Օրվա լրահոսը
Գյումրեցի բազմազավակ ընտանիքներն աջակցության խիստ կարիք ունեն (Տեսանյութ)
Գյումրու տնակային ավաններում և կիսավթարային շենք-շինություններում բնակվող ընտանիքներ «Շիրակ կենտրոնի» աշխատակիցների կատարած ամենօրյա այցելություններն ու դիտարկումները ցույց են տալիս որ, որքան էլ անսպասելի է, անօթևան ընտանիքների շրջանում բազմաթիվ են բազմազավակ ընտանիքները: Եվ ցավալին այն է, որ այդ ընտանիքներից շատերի գոյության հիմնական ու միակ միջոցը սոցիալական նպաստն է: «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն անցած օրը, ավստրալահայ Արամ Միքայելյանի
Փակ է Սելիմի լեռնանցքը
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ի ժամը 09.00-ի դրությամբ փակ է Սելիմի լեռնանցքը, Արագածոտնի մարզի Միրաք, Ճարճակիս, Միջնատուն, ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն – Մադինա և Սոթք – Քարվաճառ (ԼՂՀ), Երևան-Մեղրի, Վայոց ձորի մարզի Սարավան, Ելփին, Շիրակի մարզի Ջաջուռ, Բասեն, Սարիար, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի շրջանի միջհամայնքային ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ
Ավտոմեքենաները չեն կարողանում շարունակել ընթացքը
Հունվարի 30-ին, ժամը 02.46-ին ահազանգ է ստացվել, որ Գառնի-Երևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան ձյան պատճառով արգելափակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն ավտոճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել Հ. Մաթևոսյանին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի 29 OU 551 պետհամարանիշի ավտոմեքենան: *** Հունվարի 29-ին, ժամը 18.06-ին ահազանգ է ստացվել,
Հանրապետության մի շարք ճանապարհներին առկա է մերկասառույց
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում է. Հունվարի 30-ին` ժամը 09.45-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Արմավիրի, Նոյեմբերյանի, Գորիսի, Գավառի ավտոճանապարհներին եւ Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Բքի պատճառով դժվարանցանելի է Երեւան-Մեղրի մայրուղու Տիգրանաշենի ճանապարհահատվածը: Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում
Հրանտ Բագրատյանը բաց ճակատով է մտնում Գյումրի
ՀՀ նախկին վարչապետը պատասխանում է գյումրեցիների` իրեն հասցեագրված մեղադրանքներին Գյումրու որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ , նույնիսկ քաղաքագետներ ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանին քննադատում են իր վարչապետության օրոք այս քաղաքի գործարանները կազմաքանդելու մեջ, Գյումրուն եկած օգնությունը վաճառելու, Անի թաղամասը կառուցող ռուս շինարարներին դուրս անելու և այլն մեջ: Այսօր լրագրողները Գյումրի ժամանած նախագահի թեկնածուից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի
ՀԱԿ անդամը սատարում է Րաֆֆի Հովհաննիսյանին (Տեսանյութ)
