Օրվա լրահոսը
Շախմատի Հայաստանի ազգային հավաքականը պիտի պաշտպանի աշխարհի չեմպիոնի տիտղոսը
ՖԻԴԵ-ն հրապարակեց շախմատի աշխարհի թիմային առաջնության մասնակից երկրների ցուցակը: Աշխարհի առաջնությունն անցկացվելու է ՀԱՀ Էլ-Այն քաղաքում՝ այս տարվա դեկտեմբերի 21-ից 29-ը: Մասնակից 32 երկրների ցուցակը գլխավորում է աշխարհի գործող թիմային չեմպիոն, համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող Հայաստանի ազգային հավաքականը: Նախնական փուլում թիմերը բաժանվելու են ութ խմբի, յուրաքանչյուրում՝ 4-ական հավաքական: Խմբերում 1-ին եւ 2-րդ տեղերը զբաղեցնող
«Ռոմնին հաղթանակ է տարել հեռուստաբանավեճում»
Նման կարծիք են հայտնել հասարակական կարծիքի հարցումների մասնակիցները Ամերիկացի ընտրողների համաձայն, Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին հաղթանակած է դուրս եկել 2012 թվականին ԱՄՆ-ում ծավալված ընտրապայքարի ընթացքում անցկացված առաջին բանավեճից: «Սի-Էն-Էն» լրատվական գործակալության կողմից 430 գրանցված քվեարկողների 67 տոկոսի կարծիքով, Ռոմնին հաղթանակած է դուրս եկել առաջին հեռուստաբանավեճից: Ի տարբերություն, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի մասին նույն կարծիքն
ԱԺ նախկին պատգամավորին պատկանող խաղատանը պարտված հաճախորդը զանգահարել է նրան եւ հայհոյել
ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին` «Ճոյտին» պատկանող խաղատանը 48-ամյա Հ.Գ-ն խաղասրահում իր մոտ եղած գումարները վատնելուց հետո խաղասրահի աշխատակցուհի Լ. Բ-ին պահանջել է լիցքավորել խաղային ավտոմատը, գումարը հաջորդ օրը վճարելու պայմանով: Սակայն տեսնելով, որ իր պահանջը չի բավարարվում, զանգահարել է Հակոբ Հակոբյանին եւ շարունակել հայհոյանքների տեղատարափը: Արմավիր մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ սույն գործը
Ռուբեն Ջաղինյան. «Poker.am» ֆիլմը իր ուրույն տեղը կգտնի մարդկանց ժամանցի մեջ (Տեսանյութ)
«Sharm Pictures»-ն այսօր «Մոսկվա» կինոթատրոնում ներկայացրեց իր արկածային նոր կինոկատագերգությունը: «Poker.am»` այսպես է կոչվում այն: Գլխավոր դերում Հովհաննես Ազոյանն է: Դերասանը ֆիլմում աշխատում է քաղաքի հայտնի ռեստորաններից մեկում` որպես մենեջեր-մատուցող: Նա պատրաստվում է իր ընկերուհուն` Լիլիին, ծննդյան օրը կայանալիք հավաքույթի ժամանակ առաջարկություն անել: Այդ առիթով Հովոն արդեն ձեռք է բերել մատանին և նոր փողկապ` էլեկտրիկ-կապույտ
Հունգար պատվիրակը ԵԽԽՎ-ում խոսել է Սաֆարովի գործի մասին
Դեռ հոկտեմբերի 3-ին, երբ ԵԽԽՎ-ն քննարկում էր «Մարդու իրավունքները եւ արտաքին քաղաքականությունը» զեկույցը՝ Վեհաժողովում Հունգարիայի պատվիրակ Վիլմոս Սզաբոն (լուսանկարում) անդրադարձավ Ռամիլ Սաֆարովի գործին: Նա մասնավորապես հայտարարեց, թե Հունգարիան արտաքին քաղաքական սխալ որոշում կայացրեց, երբ որոշեց արտահանձնել հունգարական հողի վրա հային սպանած ազերիին Ադրբեջանին: Հունգար պատվիրակն ընդգծեց, թե դա արվել էր առանց որեւէ շփումների Հայաստանի կամ
ՀՀԿ-ն կառաջադրի Արման Սահակյանի եւ Ռուբեն Սարգսյանի թեկնածությունները (Տեսանյութ)
