Օրվա լրահոսը

Ամեն, ամեն օր մի՞թե հնարավոր է գրել այն մասին, թե ո՞վ կառաջադրվի նախագահի թեկնածու

Ամեն, ամեն օր մի՞թե հնարավոր է գրել այն մասին, թե ո՞վ կառաջադրվի նախագահի թեկնածու, ո՞վ ում հետ է քաղաքական առեւտուր անում, ո՞վ մրցակցին շարքից հանեց, ո՞վ ում հետ է սակարկում: Մի՞թե Հայաստան աշխարhը կազմված է միայն ԿԸՀ-ից, քաղաքական գործիչներից ու կուսակցություններից, ընդդիմությունից եւ իշխանությունից: Մենք վաղուց արդեն անգիր գիտենք` ի՞նչ բառապաշար ունի այս կամ այն

Երկրի օրենսդիր մարմինը լցրեցին գաղութների կոնտինգենտով

Երեկվա հերոսն անշուշտ Թոխմախի Մհերն էր։ Մեր գործընկեր Մհեր Արշակյանը, որ հաստատ անդաստիարակ ու կպչուն լրագրողների թվին չի պատկանում, հայտնվել է սրա «տեսադաշտում» ու ենթարկվել «ծնոտը» կորցնելու վտանգին։ Չպատճառաբանված կատաղության նոպա դրսեւորած «օրենսդիրը» հետո իր պահվածքը բացատրել է, թե՝ զայրացած էի։ Այսինքն՝ լրագրողներն այսուհետ ԱԺ պատգամավորներին մոտենալուց առաջ պետք է հետաքրքրվեն նրանց հոգեվիճակով, զգացողություններով, տրամադրությամբ։

Մոսկովյան անակնկալ Սարգսյանին

Եվրասիական տնտեսական ինտեգրման կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն երեկ սենսացիոն հայտարարություն է արել՝ Հայաստանը համեմատելով Կալինինգրադի մարզի հետ և ասելով, որ ինչպես Կալինինգրադն է էքսկլավ Ռուսաստանի համար, այդպես էլ Հայաստանը Մաքսային միության համար կլինի էքսկլավ, և որևէ արտառոց կամ անհնար բան չկա: Պարզ է, որ Խրիստենկոյի նման կոպիտ, նույնիսկ վիրավորական հայտարարությունն արված է Կրեմլի հավանությամբ, և

Կանխվել է ինքնասպանության փորձ

Դեկտեմբերի 19-ին, ժամը 21.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշեն խճուղու թիվ 1 շենքի 5-րդ հարկից քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել` նետվելով: Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարար ջոկատը և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Փրկարարների, ոստիկանության աշխատակիցների և ազգականների համատեղ ուժերով կանխվել է 1976 թ. ծնված Ա. Ղազարյանի ինքնասպանության փորձը: ԱԻՆ

27-ամյա երիտասարդին դատում են Վարդավառին կատարած սպանության համար, նրա հայրն անհետացել է

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում կկայանա Բերդի 27-ամյա բնակիչ Վրեժ Մելիքյանի դատավարության երկրորդ նիստը: Վ. Մելիքյանը Վարդավառի օրը՝ 2012թ. հուլիսի 22-ի, լույս 23-ի գիշերը Ներքին Կարմիրաղբյուր գյուղի տարածքում ծեծի է ենթարկել Այգեպար գյուղի բնակիչ, 52-ամյա Խաչիկ Խաչատրյանին, իր մոտ գտնվող ծալովի դանակով մի քանի հարվածներ է հասցրել Խաչատրյանի կրծքավանդակի եւ

Ավտոմեքենաները` ձնակույտի մեջ

Դեկտեմբերի 19-ին, ժամը 08.49-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտն մարզի Աշտարակ – Փարպի ավտոճանապարհի 3-րդ կմ-ում մեքենա է դուրս եկել երթևեկելի մասից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար ջոկատը: Փրկարարները երթևեկելի մաս են դուրս բերել «Մոսկվիչ 412» մակնիշի 21 ԼՕ 386 պ/հ ավտո­մեքենան (վարորդ` Ա. Ստեփանյան): Տուժածներ

Կիսասառցակալված փողոցներ` նախատոնական Գյումրիում (ֆոտոշարք)