Նա վստահեցնում է, որ եթե իր վրա ճնշումներ լինեն, կթողնի այս երկրից կգնա «Ես ՀԱԿ անդամ եմ, բայց ձայն եմ տալու Րաֆֆի Հովհաննիսյանին, որ այսօրվա իշխանությունը չվերարտադրվի»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի հայտարարություն արեց ՀԱԿ անդամ, ազատամարտիկ, Սուրենավանի բնակիչ Արթուր Նիկողոսյանը: Նրա խոսքերով. «Այս իշխանություններից ոչ մի լավ բան չենք տեսել, չենք սպասում: Կոնկրետ՝ ես:
«Րաֆֆի, էս անգամ կկարողանա՞ս ձայներդ պահել» (Տեսանյութ)
Սուրենավանցիների հանդիպումը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ «Ինձ շուտ արեք, հագցրեք, ես պիտի գնամ Րաֆֆի Հովհաննիսյանին տեսնեմ»,- տատիկի պատմելով՝ այդպես է ասել Սուրենավանում բնակվող 4 տարեկան Մարիամիկը, երբ լսել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն է գալու իրենց գյուղ՝ քարոզարշավի: Նա լսել էր, որ նախագահի թեկնածուն «բարեւելու» սովորություն ունի, եւ այդ անձրեւային ցուրտ եղանակին եկել էր նրա հետ հանդիպմանը՝
«Ազատ տնտեսական գոտին բլեֆ է»
Ըստ տնտեսագետ Հրանտ Բագրատյանի, խոսում են Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու մասին` նույն Գյումրիից խլելով եկամտահարկը Այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները ՀՀ նախագահի թեկնածու, տնտեսագետ Հրանտ Բագրատյանից հետաքրքրվեցին, թե հնարավո՞ր է արդյոք Գյումրին վերածել ազատ տնտեսական գոտու, ինչը տարիների շարունակ խոստանում է կառավարությունը: Չկա՞ որևէ վտանգ, որ գործարարը իր բիզնեսը
Ազատամարտիկ. «Րաֆֆի Հովհաննիսյանը ջախջախելու է»
Սուրենավանցին վստահեցնում է, որ ինքը, ի տարբերություն օլիգարխների, կորցնելու բան չունի: «Րաֆֆի Հովհաննիսյանին կընտրեմ: Ես էն մարդկանցից չեմ, որ հրապուրվեմ մի հատ գեղեցիկ խոսքից: Շատ բաներ կա՝ անցած ուղին, իր ճանապարհը, ելնելով այդ ամեն ինչից պայքարելու եմ, ամեն ինչ անելու եմ, որ Րաֆֆին անցնի»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում այսպես վստահեցրեց Սուրենավանում բնակվող ազատամարտիկ, Արաբոյի ջոկատում
«Սերժ Սարգսյանն իր ծրագրում խոստովանում է` գալիք 5 տարում ոչ մի լավ բան մի’ սպասեք»
Երկրի նախագահին քննադատում է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում տնտեսական ու քաղաքական իր ծրագրերը ներկայացրեց ՀՀ նախագահաի թեկնածու Հրանտ Բագրատյանը` անխնա քննադատելով երկրի կառավարության վարած քաղաքականությունը: « Քարոզարշավի ընթացքում ավելի ակնհայտ է դառնում, որ հիմնական պայքարը կընթանա մեր և Սերժ Սարգսյանի միջև, մենք լուրջ կասկածներ ունենք, որ Սերժ Սարգսյանը լուծված է
Սերժ Սարգսյան. «Ավելի լավ է քննադատեն,քան՝ ցուցափեղկ ջարդեն»
Սերժ Սարգսյանը հանդուրժողականության կողմնակից է Հունվարի 29-ին Բերդի կինոթատրոնում հանդիպման ժամանակ պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության Տավուշի մարզային ծառայության պետ Ռաֆիկ Մուրադյանը Սերժ Սարգսյանին հարցրեց, թե չի կարծո՞ւմ, որ այս ժամանակաշրջանում քաղաքական կուսակցությունների եւ դրանց լրատվամիջոցների նկատմամբ իշխանությունը չափից ավելի հանդուրժող է, որ դա կարող է բացասական հետեւանքներ ունենալ: Սերժ Սարգսյանն ասաց, որ այդպես