ԱԺ պատգամավորական երկու թափուր տեղերի համար դեկտեմբերի 2-ին կայանալիք ընտրությանը Հանրապետական կուսակցությունը կմասնակցի` իր թեկնածուների առաջադրմամբ: Գյումրիի թիվ 35 ընտրատարածքում, որը թափուր է մնացել այդ ընտրատարածքից ընտրված ԲՀԿ-ական պատգամավոր Սամվել Բալասանյանի` Գյումրիի քաղաքապետ ընտրվելուց հետո, ՀՀԿ-ն կառաջադրի Արման Սահակյանի թեկնածությունը, իսկ թիվ 1 ընտրատարածքում, որը թափուր է մնացել ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի` մանդատից հրաժարվելուց հետո,
Քաղաքի հիշողության կորուստը` Հայկ Բիանջյանի ֆիլմերում.«Անիմաստ է Էրեբունի-Երևան տոնելը, երբ չենք կարողանում պահպանել»
Ֆոտոլրագրող Հայկ Բիանջյանի երկու նոր ֆիլմերը անդրադարձ են Երևան քաղաքի հիշողության կորստին՝ ներկայացնելով հին պատմամշակութային շինությունների, ճարտարապետական հուշարձանների քանդման պատմությունն ու իրենց գույքից զրկված, սեփականության իրավունքը խախտված քաղաքացիների կյանքը: «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» աջակցությամբ և New media Advocacy նախագծի շրջանակներում ստեղծված այս ֆիլմերը, Բիանջյանի կարծիքով, ևս մեկ փորձ են հասարակության ուշադրությունը հրավիրելու Երևանի հին, մշակութային արժեք
«Գրանդ փղիկը ծերանում է, բայց ես իրան շատ եմ սիրում ». Այսօր կենդանիների պաշտպանության միջազգային օրն է (Ֆոտոշարք)
Այսօր` հոկտեմբերի 4-ին, նշվում է կենդանիների պաշտպանության միջազգային օրը: Ինչպես տեղեկանում ենք www.vkapane.ru-ից, օրը ընտրվել է ի հիշատակ Ֆրանցիսկ Ասիզսկին (Feast Day of St Francis of Assisi), որը 1226թ. հոկտեմբերի 1-ին մահացել է: Նա եղել է կենդանիների պաշտպանը ու հովանավորը: Որոշումն ընդունվել է 1931թ. Ֆլորենցիայում, բնության պահպանության կողմնակիցների Միջազգային կոնգրեսի ժամանակ: Օրվա կապակցությամբ, Երեւանի կենդանաբանական
Էթիկայի հանձնաժողով` չսափրված, խմելու սեր ունեցող ու հիվանդի գրպանին աչք տնկող բժիշկների համար
Գյումրու միջազգային չափանիշներին համապատասխանող, 13.9 միլիոն դոլարանոց նոր բժշկական կենտրոնը, որի պաշտոնական բացումը տեղի ունեցավ մոտ մեկ ամիս առաջ` ՀՀ նախագահ Սեր Սարգսյանի անմիջական մասնակցությամբ, բժիշկների պահվածքը քննող էթիկայի հանձնաժողով կունենա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Իսահակյանը: « Տարիներ շարունակ չունենալով շենքային պայմաններ. Գյումրու հիվանդանոցները հարմարեցված շենքերում
ԲՀԿ պատգամավոր. «Կառավարության գործունեությունը 2011-ին, ինչու չէ նաև ներկայումս կարելի է գնահատել ուղղակի անարդյունավետ»
2011 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր Միքայել Մելքումյանի գնահատականները Յուրաքանչյուր տարվա բյուջեի կատարողականի հաշվետվությունը, նաև 2011 թվականինը, շատ կարևոր է այն իմաստով, որ այն բնութագրում է այդ երկրում և հասարակության կյանքում տեղի ունեցող սոցիալական, տնտեսական գործընթացները և կյանքի որակի միտումները: Այս առումով, ծանոթանալով կոնկրետ փատաթղթին՝ բյուջեի կատարողականին, նաև
«Դեմ առ դեմ». Տիգրան Տեր-Եսայան եւ Էլինար Վարդանյան
Հոկտեմբերի 5-ին, ժամը 12.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 43-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու <Ֆորում> իրավունքի կենտրոնի նախագահ Տիգրան Տեր-Եսայանը եւ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը: Քննարկման թեման` ԵԽԽՎ սահմանած <քաղաքական բանտարկյալ> եզրույթի իրավաքաղաքական ազդեցությունը ՀՀ արդարադատության համակարգի վրա: Հաղորդման
