Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ նախկին պատգամավորին պատկանող խաղատանը պարտված հաճախորդը զանգահարել է նրան եւ հայհոյել

Հոկտեմբեր 05,2012 09:56

ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին` «Ճոյտին» պատկանող խաղատանը 48-ամյա Հ.Գ-ն խաղասրահում իր մոտ եղած գումարները վատնելուց հետո խաղասրահի աշխատակցուհի Լ. Բ-ին պահանջել է լիցքավորել խաղային ավտոմատը, գումարը հաջորդ օրը վճարելու պայմանով: Սակայն տեսնելով, որ իր պահանջը չի բավարարվում, զանգահարել է Հակոբ Հակոբյանին եւ շարունակել հայհոյանքների տեղատարափը:

Արմավիր մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ սույն գործը քննվում է իրենց մոտ: 48-ամյա Հ.Գ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ  նա 2012թ. հուլիսի 13-ին` ժամը 00:00-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում գտնվող համաքաղաքացի Հակոբ Ռաֆիկի Հակոբյանին պատկանող «ԽԱՉ-ՌԱՖ» ՍՊԸ-ի խաղասրահում իր մոտ եղած գումարները վերջանալուց հետո խաղասրահի աշխատակցուհի Լ. Բ-ին պահանջել է լիցքավորել խաղային ավտոմատը, գումարը հաջորդ օրը վճարելու պայմանով: Սակայն մերժում ստանալուց հետո խուլիգանական մղումներով սկսել է սեռական բնույթի հայհոյանքներ տալ խաղասրահի աշխատակիցների եւ Հակոբյանի հասցեին: Ընդհուպ զանգահարելով Հակոբյանի բջջային հեռախոսին հաճախորդների եւ խաղասրահի աշխատակիցների ներկայությամբ անձամբ բարձրաձայն հայհոյանքներ է ուղղել նրան, դրանով շուրջ 30 րոպե տեւողությամբ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով:

Այսինքն Հ. Գ-ը մեղադրվում է ՀՀ քր.օրի 258 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման մեջ: Նրա նկատմամբ ստորագրությամբ չհեռանալու մասին խափանման միջոց է ընտրվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031