Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Առավոտ»-ի աշխատակազմի ցանկությունները Ձմեռ պապիկից

Դեկտեմբեր 30,2012 00:03

Աչքդ թարթես, Ամանոր է, իսկ «Առավոտ»-ի աշխատակազմը դեռ չէր էլ հասցրել նամակ գրել Ձմեռ Պապիկին: Այդ բացն արդեն լրացված է, Ձմեռ պապիկին միայն մնում է կարդալ յուրաքանչյուրի ցանկությունն ու իրագործել այն: Այս տարի շատերի ցանկությունը նյութական չէ, ավելին՝ կապված է շատ սիրելի «Առավոտ»-ի հետ:

 

Արամ Աբրահամյան` «Առավոտ»  օրաթերթի գլխավոր խմբագիր

Արամ Աբրահամյան` «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

 

Ես ուզում եմ, որ` 30 տարի անց դուք՝ «Առավոտ երիտասարդականի» ներկայիս կազմը, նույնքան սիրեք երիտասարդ առավոտականներին, որքան ես հիմա սիրում եմ ձեզ:

 

 

 

 

 

Աննա Իսրաելյան ` Առցանց «Առավոտ»-ի խմբագիր

Աննա Իսրայելյան ` առցանց «Առավոտ»-ի խմբագիր

Ուզում եմ, որ մեր կայքը այնքան լավ աշխատի, որ ես հնարավորություն ունենամ միայն բովանդակային խնդիրների վրա ուշադրություն դարձնել:

 

 

 

 

 

Վոլոդյա Պետրոսյան`«Առավոտ» օրաթերթի խմբագրի տեղակալ

Վոլոդյա Պետրոսյան`«Առավոտ» օրաթերթի խմբագրի տեղակալ

 

 

 

Կցանկանամ, որ «Առավոտ»-ի բոլոր լրագրողներն արդյունավետ աշխատեն և գրեն միայն բովանդակալից նյութեր:

 

 

 

 

 

Արմեն Շեկոյան` «Հայկական ժամանակ» վեպի հեղինակ

Արմեն Շեկոյան` «Հայկական ժամանակ» վեպի հեղինակ

 

 

Ձմեռ պապիկից առաջին հերթին հայ ժողովրդին բարեկեցություն եմ ցանկանում:

 

 

 

 

 

 

Մելանյա Բարսեղյան` լրագրող

Մելանյա Բարսեղյան` լրագրող

 

Ամեն տարի ես Ձմեռ պապիկից միանգամից մի քանի տարբեր` շատ համամարդկայինից մինչեւ շատ էգոսիտական բաներ եմ խնդրել, այս անգամ միայն մի լուրջ բան ունեմ խնդրելու. եկող տարի իմ միջնեկ աղջիկը դիմելու է բուհ, եւ ես Ձմեռ պապիկից խնդրում եմ, որ օգնի նրան` հեշտ եւ հանգիստ հանձնի քննությունները, եւ կատարվի նրա երազանքը: Մնացածը կարող ենք ինքներս էլ անել:

 

 

Ռուզան Մինասյան` «Առավոտի» իրավական էջի պատասխանատու

Ռուզան Մինասյան` «Առավոտի» իրավական էջի պատասխանատու

 

 

Ձմեռ պապի ջան, այս տարի իմ ուզածը նյութական չէ: Ես կցանկանայի, որ նվերներով լի պարկերի մեջ մի փոքր էլ արժանապատվություն տեղավորես ու նվիրես մարդկանց:

 

 

 

 

Աշոտ Հակոբյան` մարզական էջի պատասխանատու

Աշոտ Հակոբյան` մարզական էջի պատասխանատու

 

 

 

 

Ձմեռ պապ, ուզում եմ այնպես անես, որ մարդ լինենք:

 

 

Լուսինե Բուդաղյան`  սոցիալ-տնտեսական ոլորտի պատասխանատու

Լուսինե Բուդաղյան` սոցիալ-տնտեսական ոլորտի պատասխանատու

 

 

Ձմեռ պապ, ցանկանում եմ երկրին խաղաղություն, ինձ և ընտանիքիս էլ ֆինանսական բարեկեցություն:

 

 

 

 

Նելլի Բաբայան` լրագրող

Նելլի Բաբայան` լրագրող

 

Ամեն տարի նույն բանն եմ ուզում, բայց միևնույն է Ձմեռ պապին չի իրականացնում: Խաղաղություն եմ ուզում, բարություն, սեր ու մեր ժողովրդին վերածնունդ եմ ուզում:

 

 

 

Անժիկ Հարությունյան

Անժիկ Հարությունյան

 

 

Ուզում եմ, որ բոլորը առողջ ու երջանիկ լինեն և ուզում եմ, որ մարդիկ իրար շատ սիրեն ու հարգալից լինեն:

 

 

 

Գոհար Հակոբյան` կրթական եւ մշակութային բաժինների պատասխանատու

Գոհար Հակոբյան` կրթական եւ մշակութային բաժինների պատասխանատու

 

 

Ուզում եմ, որ 2013-ին բոլորը ավելի գեղեցիկ ապրեն, բարությունը ծովանա և մեր երկրում բոլորը իրենց ապահով զգան ու հավատան, որ ամեն ինչ լավ է լինելու:

 

 

 

 

Նելլի Գրիգորյան` լրագրող

Նելլի Գրիգորյան` լրագրող

 