Առատ ձյան տեղալուց հետո, Aravot.am-ը բազմաթիվ դժգոհություններ է ստանում առ այն,  որ  Գյումրու փողոցներով անցնել չի լինում, դրանք այնպես են սառցակալված, որ իսկական փորձանքի բույն են. ամեն վայրկյան ավտովթարներն ու կոտրվածքները պատրաստ են:  Գյումրեցիները այս թեմայով իրենց բողոքներն արտահայտում են նաև Facebook սոցիալական ցանցում`դժգոհելով, թե հնարավոր չէ՞ գոնե մի քիչ աղ լցնել: Գյումրու քաղաքային նորընտիր

Российская Газета. «Հայազգի տղամարդը ձերբակալվել է կեղծ թղթադրամ իրացնելու համար»

Երեկ ավարտվել է կեղծ ռուբլի, դոլար և եվրո թողարկող ամենամեծ խմբավորումը վերացնելու «Լավինա» կոչվող հատուկ գործողությունը: Գրում է «Ռոսիյսկայա գազետա» թերթը: Ներքին գործերի նախարարությունից թերթին հայտնել են, որ գործողության առաջին փուլն անցկացվել է այս տարվա հուլիսից դեկտեմբեր ամիսներին Դաղստանում: Խմբավորման հինգ անդամներ են միանգամից ձերբակալվել կեղծ թղթադրամներ իրացնելու պահին: Հատուկ գործողության երկրորդ փուլը տեղի է

Արայիկ Զալյան. «Կյանքը, ըստ էության, պայքար է»

«Մատաղիսի» հայտնի գործով սկզբում 15 տարվա, ապա ցմահ ազատազրկման դատապարտված, իսկ երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով արդարացված երեք երիտասարդներից Արայիկ Զալյանի  ուղեղում իրավապաշտպան դառնալու միտքը տարիներ առաջ բանտախցում է հղացել: Մինչ բանակ գնալը մտածում էր վերադառնալուն պես համապատասխան կրթություն կստանա և գործարարությամբ կզբաղի: Սակայն բանակում ծառայած 11 ամիսները 18-ամյա երիտասարդի համար ընդհատվեցին բանտախցերում

Huffington Post. «Ինչու ես նվերներ չեմ տալու այս տարի»

«Հաֆինգթոն փոստ» պարբերականում հրապարակված մի նյութում հեղինակը պատմում է, որ երբ «Վորլդ վիժըն»-ում կամավոր էր, այցելել էր Եթովպիա, Հայաստան և Պերու, և այդ ժամանակ նա զգաց նվեր տալու ուժը: «Ես հանդիպեցի մարդկանց, որոնք այծեր, կովեր, սերմեր և այլ նյութական միջոցներ էին նվեր ստացել: Ես ապշած էի, թե ինչպես են այս թվացյալ հասարակ ապրանքները հույսով լցնում

«Մեկը կգնա՝ հազարը կգա». ԲՀԿ-ն՝ Սամվել Բալասանյանի՝ ՀՀԿ շարքերն անցնելու հավանականության մասին

Քաղաքական կուլիսներում լուրեր են շրջանառվում, որ Գյումրիի քաղաքապետ, ԲՀԿ-ական  Սամվել Բալասանյանը պատրաստվում է լքել ԲՀԿ-ն ու համալրվել ՀՀԿ շարքերում: Henaran.am-ի տեղեկատվությամբ՝ նա արդեն ԲՀԿ-ի վերադասին նախազգուշացրել է, որ լքելու է կուսակցությունը եւ առաջիկայում սպասվում է Բալասանյանի հայտարարությունը: Թեեւ Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակը հերքել է այդ լուրերը, այնուամենայնիվ, Aravot.am-ը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանից հետաքրքրվեց, թե

Արծվիկ Մինասյանը պատրաստ է քննարկել Մհեր Սեդրակյանի դեմ դիմումը՝ էթիկայի հանձնաժողովում

Էթիկայի հանձնաժողովի անդամ, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանից այսօր Aravot.am-ը հետաքրքրվեց, թե նա, որպես քաղաքական գործիչ, պատրա՞ստ է սատարել լրագրողներին՝ ԱԺ էթիկայի հանձնաժողովում Մհեր Սեդրակյանի եւ լրագրող Մհեր Արշակյանի միջադեպը քննելու համար: Նա պատասխանեց, որ ստորագրահավաքին միանալ չի կարող, քանի որ հանձնաժողովի անդամ է, բայց երբ կլինի դիմումը, իր իրավասության շրջանակներում կքաննարկի. «Ես, որպես հանձնաժողովի անդամ,

