Օրվա լրահոսը

ԱՆԵԿԴՈՏ

– Բժիշկ ջան, էն օրն ինձ ասեցիր, որ վիճակս անհույս ա, բայց հիմա ինձ շատ լավ եմ զգում,- ասում է հիվանդը բժշկին: – Դե, ինչ ասեմ,- արդարանում է բժիշկը,- մենք էլ անսխալական չենք. մենք էլ մեր գործի մեջ ենք  երբեմն թերանում:

Վթար Իջեւան-Բերդ ճանապարհին, կա զոհ եւ 6 վիրավոր

Հոկտեմբերի 6-ի առավոտյան, ժամը 08.30-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Իջեւան-Բերդ ավտոճանապարհին, Այգեհովիտ-Վազաշեն հատվածի 6-րդ կիլոմետրին: Իրար են բախվել Բերդի տարածաշրջանի Մովսես գյուղի բնակչին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքնան եւ Երեւանի բնակչի պատկանող «Օպելը»: Վթարի հետեւանքով «ՎԱԶ-2106» ավտոմեքենայի մովսեսցի վարորդը մահացել է, երկու մեքենաների 6 ուղեւորներ վնասվածքներով տեղափոխվել են Իջեւանի բժշկական կենտրոն: Դեպքի վայրում են գտնվում

ԱՄՆ-ում մոտ հարյուր մարդու մեղադրանք են առաջադրել Medicare-ի գործով. Նրանց թվում նաեւ հայ կա

ԱՄՆ արդարադատության նախարարությունը պաշտոնապես մեղադրանք է առաջադրել 91 անձի՝ բժշկական ապահովագրության Medicare ծրագրով մեքենայություններ իրականացնելու մեջ: ԱՄՆ գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերի խոսքով, մեղադրյալները 2008-2012 թվականներին յուրացրել են մոտ 430 միլիոն դոլար: 91 մեղադրյալների մեծ մասը ձերբակալվել է, մյուսներին հետախուզում են: Մայամիում ձերբակալվել է 33 մարդ, Լոս Անջելեսում՝ 16, Բրուքլինում՝ 15, Դալլասում՝ 14, Բատոն-Ռուժում՝ 4 եւ Չիկագոյում՝

Անվանի տիտղոսակիր մարզիկներ. «Մենք տեղյակ ենք «Բաց նամակին»

Երեկ Աժ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը, մեկնաբանելով մարզաշխարհի մի խումբ անվանի տիտղոսակիր մարզիկների՝ իրեն ուղղված «Բաց նամակը», ասել էր, թե իրեն հասած տեղեկություններով դրա տակ ստորագրած մարզաշխարհի շատ ներկայացուցիչներ նամակից տեղյակ չեն եղել եւ Aravot.am-ին խորհուրդ տվել նույնպես դա ճշտել: Որոշեցինք հետեւել խորհրդին: Բոլոր 32 մարզիկներին զանգահարել, հասկանալի է, հնարավոր չէր:: Բայց զրուցեցինք անվանի մի քանի

Ալեքսանդր Իսկանդարյան. «ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ մրցակցությունը իսկական է»

Հատված Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ  Ալեքսանդր Իսկանդարյանի հետ հարցազրույցից: -Ի վերջո՝ «Բարգավաճի» ուզածն ի՞նչ է. մի՞թե ամբողջ «կռիվը» իշխանական տորթից հնարավորինս մեծ կտոր «փախցնելու», մի քանի ավել պորտֆել ստանալու համար է։ -Քաղաքականությունը, քաղաքական պայքարը, այո, «մի քանի ավել պորտֆել ունենալու» համար է։ Այդ պորտֆելներից յուրաքանչյուրը իշխանության, ազդեցության լծակների որոշակի չափաբաժին է, որ քաղաքական դիվիդենտներ է

«Այլընտրանքային» տաբու

Այս օրերին շատ են հնչում գնահատականներ, որ Վարդան Օսկանյանը ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների զոհն է: Գուցե այդ տեսակետի մեջ ճշմարտություն կա, սակայն նույն տրամաբանությունը շարունակելով` թերևս, ավելի ճիշտ կլինի արձանագրել, որ Վարդան Օսկանյանը ԲՀԿ-ի` քաղաքական չլինելու, լղոզված կարգավիճակի ու գործունեության, ԲՀԿ-ի` այլընտրանք դառնալու զոհն է: Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթացն` իր բովանդակությամբ ու երկակիությամբ հիշեցնում է