«Սասունցի Դավիթ» էպոսը ՅՈՒՆԵՍԿՕ-ի քննարկման օրակարգում է (Տեսանյութ)
«Սասունցի Դավիթ» էպոսը մեր անձնագիրն է, մենք բոլորս պարտավոր ենք անգիր իմանալ մեր անձնագրի ամեն մի տառը»,-այդ մասին Վանաձորի Ստեփան Զորյանի անվան տուն-թանգարանում էպոսին նվիրված գրական միջոցառման ժամանակ ասաց ասմունքող Ջիվան Սարգսյանը: Թեեւ այժմյան ինտերնետային դարում գիրք կարդալը դարձել է հազվադեպ երեւույթ, այնուամենայնիվ, ըստ Սարգսյանի, նաեւ նման նեղ միջոցառումներն են, որ մարդկանց ուղղորդում են դեպի
News ru. «Չեչեն զինվորը ծառայակիցների մեջքներին գրել է Чечня և Армения բառերը»
Վոլգոգրադում քրեական գործ է հարուցվել չեչեն զինվորի դեմ, որը մեղադրվում է ռուս ծառայակիցներին նվաստացնելու մեջ: Շամիլ Բելոնոսը մեղադրվում է ազգամիջյան ատելություն հրահրելու և կանոնադրային հարաբերությունները խախտելու մեջ: Գրում է «Նյուզ ռու»-ն՝ հղում անելով Վոլգոգրադի ԶԼՄ-ներին: Ըստ հետաքննության, 2011թ. դեկտեմբերին Բելոնոսը ծեծել է ծառայակիցներին՝ այդ գործողությունը բացատրելով, որ ծառայակիցը հրաժարվել է ծառ կտրել: Մի քանի օր
Ex Լibiris. «Ռուբեն Իշխանյան. Վոլոշինյան փառատոնի հայ մասնակիցը»
Սեպտեմբեր ամսվա սկզբից մինչև վերջ, ինչպես ամեն տարի, Կոկտեբելը հագեցած էր փառատոնյան հանդիպումներով: Ջազմեններ, բարդեր, և իհարկե, գրողներ մասնակցում էին հոբելյանական 10-րդ գիտաստեղծագործական «Վոլոշիլյան սեպտեմբեր» սիմպոզիումին, որն ավարտվեց սեպտեմբերի վերջին: Գրում է «Էքս լիբիրիս» թերթը: Թերթը գրում է, որ փառատոնը կարծես մի քանի ծրագրերից կազմված ռուսական մատրյոշկա լիներ, այդ թվում Մ.Ա. Վոլոշինի անվան միջազգային գրական
Բելգիահայերի մասին գիրք է լույս տեսել
Լույս է տեսել Բելգիայի հայկական կազմակերպությունների համադաշնության նախագահ, «Լրագիր» ամսաթերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր, Անտվերպենի «Նուարդ» մշակութային միության նախագահ Գևորգ Մինասյանի «Բելգիան և հայերը» (212 էջ, Երևան, 2012թ.) գրքի երկրորդ մասը: Գրքում խոսվում է 1915-ից հետո Բելգիայում հաստատված գործարար ու ճանաչված հայերի, հայերին անշահախնդրորեն օժանդակած պաշտոնյա և հասարակ բելգիացիների, հայագետների, համալսարանների ու համալսարականների, հայկական կազմակերպությունների,
Մարզպետին չեն դիմավորել
Հոկտեմբերի 4-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը ժամանել է Բերդի տարածաշրջան: Տավուշի մարզպետարանի ինտեներտային կայքում այդ մասին տեղեկատվություն չկա: Բերդի մեր աղբյուրները հայտնում են, որ Բերդի քաղաքապետարանի առաջ մարզպետին չեն դիմավորել: Սեպտեմբերի 23-ին կայացած ՏԻՄ ընտրություններում պարտված Բերդի քաղաքապետ Անդրանիկ Շառյանը աշխատանքի չի գալիս: Որոշ տեղեկությունների համաձայն՝ նրա եւ մարզպետ Արմեն Ղուլարյանի միջեւ տնտեսական համատեղ գործունեության
Առողջապահության վարչության պետը հոդված գրելու դասեր տվեց լրագրողին (ֆոտոշարք)
Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանի մամլո քարտուղար Հասմիկ Մելքոնյանը երեկ թերթերից մեկում տեղեկություններ էր հրապարկել այն մասին , որ Գյումրու նորակառույց բազամապրոֆիլ հիվանդանոցի շենքը, որի կարմիր ժապավենը ընդամենը 20 օր առաջ կտրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, փլուզվում է: Այսօր հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Իսահակյանն ու Շիրակի մարզպետարանի առոողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը մամուլի ասուլիս
