Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն կառաջադրի Արման Սահակյանի եւ Ռուբեն Սարգսյանի թեկնածությունները (Տեսանյութ)

Հոկտեմբեր 04,2012 22:47

ԱԺ պատգամավորական երկու թափուր տեղերի համար դեկտեմբերի 2-ին կայանալիք ընտրությանը Հանրապետական կուսակցությունը կմասնակցի` իր թեկնածուների առաջադրմամբ: Գյումրիի թիվ 35 ընտրատարածքում, որը թափուր է մնացել այդ ընտրատարածքից ընտրված ԲՀԿ-ական պատգամավոր Սամվել Բալասանյանի` Գյումրիի քաղաքապետ ընտրվելուց հետո, ՀՀԿ-ն կառաջադրի Արման Սահակյանի թեկնածությունը, իսկ թիվ 1 ընտրատարածքում, որը թափուր է մնացել ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի` մանդատից հրաժարվելուց հետո, Հանրապետականը կառաջադրի Երեւանի կադաստրի պետի տեղակալ Ռոբերտ Սարգսյանի թեկնածությունը:

«Կարծում եմ՝  կուսակցության օժանդակության արդյունքում թեկնածուները կունենան լուրջ հաջողություններ,  եւ ակնկալում ենք հաղթանակ երկու թեկնածուներից», -այսօր կայացած ՀՀԿ նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքերով,  Ռոբերտ Սարգսյանի ընտրության հարցում հաշվի են  առել ՀՀԿ տարածքային կառույցի դիրքորոշումը եւ առաջադրել են՝  նկատի ունենալով նրա պարկեշտությունը, փորձը եւ թիմի հետ երկարամյա աշխատանքը.«Կարծում եմ, որ  դեկտեմբերի 2-ին ՀՀԿ-ն կհամալրվի եւս երկու պատգամավորներով»:

Հարցին, թե  Ռոբերտ Սարգսյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի ազգակա՞նն է , պարոն Շարմազանովը պատասխանեց.«Եթե կնոջ բարեկամը ազգականն է,  ուրեմն ազգականն է»: Ռուբեն Սարգսյանը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կնոջ եղբայրն է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031