Տիգրան Առաքելյանի համար թուղթ կմնա՞

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը թերահավատորեն է վերաբերում հոկտեմբերի 3-ին ԵԽԽՎ նստաշրջանում ընդունված՝ «քաղբանտարկյալ» եզրույթը սահմանող բանաձեւի արժեքավորությանը իրավական տեսանկյունից: «Արդար, լավ բառերի մի ամբողջություն է, որը որեւէ իրավական արժեք կամ հետեւանք, իմ համոզմամբ, չունի։ Նման բանաձեւը ֆորմալ իմաստով ընդամենը կարող է հնարավորություն տալ ԵԽ ցանկացած պաշտոնյայի գործածել «քաղբանտարկյալ» եզրույթը, որպես գոյություն ունեցող փաստ», –

Կայացավ «Ես եմ ճայը» ներկայացման պրեմիերան

«Հայֆեստ» միջազգային փառատոնի շրջանակներում այսօր Երեւանի քաղաքապետարանի Պատանի հանդիսատեսի թատրոնում կայացավ Ա. Չեխովի «Ես եմ ճայը» ներկայացման պրեմիերան: Բեմադրիչը Հակոբ Ղազանչյանն էր: Գլխավոր դերում նույն թատրոնի դերասանուհի Լարիսա Ղեւոնդյանն էր: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ այս ներկայացումը, կերպարը շատ կարեւոր էր իր համար, քանի որ նման դեր ու մոնոներկայացում առաջին անգամն էր խաղում: Ասում

Հեղինե Բիշարյանը՝ «Ա1+»-ի մասին. «Այնքան համառ եւ ճիշտ պայքարեցին այդքան տարիներ»

«Չեմ կարող ասել, որ այս իշխանությունները նախորդ իշխանության մեղքերն են քավում՝ «Ա1+»-ի հաշվով: Ես հանձնաժողովի անդամ եմ: Հանձնաժողովում  ակտիվ մասնակցել ենք այդ քննարկումներին, եւ մեր դրական կարծիքն ենք ասել: Ողջունել ենք, որ «Ա1+»-ը արդեն շարունակելու է իր գործընթացը եւ ունենալու է որոշակի ժամանակ եթեր: Սա, կարծում եմ, հիմնաքար կհանդիսանա հետագայում ավելի շատ ժամերով եւ ավելի

Բիձինան լրագրողին է մեղադրում` իր խոսքը ճիշտ չվերարտադրելու մեջ

Այսօր առավոտյան մամուլում եւ սոցիալական ցանցերում մեծ վրդովմունք էր առաջացել` կապված «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի` New times ամենշաբաթյա հանդեսին նրա տված հարցազրույցի այն հատվածի հետ, որում նա տարակուսում էր, թե ինչու են հայերը` ունենալով իրենց հայրենիքը, բնակվում Վրաստանում: Այս կապակցությամբ ուշ երեկոյան Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» դաշինքի նախագահ Բիձինա Իվանիշվիլին ֆեյսբուքյան իր

Ռուբեն Հակոբյան. «Զղջալը քաղաքական կատեգորիա չէ, պետք է որոշում ընդունվի՝ «Ա1+»-ի վերադարձի մասին»

«Ժամանակին «Ա1+» հեռուստաընկերության եթերազրկումը մեծագույն սխալն է եղել»,- երեկ ԱԺ-ում ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը այսպիսի գնահատական տվեց իր ելույթի ժամանակ: ՀՀԿ մեկ այլ պատգամավոր՝ Մարգարիտ Եսայանը, հույս հայտնեց, որ այս իշխանությունների օրոք «Ա1+» հեռուստաընկերությունը լիցենզիա կստանա եւ կվերադառնա եթեր: Այսօր Aravot.am-ը այս առնչությամբ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին հարցրեց՝ ՀՀԿ 2 պատգամավորների այդ սուր գնահատականներից

«Իսկ էդ պլանկան կա՞, որ «Ասպիրինն» արժե 200 դրամ ու դրանից ավել իրավունք չկա վաճառելու». ՏՄՊՊՀ-ին հարցնում է Հայրապետ Գալստյանը