Սերժ Սարգսյան. «Մի բան ասես, պիտի ասեն՝ ժողովրդին կաշառում է, խոստումներ է տալիս»
Նախընտրական խոստումները կաշա՞ռք են Հունվարի 29-ին Նոյեմբերյանի ավագ դպրոցի դահլիճում հանդիպման ժամանակ Վրաստանին սահմանակից Դեբեդավանի մանկապարտեզի տնօրեն Մառլենա Բաբայանը հարցրեց, թե ինչո՞ւ մանկապարտեզների աշխատողները չեն օգտվում սոցիալական ծառայությունների փաթեթից: Սերժ Սարգսյանն ասաց, որ մանկապարտեզների աշխատողները համայնքային ծառայողներ են, ներկայումս պետական ծառայողներն են օգտվում այդ ծառայություններից,իրենք ուսումնասիրում են խնդիրը եւ հավելեց. «Գիտե՞ք՝ բարդ ժամանակաշրջան է հիմա,
Րաֆֆին Տափերականում խոստացավ կնոջը կամ վարորդին միլիոնատեր չդարձնել (Տեսանյութ)
Այսօր Արարատի մարզի Տափերական գյուղում քարոզարշավի ժամանակ գյուղացիներից մեկը նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեց. «Պարո՛ն Հովհաննիսյան, մեր գյուղից մարդիկ կան, որ 10 տարի է՝ գյուղում չեն ապրում, ընդհանրապես Հայաստանում չեն, բայց ընտրացուցակներում կան: Էդ հարցը ո՞նց ա լինելու»: Պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Դա մեծ խնդիր է: Մենք պահանջել ենք, որ առանձին կախեն այդ ցուցակները, որովհետեւ իրենք
Խոշոր վթարի հետեւանքով Կապանի 70 տոկոսը ջրազրկվել է
Կապանի թաղամասերն առանց ջրի են մնացել Կապան քաղաքը սնուցող Գյարդի ջրատարի վրա` մինչեւ մաքրման կայանն ընկած հատվածում, երեկ խոշոր վթար է տեղի ունեցել, որի հետեւանքով Կապանի մոտ 70 տոկոսը երեկվանից մինչեւ այսօր ջրազրկված է: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հարավային մասնաճյուղի «Կապան» տեղամասին այսօր հաջողվել է ամբարած ջրի հաշվին առավոտյան ժամերին որոշ քանակով ջուր մատակարարել բնակչությանը: Առանց ջուր
«Խիյարը թարս բուսնեց», «տոնը փչացավ»
Ըստ վերլուծաբանի՝ Սերժ Սարգսյանի խոսքերն ու վերաբերմունքը «ոչ մրցակցային» ընտրությունների արդյունք են Այսօր Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանին գտնվող Մովսես գյուղում նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի զրույցը գյուղացիներից մեկի հետ, որ համացանցում բազմաթիվ քննարկումների առիթ է հանդիսացել, քաղաքական վերլուծաբանը որակում է որպես «հասարակության առջև որևէ պատասխանատվություն չկրողի» վերաբերմունք: Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն
Բողոքել են, որ չեն թողնում պաստառներ փակցնել՝ գումար են պահանջում
2013թ. հունվարի 24-ին` ժամը 14:50-ին, ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբից Հ. Նորեյանը ահազանգել է ՀՀ ոստիկանություն եւ հայտնել, որ Արարատի մարզի Վանաշեն համայնքի ղեկավար Ա. Գրիգորյանը խոչընդոտում է թեկնածուի քարոզարշավը: Մասնավորապես` թեկնածուի նախընտրական շտաբի անդամները ցանկանում են քարոզչական պաստառներ փակցնել գյուղում, սակայն գյուղապետը գումար է պահանջում: Հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում
«Թեժ գիծ»-ը գործում է: 20 օրում ստացվել է 79 հաղորդում
