Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. «Հայաստանում իրականացվող զորավարժությունները միշտ անցկացվել են բաց և թափանցիկ մթնոլորտում»

Հոկտեմբեր 05,2012 20:01

     Հոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Պետր Միկիսկային:

Պաշտպանության նախարարը շնորհավորել է պարոն Միկիսկային նշանակման կապակցությամբ և նշել, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը կարևորում է Չեխիայի հետ պաշտպանական բնագավառում համագործակցությունը` հույս հայտնելով, որ Չեխիայում և Հայաստանում դեսպանությունների հիմնումից հետո երկկողմ համագործակցությանը նոր խթան կհաղորդվի:

Պարոն Միկիսկան փոխանցել է պաշտպանական բնագավառում համագործակցության չեխական կողմի պատրաստակամությունը` նշելով, որ Հայաստանի հետ տարբեր բնագավառներում համագործակցությունը մեծապես կարևորվում է նաև Չեխիայի կողմից:

Հանդիպման ընթացքում կողմներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Պարոն Միկիսկան մասնավորապես հետքրքրվել է սեպտեմբերին անցկացված «Փոխգործակցություն 2012» զորավարժության արդյունքներով և այս օրերին անցկացվող ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքով:

Պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ «Փոխգործակցություն 2012»  զորավարժության ընթացքում մասնակից երկրների զորատեսակաները և այլ օժանդակող ստորաբաժանումները ցուցաբերել են ներդաշնակ գործելու բարձր մակարդակ, ինչն էլ հանդիսացել է զորավարժության նպատակը: Իսկ ներկայումս ՀՀ տարածքում իրականացվող ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության հիմնական նպատակն է հակառակորդի ագրեսիային դիմագրավման հարցում ՀՀ ԶՈՒ, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների փոխգործակցության վերստուգումը:

Սեյրան Օհանյանը նաև ընդգծել, որ Հայաստանում իրականացվող զորավարժությունները միշտ անցկացվել են բաց և թափանցիկ մթնոլորտում. զորավարժությունների խնդիրների և նպատակների վերաբերյալ պարբերաբար տեղեկացվում է ինչպես հասարակությունը, այնպես էլ գործընկերներ երկրները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031