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) այսօր հրապարակած 2011 թվականին պետգնումների ոլորտում  խախտումներ կատարած բուժհիմնարկների ցանկում են հայտնվել «Քանաքեռ-Զեյթուն» կլինիկան, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ազգային կենտրոնը, «Սուրբ Աստվածամայր»  բուժկենտրոնը եւ մի քանի տասնյակից ավելի հիմնարկներ: Նշենք, որ ՏՄՊՊՀ-ի կատարած ուսումնասիրությունների համաձայն` բուժհիմնարկները պետգնումներով դեղեր են ձեռք բերել դեղի իրական արժեքից մի քանի անգամ թանկ գներով, որը

Աղվան Վարդանյան. «Ուրախ եմ, որ «Ա1+»-ը եթերում է, բայց այդ գնահատականը՝ մեղքերի քավություն, դրանք տարբեր օպերաներ են»

ԱԺ-ում ՀՀԿ 2 պատգամավորների սուր ելույթը` «Ա1+»-ը ժամանակին եթերազրկելու մասին, կարո՞ղ ենք ընկալել՝ որպես նախորդ իշխանությունների գործած «մեղքերի քավություն» եւ ընդհանրապես ինչպե՞ս եք գնահատում «Ա1+»-ի ն 30 րոպե եթերաժամ տրամադրելը: Aravot.amի այս հարցին այսօր ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Ցավոք, երեկ ԱԺ-ում չեմ եղել այդ քննարկման ժամանակ: Ես նույնպես ուրախ եմ, որ

Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ ամբիոնից բարձրացրեց սոցիալական արդարության հաստատման հարցը

Այսօր ԵԽԽՎ-ում «Սոցիալական արդարության վերականգնումը ֆինանսական գործարքների հարկի միջոցով» զեկույցի քննարկման ժամանակ ելույթով հանդես եկավ հայկական պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանը: Իր ելույթի սկզբում նա նշեց. «Ֆինանսական ճգնաժամը կլանեց Եվրոպան, ինչը բազում դժվարություններ ծնեց ողջ տարածաշրջանի համար: Որոշ դեպքերում նկատելի եղան քաղաքական, ինչպես նաև տնտեսական հետևանքներ: Վեհաժողովը կրում է ընտրողների առաջ պատասխանատվություն, իսկ պետական պաշտոնյաները պետք

The Voice of Russia. «Իսրայելա-ադրբեջանական դաշինքի առեղծվածը»

«Դը վոյս օֆ Ռաշա» լրատվական գործակալությունը գրում է, որ Ադրբեջան-Իսրայել դաշնակցությունը շարունակվում է ուշադրության կենտրոնում մնալ, չնայած երկու երկրների հարաբերությունները առեղծվածից դուրս չեն գալիս: Արաբ արմատականների և Իրանի դեմ ուղղված իսրայելա-ադրբեջանական համագործակցությունը միայն ներքին անվտանգության նպատակներին է ծառայում, և, ըստ թերթի, ուղղված չէ Հայաստանի դեմ: Թերթի կարծիքով, հայ-իսրայելական հարաբերությունները փոքր-ինչ սառեցված են Հայաստանից հնչող դժգոհությունների

Մեքենաներ` ուսուցիչներին

Ուսուցչի օրվա առթիվ, մատաղ սերնդի հայեցի դաստիարակության գործում ունեցած հաջողությունների և մանկավարժության բնագավառում տարիների անխոնջ աշխատանքի համար՝ Սյունիքի մարզի Շինուհայրի միջնակարգ դպրոցի կենսաբանության ուսուցիչ Արտուր Կարապետյանը, Սյունիքի մարզի Կապանի թիվ 2 ավագ դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Շողիկ Բադալյանը և Երևանի թիվ 125 հիմնական դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Սիլվա Բաբաջանյանը կառավարության ղեկավարի կողմից պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության

«Նաիրի» բ/կ-տնօրենը` ՏՄՊՊՀ-ին . «Ավելի լավ է դեղի տեղը ջուր տամ հիվանդին, քան իրենց ասած էժան դեղը»

