Լրահոս
Օրվա լրահոսը

Բելգիահայերի մասին գիրք է լույս տեսել

Հոկտեմբեր 04,2012 19:46

Լույս է տեսել Բելգիայի հայկական կազմակերպությունների համադաշնության նախագահ, «Լրագիր» ամսաթերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր, Անտվերպենի «Նուարդ» մշակութային միության նախագահ Գևորգ Մինասյանի «Բելգիան և հայերը» (212 էջ, Երևան, 2012թ.) գրքի երկրորդ մասը: Գրքում խոսվում է  1915-ից  հետո Բելգիայում հաստատված գործարար ու ճանաչված հայերի,  հայերին անշահախնդրորեն օժանդակած պաշտոնյա և հասարակ բելգիացիների,  հայագետների, համալսարանների ու համալսարականների,  հայկական կազմակերպությունների,  դպրոցների, լրատվամիջոցների,  հուշարձանների, արխիվային նյութերի, հայանպաստ գործունեություն տանող, հային համեստորեն ծառայող անհատների և այլ բաների մասին,  որոնք վերաբերվում են «հին» ու «նոր»,  քաղաքացիություն ստացած  և  դեռ չստացած,  բազմաշերտ ու բազմատեսք հայերին:  Առաջին անգամ փորձ  է  արվել վիճակագրական տվյալներ բերել Բելգիայում ապրող հայերի քանակի մասին: 1937-ից հետո առաջին անգամ ամփոփ ներկայացվում է  «բելգիահայերին» վերաբերվող բազմաբովանդակ ու համապարփակ  տեղեկատվություն:

Հայկ ՉԱՄՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031