿ-ի, Հ.Բագրատյանը` «Ազատություն» կուսակցության կողմից, մնացած ութը` ինքնաառաջադրման միջոցով:

Հիշեցնենք, որ Հանրապետության Նախագահի թեկնածուների առաջադրման գործընթացը կտևի մինչև հունվարի 4-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31