Այսօր տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) հրապարակեց մի քանի տասնյակ բուժհաստատությունների անուններ, որոնք 2011 թվականին պետք է պետգնումներով դեղամիջոցներ ձեռք բերելու համար մրցույթներ հայտարարեին, բայց չեն արել: Ըստ հանձնաժողովի, օրինակ, Շիրակի մարզում բուժհաստատությունները մրցույթներ ընդհանրապես չեն հայտարարել: Հանձնաժողովի տրամադրած խախտումներ կատարած բուժհիմնարկների ցանկում են Գյումրու «Ծննդատունը», Գյումրու Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցը, Կոտայքի մարզի «Նաիրի»

Մահացել է Էդվարդ Միրզոյանը

Այս գիշեր երկարատեւ հիվանդությունից հետո կյանքի 91-րդ տարում մահացել է մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը։ Հայ ժամանակակից կոմպոզիտոր, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդուարդ Միրզոյանը ծնվել է 1921թ Գորիում։ Էդվարդ Միրզոյանը 3 տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվել է Երևան: Կոնսերվատորիան էլ ավարտելուց հետո ուսումը շարունակել է Մոսկվայում: Մանրամասները կարդացեք այստեղ:

Սեյրան Օհանյան. «Հայաստանում իրականացվող զորավարժությունները միշտ անցկացվել են բաց և թափանցիկ մթնոլորտում»

     Հոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Պետր Միկիսկային: Պաշտպանության նախարարը շնորհավորել է պարոն Միկիսկային նշանակման կապակցությամբ և նշել, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը կարևորում է Չեխիայի հետ պաշտպանական բնագավառում համագործակցությունը` հույս հայտնելով, որ Չեխիայում և Հայաստանում դեսպանությունների հիմնումից հետո երկկողմ համագործակցությանը նոր խթան կհաղորդվի: Պարոն

Ամենաերիտասարդ պապիկն ու տատիկը ապրում են Մեծ Բրիտանիայում

29-ամյա Շեմ Դեվիսը հայր է դարձավ 15 տարեկանում, երբ լույս աշխարհ եկավ նրա դուստրը`Թիան: 14 տարի անց Թիան ունեցավ դուստր և իր հորը դարձրեց Բրիտանիայի կամ գուցե և աշխարի ամենաերիտասարդ պապիկը: Ճապոնիայում Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ նվերներ ստանում են միայն տղամարդիկ։ Ալբանիայում ամուսնական առաջին գիշեր հասկացությունը պայմանական բնույթ ունի: Ըստ ավանդույթի`  նորաթուխ կինը պետք է երեք

Советский Спорт. «Օռլանդո Դել Վալը Վիկ Դարչինյանին պարտվելուց հետո առաջին մեկնաբանությունն է տվել»

«Սովետսկի սպորտ» թերթը գրում է, որ շատերի համար Օռլանդո Դել Վալը անակնկալ պարտություն կրեց Վախթանգ Դարչինյանից, որը նրա առաջին պարտությունն էր: Դեռ ավելին հայ բռնցքամարտիկը մարտից անմիջապես հետո ասաց, որ Դել Վալը իր համար բարդ մրցակից չէր, և նա չէր կասկածում, որ հաղթելու է: Պուերտորիկացին ասել է, որ պարտությունը միայն ամրապնդեց իր մարտական ոգին. «Ես

Ուսուցչի տոնը Խնձորեսկում

Այսօր աշխարհի շուրջ 100 երկրներում, այդ թվում նաեւ Հայաստանում նշվում է Ուսուցչի  օրը: Այն առիթ է  հանրապետության գրեթե բոլոր դպրոցներում, առանձին դասասենյակներում եւ դահլիճ սրահներում միջոցառումներ կազմակերպելու համար: 73-ամյա Լարիսա Կիրակոսյանը կարոտով է հիշում իր դպրոցական տարիները. «Մեր ժամանակ այս տոնը մի շարք զգացմունքների միաձուլման համադրություն էր, կար մեծագույն հարգանք անգամ այն ուսուցիչների նկատմամբ, որոնց

Ն. Զոհրաբյան. «Սաֆարովի արտահանձնումը ազդարարեց համաեվրոպական արժեքների ու արդարադատության կատարյալ ֆիասկոն»

