Լրահոս
Օրվա լրահոսը

News ru. «Չեչեն զինվորը ծառայակիցների մեջքներին գրել է Чечня և Армения բառերը»

Հոկտեմբեր 04,2012 20:18

Վոլգոգրադում  քրեական գործ է հարուցվել չեչեն զինվորի դեմ, որը մեղադրվում է ռուս ծառայակիցներին նվաստացնելու մեջ: Շամիլ Բելոնոսը մեղադրվում է ազգամիջյան ատելություն հրահրելու և կանոնադրային հարաբերությունները խախտելու մեջ: Գրում է «Նյուզ ռու»-ն՝ հղում անելով Վոլգոգրադի ԶԼՄ-ներին:

Ըստ հետաքննության, 2011թ. դեկտեմբերին Բելոնոսը ծեծել է ծառայակիցներին՝ այդ գործողությունը բացատրելով, որ ծառայակիցը հրաժարվել է ծառ կտրել: Մի քանի օր անց Բելոնոսը պատի տակ է շարել 5 զինվորների ու ԱԿ-74Մ ավտոմատն ուղղել նրանց վրա, և իր հեռախոսով նկարել այդ պատկերը: Դրանից մի քանի օր հետո Բելոնոսը գիշերն արթնացրել է ավելի ուշ զորակոչի ծառայակիցներին ու սափրափրփուրով նրանց մեջքին գրել «Чечня-95» և նորից նկարել հեռախոսով: Դրանից հետո նա զինվորների մեջքին նույն կերպ գրել է «Чечня» և «Армения» բառերը:

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031