Ինչքա՞ն է նստել Գյումրու տոնածառը պարտքերի տակ թաղված քաղաքապետարանի վրա

Քիչ առաջ Գյումրու կենտրոնական` Վարդանանց հրապարակում  նվագախմբի հնչեցրած  երաժշտության ներքո վառեցին քաղաքի գլխավոր  տոնածառի լույսերը: Հրապարակը, որը կից է Գյումրու քաղաքապետարանին,այսօր այնպես էր կերպարանափոխվել, որ մի պահ թվաց թե եվրոպական որևէ մայրաքաղաքում ես գտնվում: Քաղաքապետարանը ջանք չէր խնայել գյումրեցի մանուկներին զվարճացնելու համար, անգամ Ձմեռ  պապի էր վարձել, էլ չենք խոսում այն մասին, որ  Գյումրու նորընտիր 

Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ՀԱՊԿ նստաշրջանում

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին: ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների նեղ, ապա պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումների ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան տեղեկատվություն է ներկայացրել ՀԱՊԿ գործունեության և ստորագրման առաջարկվող փաստաթղթերի վերաբերյալ, որից հետո նիստի մասնակիցները, ի թիվս

Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ճանապարհը ձմռան ամիսներին ժամանակ առ ժամանակ փակվում է

Կապանից 36 կմ հեռու գտնվող Ներքին Հանդ գյուղը դրսի հետ կապող ճանապարհը ձմռան ամիսներին ժամանակ առ ժամանակ փակվում է: Կապան-Ծավ ճանապարհատվածի Ծավ-Ներքին Հանդ խաչմերուկից դեպի գյուղ թեքվող ճանապարհն անմխիթար վիճակում է գտնվում` փոսառատ է, քարուքանդ, ձմռան ամիսներին էլ ձյունից չի մաքրվում, որի պատճառով էլ ձմռանը լուրջ խնդիրների առջեւ են կանգնում հանդեցիները: «Փոսերը շատ են, անմխիթար

Շարմազանովը Սեդրակյանի փոխարեն ներողություն է խնդրում Մհեր Արշակյանից

“Ա1+”-ի լրագրող Մհեր Արշակյանի եւ Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սեդրակյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի առիթով Henaran.am-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ափսոսանք է հայտնել: “Ափսոսում եմ միջադեպի կապակցությամբ, որպես ՀՀԿ խոսնակ եւ ԱԺ փոխնախագահ ներողություն եմ հայտնում Մհեր Արշակյանին եւ լրագրողական հանրությանը: Հուսով  եմ, որ նման երեւույթներ այլեւս չեն կրկնվի”,-ասաց նա: Հիշեցնենք, որ այսօր՝

Լ. Զուրաբյանը չի մասնակցել Լ. Տեր-Պետրոսյանի հանդիպմանը

Ինչպես տեղեկանում ենք ՀԱԿ գրասենյակի տարածած հայտարարությունից. «Այսօր, դեկտեմբերի 19-ին ՀՀ Առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի հետ: Դեսպանի խնդրանքով, նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, առաջիկա նախագահական ընտրություններին առնչվող զարգացումները և դրանց վերաբերյալ իր մոտեցումները: Առաջին նախագահն անդրադարձ է կատարել նաև

Օմսկում ՀՀ քաղաքացին տուգանվել է` անօրինական միգրացիա կազմակերպելու համար

Հայաստանցին օտարերկրյա քաղաքացիներին ներգաղթի անօրինական փաստաթղթեր տրամադրելու համար տուգանվել է 35 000 ռուբլիով: Նա արդեն վերադարձել է հայրենիք: Հայտնում է «Բե Կա 55» լրատվական գործակալությունը: Oմսկի երրամասի Նովովարշավսկի շրջանային դատարանը քրեական գործի հիման 50-ամյա Հայաստանի քաղաքացի Գրիգորյանի նկատմամբ վճիռ է կայացրել: Նա մեղավոր է ճանաչվել անօրինական ներգաղթ կազմակերպելու և պաշտոնական անձանց կաշառք տալու համար: Գրիգորյանը

Լորա Սփեքթորը իր ընկերոջ մարմնին է պատկերում համաշխարհային ճանաչում ունեցող գործեր (Ֆոտոշարք)

