Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոնալդոյի կանայք

Դեկտեմբեր 30,2012 13:20

Ֆուտբոլի աշխարհի կրկնակի չեմպիոն, բրազիլացի Ռոնալդոն հերթական անգամ բաժանվել է: Նրա հայտարարությունը, թե ինքն այլեւս Մարիա Բեատրիս Անտոնիի հետ չի ապրում, պայթող ռումբի ազդեցություն է թողել: Մանավանդ, որ նրանք յոթ տարվա համատեղ կյանքում երկու դուստր են լույս աշխարհ բերել. Մարիա Սոֆիային եւ Մարիա Ալիսային:
Ռոնալդուն հայտնի է նրանով, որ հաճախակի է սիրահարվում, ինչի պատճառով հերթով հրաժեշտ է տալիս իր կանանց եւ ընկերուհիներին: 1997-1999 թվականին նա հանդիպում էր բրազիլացի դերասանուհի Սյուզան Վերների հետ: Հաջորդ սերը ֆուտբոլիստուհի Միլենե Դոմինգեսն էր, որին սիրահարվել էր առաջին հայացքից՝ հեռուստաէկրանին տեսնելով: Նրանք ամուսնացել են 2000 թվականին, ունեցել արու զավակ՝ Առնոլդին, եւ հինգ տարի հետո հեռացել միմյանցից: Հետո ֆուտբոլիստից հղիացել է մոդել եւ հայտնի հեռուստահաղորդավարուհի Դանիելա Սիկարելին, այնուհետեւ նրա սիրտը գրավել է Մարիա Օլիվեյրան: Ասում են նաեւ, որ Ռոնալդուն երեխա ունի նաեւ մի մատուցողուհուց:
 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31