Ռուսական ռազմաբազաները Հայաստանում տեղակայելուն դեմ չեն նաեւ ՀԱԿ-ի առնվազն երկու անդամ
Այսօր Ազգային ժողով է ներկայացվել եւ ձայների 70 կողմ, 4 դեմ եւ 2 ձեռնպահ հարաբերակցությամբ վավերացվել է 2011 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների տարածքներում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին» Ն-1380-08.05.2012-ԱՀ-011/0արձանագրութունը: Միջազգային պայմանագիրը Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացրել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ էության, ռուսական զինված ուժերի ներկայությունը մեր
Հայրը արդեն 6 տարի շարունակ սառնարանում է պահում որդու դիակը
54-ամյա չինացի Tian Xueming-ը ոչ մի կերպ չի կարողանում բաժանվել մահացած որդու դիակից, այդ իսկ պատճառով արդեն 6 տարի շարունակ պահում է նրա դին իր տան մեջ`սառնարանում: Ապահովության համար նա նույնիսկ գնել է հատուկ գեներատոր, որպեսզի հոսանքազրկման հետևանքով չխաթարվի սառնարանի աշխատանքը: Tian Xueming-ի խոսքով՝ այդպես նա իրեն առավել մոտ է զգում որդուն և տպավորություն է
«Հարսնաքարը» պայթեցնելու գնացած փոխգնդապետի դատավճիռը այլ մեղադրանքով հրապարակվեց (Տեսանյութ)
«Հարսնաքարը» պայթեցնելու փորձ կատարած փոխգնդապետ Վարդան Սամվելյանին 4 ամսվա ազատազրկում եւ 200.000 դրամի տույժ սահմանվեց այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Սամվելյանի պաշտպան Հովհաննես Հարությունյանն ասաց, որ վճիռը չեն բողոքարկելու. «Գտնում եմ անիմաստ, որովհետեւ մինչեւ օրինական ուժի մեջ մտնի, արդեն ազատվելու ժամկետը կլրանա, նոյեմբերին ազատ կարձակվի»: Հարցին, թե ինչու էր Սամվելյանը
День. «Հայ երիտասարդ արվեստագետները կմասնակցեն ուկրաինական փառատոնին»
«Դեն» թերթը գրում է, որ «Տեռա Ֆուտուրա» ժամանակակից արվեստի 11-րդ փառատոնը, որն անցկացվում է Ուկրաինայի Խերսոն քաղաքում, տարածաշրջանում համարվում է ամենալավ մշակութային միջոցառումներից մեկը: Այս տարի փառատոնը, որը կտևի 10 օր, նպատակ ունի ժամանակակից արվեստը բերել ավանդական թանգարաններ, ցույց տալ մշակութային և պատմական ժառանգությունը այլ տեսանկյունից և երիտասարդների համար այն ավելի գրավիչ դարձնել: Փառատոնի համադրող
Տրանսպորտի վարչությունն ասում է` գծերի «նալոգը» բարձր չէ, իսկ վարորդները պնդում են, որ իրենց թալանում են
Այսօր Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը ասուլիսի ժամանակ պարբերաբար հույս էր տալիս, որ քաղաքային տրանսպորտն անպայման «մի օր երեւանցիների երազածը» կլինի: Իսկ մինչ այդ բաղձալի «մի օրվա» գալը, լրագրողների բոլոր այն դիտարկումներին` երթուղիների խախտումների հետ կապված, պարոն Նավասարդյանը պատճառաբանում էր` այո, խնդիրներ կան, բայց ներկայումս երթուղիները ավտոբուսներով համալրվում են ու ավտոբուս ներկրելն ամիսներ
Արթուր Ղուկասյանն իսկապես ասել է՝ շան լափը կլցնեմ էդ մաքսայինի գլխին (Ձայնագրություն)