Դեռևս 1994 թ.-ից սկսած ամերիկացի Չեդվիք Գրեյը և իր ընկերուհի Լորա Սփեքթորը ստեծում են արվեստի յուրօրինակ նմուշներ: Լորան իր ընկերոջ մարմին պատկերում է համաշխարհային ճանչում ունեցող նկարներ: Այդ գործընթացի հետևանքով Չեդվին Գրեյը մոտ 800 ժամ կատարել է «անշարժ կտավի» դեր, քանի որ ամեն մի աշխատանքը, ամեն մի նոր կտավը ստեղծելու վրա Լորան ծախսում է գրեթե 15

«Կոնկրետ մի դեպք արդեն կա»

«Սպառնալիքը քրեորեն հետապնդելի արարք է»,-անդրադառնալով այսօր ԱԺ-ում հանրապետական կուսակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի պահվածքին ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Այսօր կեսօրին «Ա1+»-ի լրագրողն ԱԺ-ում փորձել է հարց տալ պատգամավոր Մհեր Սեդրակյանին։ Դեռ լրագրողի հարցը չլսած` ՀՀԿ խմբակցության պատգամավորը նետել է. «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ»: Պարոն Սաքունցը այսօր չկարողացավ չհիշել Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ համագումարում։ Նա

Պատգամավորները դիմել են դատախազին: Նրանց գրությունը ուղարկվել է ՀՔԾ

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, տեղեկացնում եմ, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 16։25, ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Վարդան Օսկանյանի եւ Լեւոն Զուրաբյանի ստորագրությամբ գրությունը՝ հետեւյալ բովանդակությամբ. «Առաջարկում ենք մեր զրույցի ապօրինի գաղտնալսման եւ սոցցանցերում  տեղադրման կապակցությամբ հարուցել քրեական գործ, հայտնաբերել եւ պատժել հանցագործության պատասխանատուներին»: Կից ներկայացվել են այդ կապակցությամբ նախկինում  իրենց կողմից արված

Հայ ուսանողները ներգրաված են Մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարացման գործընթացում

Այսօր Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում` Հայաստանի Եվրոպական Միության քաղաքացիական հասարակության պլատֆորմի անդամների և Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում» տարածաշրջանային միջմասնագիտական մագիստրոսական ծրագրի տեղացի և արտերկրից ժամանած ուսանողների միջև: ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն եւ «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում» տարածաշրջանային միջմասնագիտական մագիստրոսական ծրագրի ղեկավար Արթուր Ղազինյանը Aravot.am-ի հետ զրույցում

Ազգային ազատագրական պայքարից՝ մինչեւ սոցիալական խնդիրներ

«Ոստան հայոց» ռոք խումբը հիմնադրվել է 1987 թվականին: Խումբը չնայած ընդմիջումներով, բայց գոյություն ունի մինչ օրս: Դեկտեմբերի 22-ին «Ոստան հայոցը» կնշի հիմնադրման 25- ամյակը, ինչի առիթով Երաժշտական կամերային թատրոնում նախատեսված է հոբելյանական մեծ համերգ, որն իրականացնելու համար աջակցել է Հայկական ռոք ասոցիացիան եւ «Վիբրոգրաֆուս» ընկերությունը: Aravot.am-ը զրուցեց «Ոստան հայոցի» վոկալիստ Հովհաննես Կուրղինյանի հետ: Հովհաննեսի ներկայացմամբ՝

Մինչ «Սուրբ Խաչ» երգը ձայնագրելը Անահիտ Սարգսյանը երգել է Կեչառիս եկեղեցական համալիրում

Մոսկվայի տանն այսօր տեղի ունեցավ «Արեւիկ» համույթի սան Անահիտ Սարգսյանի «Սուրբ Խաչ» երգի տեսահոլովակի շնորհանդեսը: Aravot.am-ի հետ զրույցում Անահիտ Սարգսյանը նշեց, որ տեսահոլովակի ռեժիսորն է Հրանտ Մովսիսյանը, երաժշտության հեղինակը` Գրիգոր Առաքելյանը, իսկ խոսքերի հեղինակը` Սերգեյ Հարությունյանը: «Երգը հատուկ գրվել է Ապարանի ճանապարհին Սուրբ Խաչի բացման կապակցությամբ եւ կատարվել է միայն այդ օրը: Երգը դասական ոճի

Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հորդորում է չդիմել էթիկայի հանձնաժողով՝ Մհեր Սեդրակյանի համար