Ընտրացուցակների ճշգրտման, անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով 2012 թվականի հունվարի 9-ից ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է «Թեժ գիծ» ծառայություն` 010-53-32-73 հեռախոսահամարով, որի մասին նախապես զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է հայտարարություն: 2013 թվականի հունվարի 9-ից մինչև հունվարի 29 ընկած ժամանակահատվածում ստացվել է 79 հաղորդում: Հաղորդումներից 3-ը Հայաստանի Հանրապետությունից դուրս մահացած անձանց վերաբերյալ են,
Սերժ Սարգսյանը անեկդոտ պատմեց
Նա կոչ արեց տեսնել նաեւ լավը Հունվարի 29-ին Սերժ Սարգսյանն այցելեց Տավուշի մարզի Բերդի եւ Նոյեմբերյանի տարածաշրջաններ: Նոյեմբերյան քաղաքի ավագ դպրոցի դահլիճում նա պատմեց Երեւանում տարածված մի անեկդոտ, հավելելով՝ գիտի, որ լրագրողներն իր խոսքը տարածելու են: Մեկը Լոս-Անջելեսից զանգահարում է Երեւան, ասում՝ բարեւ, ինչպե՞ս եք: Ասում են՝ շնորհակալություն, լավ ենք: Օվկիանոսից այն կողմ զարմանում
Իտալիայում ՀՀ դեսպան է նշանակվել Սարգիս Ղազարյանը
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմից ստացած հաղորդագրությունից, այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որում գրված է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ. Սարգիս ՂԱԶԱՐՅԱՆԻՆ նշանակել Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Հռոմ): «Առավոտի» տեղեկություններով՝ 33-ամյա Սարգիս Ղազարյանը, ծնունդով Վանաձորից, մինչ այդ աշխատում էր «Հայաստանի եվրոպական
Հունական համայնքում կռիվ է ընկել
«Ես ասել եմ, որ հունական համայնքում տարբեր կարծիքներ կան, ուղղակի ես՝ որպես ՀՀ քաղաքացի, ազգությամբ հույն, կոչ եմ արել հույներին` պաշտպանել Սերժ Սարգսյանին, ելնելով մի շարք հանգամանքներից»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում հունական հասարակական կազմակերպությունների միության համակարգող Արկադի Խիտարովը: Հիշեցնենք, որ սույն կազմակերպությանն անդամակցում են 9 հասարակական կազմակերպություններ, որոնց մեծամասնությունն, ըստ մեր զրուցակցի, առաջիկա նախագահական
Սերժ Սարգսյանը ցավակցեց Ղազախստանի նախագահին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ Ալմաթի քաղաքի մոտ տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ, որին զոհ են գնացել բազմաթիվ քաղաքացիներ: Սերժ Սարգսյանը խնդրել է իր վշտակցությունն ու զորակցությունը փոխանցել զոհվածների ընտանիքներին և հարազատներին: ՀՀ նախագահի աշխատակազմ
«Ժողովուրդը» պատասխանում է դատական դեպարտամենտին. «Դատական դեպարտամենտը մոլորեցնում է հանրությանը»
Դատական դեպարտամենտը 29/01/2013 տարածել է հաղորդագրություն համաձայն որի «Ժողովուրդ» օրաթերթը, իբր, անիրավաչափ կարծիքներ տարածելով փորձում է մոլորեցնել հանրությանը: Ի գիտություն դատական դեպարտամենտի եւ մյուսների պարզաբանում ենք. 1.Դատական դեպարտամենտը դատարանի փաստաբանը չէ, ուստի իրավասու չէ հանդես գալու որպես նրա շահերի պաշտպանի դերում: Եւ անհասկանալի է, թե ինչն է հայտարարություն տարածելու բուն նպատակը: 2.ՀՀ քաղ. դատ. օր.
