Լրահոս
Օրվա լրահոսը

2013 թվականի հունվարի 1-ից գործելու է բոնուս-մալուս համակարգը

Դեկտեմբեր 30,2012 16:02

«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի» կողմից ընդունվել է «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների հաշվարկման ժամանակ Բոնուս-Մալուս համակարգի կիրառման» RL1-040 կանոնը: Նշված կանոնը ուժի մեջ է մտնում 2013թ.-ի հունվարի մեկից:

Բոնուս–Մալուսը իրենից ներկայացնում է ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների զեղչերի և հավելավճարների կամ բոնուսների և մալուսների համակարգ, համաձայն որի` ԱՊՊԱ պայմանագրով սահմանվող ապահովագրավճարը հաշվարկվում է վարորդի ապահովագրական պատմության հիման վրա:

Մասնավորապես՝ 2013 թվականի հունվարի մեկից հետո կնքվող պայմանագրերի համար Բոնուս–Մալուս համակարգի շնորհիվ ապահովագրավճարի 3% -ի չափով զեղչ կամ բոնուս կստանան այն վարորդները, ովքեր 2013 թվականի հունվարի մեկին նախորդող 270 օրվա ընթացքում չեն ունեցել ԱՊՊԱ պատահար: Վարորդներին բոնուսներ կտրվեն յուրաքանչուր կարգապահ տարվա համար, որոնք կուտակային կավելանան:

Միաժամանակ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հորդորում է բոլոր վարորդներին 2013 թվականի հունվարի մեկից սկսած լինել առավել ուշադիր և զգոն՝ ավտովթարներից խուսափելու համար, որովհետև այդ ժամանակաշրջանից սկսած տեղի ունեցած պատահարները հետագայում հիմք են հանդիսանալու ապահովագրավճարների նկատմամբ էականորեն խիստ հավելավճարներ կամ մալուսներ կիրառելու համար1:

ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների հաշվարկման ժամանակ բոնուս-մալուս համակարգի կիրառման RL1-040 կանոններին կարող եք ծանոթանալ Բյուրոյի ինտերնետային կայքում:

Բյուրոն նաև հայտնում է, որ ԱՊՊԱ համակարգը շարունակում է գործել և հորդորում վարորդներին ժամանակին

ձեռք բերել ԱՊՊԱ պայմանագիր` հետագա տուգանքներից խուսափելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31