Հոկտեմբերի 2-ին Aravot.am-ին տված հարցազրույցում «ՀայՖեստի» հիմնադիր եւ նախագահ Արթուր Ղուկասյանը դժգոհել էր մաքսային մարմիններից, թե ճապոնացի արտիստների թմբուկները մնացել էին մաքսակետում, ու մտավախություն ունի, որ բացման ներկայացումը կտապալվի: Պարոն Ղուկասյանը, Aravot.am-ին տառացիորեն ասել էր. «Հուսով եմ մինչեւ ներկայացման սկսվելը թմբուկները բաց կթողնեն, այլապես բոլոր կամերաների առաջ շան լափը կլցնեմ էդ մաքսայինի գլխին, ախր նախագահի աջակցությամբ
Գոռ Սուջյան, Լիլիթ Հովհաննիսյան, Սիրուշո. Ո՞վ է մասնակցելու «Եվրատեսիլ 2013»-ին
Մանկական Եվրատեսիլ 2012-ի հայաստանյան ներկայացուցչին արդեն գիտենք, իսկ թե ո՞վ է ներկայացնելու Հայաստանը Եվրատեսիլ 2013-ին՝ դեռ պարզ չէ, սակայն հասարակության քննարկումները վաղուց արդեն սկսվել են. յուրաքանչյուրը ցանկանում է Եվրատեսիլյան բեմում տեսնել իր սիրելի երգչին կամ երգչուհուն: «Առավոտ երիտասարդականի» անցկացրած հարցման արդյունքում պարզ է դարձել, որ ամենանախընտրելի Եվրատեսիլյան հավակնորդը «Դորիանս» խմբի մեներգիչ Գոռ Սուջյանն է, նրան
Կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հոկտեմբերի 5-ին ժամը 10.00-17.00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռի 1-17, Սարկավագի, Ծարավաղբյուրի, Ֆանարջյան փողոցների, Թբիլիսյան փող. 1-10 շենքերի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ
Ճանապարհային ոստիկանության հայտարարությունը արագաչափ սարքերի սերտիֆիկացում չունենալու մասին «Աքիլես» հասարակական կազմակերպության տարածած տեղեկատվության վերաբերյալ
«Աքիլես» հասարակական կազմակերպության նախագահ Է. Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել, թե Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին տեղադրված արագաչափ սարքերը սերտիֆիկացված չեն, հետևաբար դրանց չափումների արդյունքը չի կարող համարվել հավաստի, և դրանով թյուրիմացության մեջ է գցել Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիների: Ճանապարհային ոստիկանությունը հավաստիացնում է, որ Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճապարհներին տեղադրված արագաչափ սարքերը սերտիֆիկացված են
Երբ զուգարան ունենալը հեռավոր երազանք է
Կոնդի բնակիչ 64-ամյա Սոնիկ Ասոյանն արդեն 37 տարի ապրում է կենցաղային պայմանների բարելավման ակնկալիքով: Տիկին Սոնիկենց բակում չորս ընտանիք է ապրում, որոնցից երեքը մի զուգարանից են օգտվում եւ երբեմն էլ առավոտյան զուգարանի համար հերթ են կանգնում: «Ո՞վ է տեսել, որ էս դարում մի մետրանոց զուգարանից մի քանի ընտանիք օգտվի»,- զարմանում է տիկին Սոնիկը` հավելելով, որ
408.46 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հոկտեմբերի 4-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,010,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 408.46 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 408.25 դրամ:
Առողջապահության պատասխանատուի կարծիքով, շիրակցի բժիշկները սուրբ են, և նախագահի շշպռոցը ամենևին էլ նրանց չի վերաբերում
Այսօր լրագրողները Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` առողջապահական ոլորտի պատասխանատուներին ուղղված շշպռոցները, և իր կարծիքով նախագահի խոսքի ո՞ր մասն էր վերաբերում Շիրակի մարզին: Վարչության պետը, մատնացույց անելով այդ պահին իր կողքին նստած Գյումրու նորակառույց հիվանդանոցի տնօրեն Արմեն Իսահակյանին, ով մինչ այդ զբաղեցնում էր Գյումրու ծննդատան


















