Այսօր Aravot.am-ը ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին խնդրեց մեկնաբանել ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանի միջադեպը՝ լրագրողի հետ: Նրա մեկնաբանությամբ՝ «Ես կարծում եմ, որ ե՛ւ լրագրողները, եւ պատգամավոր գործընկերներս պետք է միմյանց նկատմամբ հանդուրժող լինեն: Կարծում եմ, գոնե մինչեւ այս տարի մենք բոլոր  նմանատիպ միջոցառումներով կարող ենք տարին փակել եւ տարին լավ տրամադրությամբ սկսել: Կարծում եմ՝ նյարդային պոռթկում

Մրցանակներ՝ ԵՊԲՀ ՈՒԽ 20-ամյակի առթիվ

  Դեկտեմբերի 19-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ուսանողական խորհրդարանը (ՈւԽ) կազմակերպել էին բուհի ուսանողական խորհրդարանի 20-ամյակին նվիրված հանդիսավոր ցերեկույթ։ ԵՊԲՀ ՈՒԽ նախագահ Կարեն Ակոպյանը տեղեկացրեց, որ ՈՒԽ 20-ամյակին նվիրված ծրագրեր իրականացվել են ամբողջ տարվա ընթացքում, և այս ցերեկույթով ամփոփվում է միջոցառումների շարքը։ Կ. Ակոպյանը նշեց, որ այսօրվա

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրել է 2012թ. լավագույն մարզական արդյունքներ գրանցած երևանցիներին

Մայրաքաղաքի <<Դինամո>> մարզադահլիճում առաջին անգամ կազմակերպված Երևան համայնքի 2012թ.-ի սպորտային, զանգվածային աշխատանքների և մարզադպրոցների մարզական արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողության շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մրցանակներ է հանձնել լավագույն մարզական արդյունքներ գրանցած երևանցիներին: Ամփոփիչ միջոցառումը մեկտեղել էր Երևանի քաղաքապետարանի ենթակայության մարզադպրոցների մարզիկներին ու մարզասեր երևանցիներին: Լավագույն մարզական արդյունքների համար ՀՀ նախագահի մրցանակով պարգևատրվածներն ու անցնող տարվա ընթացքում

«Հարսնաքարի» սեփականատերը ցուցմունք է տալիս

«Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսին բռնարարքի զոհ դարձած Վահե Ավետյանի, բռնությունների գործով այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր դատակոչվել «Դավիթ ԴՎՍ» ՍՊԸ-ի տնօրեն Հրաչյա Զոհրաբյանը, որը ներկայացավ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր: Նա ասաց, որ ճանաչում է ամբաստանյալներին, իսկ դեպքի օրը այնտեղ են եղել անվտանգության 4 աշխատողները՝ Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման

Հայ զինծառայողը չի փորձել անցնել ադրբեջանական կողմ

Ադրբեջանական լրատվամիջոցների դեկտեմբերի 18-ի տարածած այն հաղորդագրությունը, թե իբր Աղդամի ուղղությամբ հայ զինծառայողը փորձել է հատել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը և անցնել ադրբեջանական կողմ, չի համապատասխանում իրականությանը: ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը հայտնում է, որ ինչպես միշտ, այս անգամ ևս, ադրբեջանական պրոպագանդան, իրեն հատուկ շինծու տեղեկատվությամբ, ցանկալին ներկայացրել է իրականության փոխարեն: ՊԲ առաջապահ զորամասերը

«Տոնածառն ինձ համար Նոր տարվա մուտքն է մեր օջախ». Ամեն ինչ տոնածառի մասին

Առաջին տոնածառը դրվեց Ռիգայում: Ռուսաստանում առաջին տոնածառը հայտնվեց 1700 թվականի նախաշեմին: Պյոտր Մեծի հրամանով` գլխավոր հրապարակներում գիշերները կրակ էին վառում ձյութի տակառներում, կազմակերպում էին հրավառություն, տներից  ձյութի և եղևնու ճյուղերի հոտ էր գալիս:  Եվրոպական շատ երկրներ իրենց հրապարակներում տեղադրում են տոնածառեր՝զբոսաշրջիկներին գրավելու համար: Ամեն տարի Լոնդոնը Օսլոյից ստանում է քսանմետրանոց եղևնի, որը զարդարում է Տրաֆալգարյան հրապարակը:

Լրահոս
Ֆեյքի վերջը

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031