Երեկ ԵԽԽՎ-ում Սաֆարովի գործով տեղի ունեցած բանավեճը բավականին թեժ էր: ԵԽԽՎ պատվիրակների մեծամասնությունը դատապարտեց Սաֆարովին արտահանձնելու և ներում շնորհելու փաստերը, մինչդեռ համառորեն Ադրբեջանի արդարացի լինելն էին պնդում Ադրբեջանի ու Թուրքիայի պատվիրակները: Իսկ հայկական պատվիրակության անդամների ելույթները խիստ տոնով էին: Պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը փաստեց, որ չնայած բոլոր պատվիրակների՝ Սաֆարովի արտահանձնման և ներում շնորհելու փաստերի  դատապարտմանը,

Դատախազը պահանջեց գնդապետին դատապարտել 14 տարվա ազատազրկման

Հոկտեմբերի 5-ին Բերդում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում կայացած նիստում  զինվորական դատախազ Ներսես Միսակյանը  իր  մեղադրական ճառում դատարանից պահանջել է Իջեւանի զորամասի նախկին հրամանատար, գնդապետ  Սերգեյ Կարապետյանին  դատապարտել 14, նույն զորամասի գումարտակի նախկին հրամանատար Հրանտ Դալլաքյանին՝ 4 տարվա ազատազրկման: Սերգեյ Կարապետյանին մեղադրանք էր առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 6 հոդվածներով: Զինվորական դատախազն իր մեղադրական ճառում հրաժարվել

Մոնթեի կինը` Օսկանյանի գործի մասին

Վարդան Օսկանյանի դեմ սկսված քաղաքական հետապնդման առթիվ հայտարարություն է տարածել Մոնթե Մելքոնյանի կինը՝ Սեդա Մելքոնյանը: Տեքստը՝ ըստ «Սիվիլնեթի» «Բազմաթիվ այլ նորմալ հայերի նման ես նույնպես հիասթափված եմ մեր հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններից: Այն դեպքում, երբ մեկ-երկու անբարյացակամ հարևաններ բարձրացնում են իրենց միջազգային վարկը, որին ամենևին արժանի չեն, Երևանի շատ պաշտոնյաներ վերացնում են այն, ինչ մնացել է Հայաստանի՝ ժամանակին ունեցած բարի համբավից: Իշխանության չարաշահման վերջին դրսևորումը Հայաստանի

Իվանիշվիլի. «Ապշում եմ, թե ինչու են հայերն այստեղ ապրում»

«Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին բացառիկ հարցազրույց է տվել ռուսական New Times հանդեսին, որում պատասխանելով այն հարցին, թե ինչու նա ի վերջո Ֆրանսիայից վերադարձավ հայրենիք, ասել  է. – «Մենք` վրացիներս, շատ տարօրինակ ազգ ենք, շատ ենք կապված մեր հողին: Դա է մեր բնավորությունը: Տեսեք, օրինակ, այստեղ մեզ մոտ հայեր են ապրում: Իսկ ես պարզապես

Ռուբեն Հակոբյան. «Երբեք չեմ եղել Լեւոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակը»

«Ռուբեն Հակոբյանն առաջին իշխանության մաս է կազմել, եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակը: Եթե բումերանգ է, ապա այդ բումերանգը պիտի գա Ռուբեն Հակոբյանին կպնի”,- այսպես պատասխանեց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի` լրագրողների հետ ճեպազրույցում արած հայտարարությանը, թե օրինաչափություն է, որ իշխանություններն անձեռնմխելիությունից զրկում են պատգամավորների` նախագահական ընտրությունների«շրջանակներում», եւ օրինաչափություն

Լեւոն Մարտիրոսյան. «Ինձ ասել են, որ «Բաց նամակի» տակ ստորագրած մարզաշխարհի շատ ներկայացուցիչներ նամակից տեղյակ չեն եղել»

Այսօր մարզաշխարհի մի խումբ անվանի տիտղոսակիր հայ մարզիկներ բաց նամակով պատասխանել են հոկտեմբերի 3-ին ՀՀ ազգային ժողովում կառավարությանն ուղղված հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանին` մարզաշխարհի հասցեին արած «բացահայտ հեգնական եւ անհարգալից» արտահայտություններին: Aravot.am-ը պատգամավորին խնդրեց մեկնաբանել տեղի ունեցածը: «Ինձ արդեն զանգել են ուրիշ լրագրողներ եւ ասել, որ մարզաշխարհի շատ ներկայացուցիչներ, երբ իրենց հարցրել

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031