Անկեղծ ասած, ամեն տարի շատ կոնկրետ բան եմ ուզել Ձմեռ պապիկից, բայց չեմ բարձրաձայնել: Այսօր էլ չեմ ուզում բարձրաձայնել, թե ինչ եմ ցանկանում, ցանկությունս կարծես թե կատարման ճանապարհին է, դրա համար էլ այս տարի թողնում եմ Ձմեռ պապիկի հայեցողությանը, բայց ինչքան լավ բան բերի՝ իր պատիվն է:

 

 

Սամվել Դանիելյան` լրագրող

Սամվել Դանիելյան` լրագրող

 

Իմ ցանկությունները շատ են, այդ թվում՝ քաղաքական: Իհարկե, մեր երկիրը պետք է պաշտպանված լինի, խաղաղ, որ մեր ցանկություններն էլ կատարվեն: Ամանորն իմ ամենասիրելի տոներից է, և յուրաքանչյուր տարի, երբ ժամը 12-ին զանգերը հնչում են, ես դիմում եմ Աստծուն, և ոչ միայն իմ ու իմ ընտանիքի, այլև ամբողջ ժողովրդի համար:

 

 

Մարգարիտա Հարությունյան` լրագրող

Մարգարիտա Հարությունյան` լրագրող

 

 

Առողջություն և հաջողություն եմ ուզում: Այդ երկուսը որ լինեն, մնացած ամեն ինչն էլ կլինի:

 

 

 

 

Արեւ Բարսեղյան

Արեւ Բարսեղյան

 

Ձմեռ պապ, քեզանից այս տարի տուն եմ ուզում:

 

 

 

 

 

Համեստ Եփրեմյան` հաշվապահ

Համեստ Երեմյան

 

 

 

Առողջություն եմ ցանկանում, երջանկություն ու ֆինանսական բարեկեցություն:

 

 

Մարինա Մերուժանյան` «Առավոտ» ՍՊԸ-ի տնօրեն

Մարինա Մերուժանյան` «Առավոտ» ՍՊԸ-ի տնօրեն

 

 

Ուզում եմ, որ տատիկս ու պապիկս առողջ լինեն, երեխաներն էլ՝ երջանիկ, ուզում եմ նաև, որ պատերազմ չլինի:

 

 

 

 

Հռիփսիմե Հովհաննիսյան` Առցանց «Առավոտ երիտասարդական» բաժնի պատասխանատու:

Հռիփսիմե Հովհաննիսյան` Առցանց «Առավոտ երիտասարդական» բաժնի պատասխանատու:

 

 

Ձմեռ պապ ջան, շատ-շատ ցանկություններ ունեմ, բայց տասնյակից ավելի խանութներում անընդհատ տարբեր «տրամաչափերի» հագուստ փորձելով` հասկացա, քեզանից այս տարի գոնե, առնվազն 4 սմ ավելի հասակ եմ ուզում: Հուսով եմ`  վերջապես այս ցանկությունս կկատարես եւ տարբեր խանութների հանդերձարաններում իմ տանջանքների վերջ կդնես:

 

 

Տիգրանուհի Թասլակյան` «Առավոտ երիտասարդական» բաժնի լրագրող

Տիգրանուհի Թասլակյան` «Առավոտ երիտասարդական» բաժնի լրագրող

 

Ձմեռ պապի ջան, եթե ամեն տարի ես քեզնից շա՜տ ու ինձնից մե՜ծ բաներ եմ ուզել, այս տարի անգամ ցուցակ չեմ կազմել, որովհետև ամենաճիշտ նվերի տարբերակն եմ ընտրել: Ես ուզում եմ, որ այս տարի ինձ արևի գույնի (կիսադեղին, կիսակարմիր) կախարդական փայտիկ բերես, որ բոլոր ցանկություններս իրականացնի, և խոստանում եմ բերելու դեպքում, էլ երբեք քեզ իմ ցանկություններով չանհանգստացնել: Հ.Գ. Տեսնու՞մ ես որքան եմ հեշտացնում քո գործը 🙂

 

 

Արամ Արարատյան` «Առավոտ երիտասարդական» բաժնի լրագրող

Արամ Արարատյան` «Առավոտ երիտասարդական» բաժնի լրագրող

 

Սիրելի Ձմեռ պապ, եթե անցյալ տարի ցանկություններս առարկայական էին, ապա այս անգամ այդպես չէ: Ամենից շատ ցանկանում եմ, որ 2013թ.-ին մարդիկ իրար ավելի շատ ժպտան, լինեն բարի միմյանց հանդեպ: Խնդրում եմ չմոռանաս քո թոռնիկների առողջության մասին, քանի որ առանց դրա ոչ մի բան լինել չի կարող: Կոնֆետներն էլ չմոռանաս: Անձամբ ես անհամբեր սպասում եմ դրանց:

 

 

 

Նազենի Բաղդասարյան` «Առավոտ երիտասարդական» բաժնի լրագրող

Նազենի Բաղդասարյան` «Առավոտ երիտասարդական» բաժնի լրագրող

 

Ձմեռ պապիկից մի բան եմ խնդրում՝ թող մաքրություն բերի մարդկանց էությանը, որ չկեղտոտվեն: Լիքը հաջողություններ և սեր՝իսկական սեր` սիրած էակի, ծնողների, հայրենիքի, ընկերների և այլոց հանդեպ:

 

 

 

 

Անդրանիկ Ջալալյան` «Առավոտ երիտասարդական» բաժնի լրագրող

Անդրանիկ Ջալալյան` «Առավոտ երիտասարդական» բաժնի լրագրող

 

 

Ձմեռ պապիկից կխնդրեմ, որ այս տարի շատ ձյուն բերի:

 

 

 

 

 

Բոլորի ցանկություններն առաջինը իմացավ ու Ձմեռ պապիկին հայտնեց՝ Տիգրանուհի Թասլակյանը

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31