ՀԱԿ անդամի «սխալ հարցը» Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավին (Տեսանյութ)
Նախագահի թեկնածուն ստիպված էր բացատրություններ տալ, թե ինչու շնորհավորեց Սերժ Սարգսյանին՝ Մարտի 1-ից հետո: Այսօր Արարատի մարզի Դվին գյուղի բնակիչներից մեկը Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավից հետո անակնկալ մի հարց տվեց նրան՝ ինչո՞ւ գնացիք շնորհավորելու Սերժ Սարգսյանին՝ Մարտի 1-ից հետո: Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Շատ լավ հարց է, բայց սխալ հարց է: Սա ցույց է տալիս, որ ապատեղեկատվություն
Սերժ Սարգսյանը ցավակցել է Բրազիլիայի նախագահին՝ 232 կյանք խլած ողբերգության կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Դիլմա Ռուսեֆին՝ Բրազիլիայի Ռիո Գրանդե դու Սուլ նահանգի Սանտա Մարիա քաղաքում տեղի ունեցած դաժան ողբերգության կապակցությամբ, որը բազում մարդկային զոհերի պատճառ է դարձել: Հանրապետության նախագահը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և Բրազիլիայի բարեկամ ժողովրդին` մաղթելով համբերություն և տոկունություն: ՀՀ նախագահի աշխատակազմ
ՀՀ-ում կառավարություն չկա՞
Հայկական կողմը իրավունք ուներ դիմել հունգարական դատարան ու բոլոր փաստաթղթերով ապացուցեր, որ հունգարական կողմը, ի դեմս բարձրաստիճան պաշտոնյաների՝ տեղյակ էր, որ Ադրբեջանում հերոսացնում էին Ռամիլ Սաֆարովին։ Այսօր հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը։ Տիկին Ալավերդյանը մասնակցում էր «Սաֆարովի երկիր. Արեւմտյան Կասպիի ժողովուրդները եւ աշխարհը» կլոր սեղան- քննարկմանը։ Հիշեցնենք, որ հայ սպա Գուրգեն
Իշխանություններից բողոքող ցուցարարներին միացել էր «Առաջ Հայաստան» կարգախոսով (Տեսանյութ)
Այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հրաժարականի պահանջով եւ ազատ ընտրությունների պահանջով ցուցարարներին միացել էր Սերժ Սարգսյանի գովքը անող հայտնի տիկինը՝ իր «Առաջ Հայաստան» վզկապով : «Սերժ Ազատիչ Սարգսյանը պետք է ընտրվի նախագահ,դեպի ապահով Հայաստան»,- ասաց նա: Ու Քրիստոսի խաչը վկա բերելով՝ վստահեցրեց, որ այսօրվա ցույցը խանգարելու նպատակով չի եկել, պատահաբար էր
ՌԴ ՊՆ պատվիրակությունը ՀՀ ՊՆ վարչական համալիրում
Ս.թ. հունվարի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյոգուի հանդիպումը: ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացած դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո ՀՀ և ՌԴ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպում, որի ավարտին Ս. Օհանյանը և Ս. Շոյգուն
«Կդառնա՞ս ընկերուհիս». Սեր և կասկածանք
«Այդ երգը իմ մասին էր՝ սիրո, կարոտի և ապագայի: Ես ուզում էի արբել, մոռանալ, որ մարմնիցս մի հատված կտրելու են»,-ասում է 21-ամյա Լիանան: Պատմում է՝ ընկերոջը բանակ էր ճանապարհում. այդ գիշեր էր, որ առաջին անգամ զգաց սիրո արժեքը: «Մեր հրաժեշտի հայացքի մեջ ինչ-որ արտասովոր բան կար, ինչ-որ կանխազգացում, չհասկացա դա. գուցե հուզմունքից էր»,-ասում է նա:
Skype-ն արդեն անհրաժեշտություն է նաև շների համար (Տեսանյութ)
Տեխնիկայի առաջընթացը նորանոր դռներ է բացում ոչ միայն մարդկանց այլև կենդանիների համար: Որքան էլ գիտնականները հետազոտություններ անեն տեխնիկայից օգտվելու բացասական ազդեցությունները որոշելու համար, միևնույն է, մարդիկ դրանից հրաժարվել չեն կարող, իսկ այսօր մարդկանցից այդ առումով հետ չեն մնում նաև կենդանիները: Ահա մի տեսանյութ, որը դիտելիս հասկանում ես, որ Skype-ը անհրաժեշտութուն է դարձել արդեն ոչ միայն
Բոտուլիզմի նոր դեպքեր
Հունվարի 28-ին Արարատի մարզում արձանագրվել է սննդային թունավորման՝ բոտուլիզմի 1 դեպք՝ 6 տուժածով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված շուշանի պահածոյի օգտագործումն է: Արարատի մարզի Մասիսի բնակիչները հունվարի 26-ին և 27-ին սննդում օգտագործել են տնային պայմաններում պատրաստված շուշանի պահածո: Ուտելուց 12 ժամ անց հիվանդների մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին


















































