Օրվա լրահոսը

ՀԱԿ-ում պիոներ-ջոկատավարներ են, մյուս կուսակցություններում՝ «կյանք տեսած ձյաձյաներ»

«Այ տղա ջան, դու էս երկրի բեռը մտածել ես էդ ի՞նչ ա, որ հավակնում ես էդ վերցնես քեզ վրա, բա մենք ի՞նչ, կորչե՞նք…Երկիրը վերանալու ա… Դու ի՞նչ ես ղեկավարել կյանքումդ, ի՞նչ ես արել, ի՞նչ ճանապարհ ես անցել…»,-այս խոսքերով ճարտարապետ, Երեւանի ավագանու անդամ Լեւոն Իգիթյանը մտքում դիմում է ՀԱԿ-ի երիտասարդ ներկայացուցիչներին, որոնց երբեմն տեսնում է հեռուստացույցի

02.02..12

Ամենահարուստը Ծառուկյանը չէ՞

Ըստ Աշոտ Մանուչարյանի՝ «Ինչը մեծ է եւ չաղ, միշտ չէ, որ դոմինանտ է» Պատասխանելով «Առավոտի» հարցին, թե ներկայիս քաղաքական զարգացումների համատեքստում ի՞նչ տպավորություն են թողնում կուսակցությունների՝ արդեն սկսված նախընտրական դեգերումները, «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը պատմական էքսկուրս անելով՝ հիշեց երկու հազար տարի առաջ Քրիստոսի եւ հարուստի միջեւ տեղի ունեցած խոսակցությունը. «Քրիստոսը միակ ճանապարհն առաջարկեց՝

«Ա1+»-ի վերաբերյալ պահպանվում է «թքածը չլզելու» սկզբունքը

Հատված «Ա1+»-ի շահերի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի հետ հարցազրույցից -Եթե վերանանք իրավական հարթությունից եւ քաղաքական տեսանկյունից դիտարկենք հարցը, որքանո՞վ է ձեռնտու ՀՀ իշխանություններին եթերազրկված պահել այն հեռուստաընկերությանը, որի անունը շարունակում է մնալ ԵԽ բանաձեւերում, միջազգային ազդեցիկ իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում եւ այլն: Մի՞թե իրենք չեն հասկանում դրա հետեւանքները: -Կարծում եմ, իներտություն կա,  քանի որ «Ա1+»-ը փակելու որոշում

Չսիրեցիք Դուք ՀԱԿ-ին, Լեւոն Իգիթյան, չսիրեցիք…

Այսօր «Ազդակ» ակումբում կայացած ասուլիսում Երեւանի ավագանու անդամ, ճարտարապետ Լեւոն Իգիթյանն ասաց, որ իր առավելությունն է, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում, իսկ երբ իրեն մեղադրում են, թե մտել է քաղաքականության  մեջ՝ դառնալով Երեւանի ավագանու անդամ՝ Հանրապետական կուսակցության ցուցակով, ինքը միշտ պատասխանում է, որ պատրաստ էր ցանկացած կուսակցության ցուցակով առաջադրվել, բացի ՀԱԿ-ից: Իսկ քաղաքապետարան գնում է

Իտալացի հանցագործները լաց եղան Հայաստանի դատարանում

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ երեկ արագացված դատաքննությամբ ավարտվեց իտալացիներ Վինչենցո Տորինոյի եւ Անտոնիո Կավեինի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Այս ինքնատիպ իտալացիները Հայաստան ժամանելով՝ խոշոր գումարներ հափշտակելու համար ձեռք են բերում «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի կրծքանշան, ապա իրենց վարձակալած «Ֆորդ Կուզա» մակնիշի 093 ԼՏ 62 պետհամարանիշի ավտոմեքենայով կանգնեցնում

Մեղրաբլիթները քչություն են անում

Բուլատ Օկուջավան մի երգ ունի այն մասին, թե ինչպես է թագավորը գնում պատերազմի՝ թշնամուց մի պարկ մեղրաբլիթ նվաճելու ակնկալիքով: Նա իր հետ է վերցնում 5 ուրախ եւ 5 տխուր զինվոր: Տխուրները զոհվում են, իսկ ուրախները վերադառնում են տուն՝ իրենց հետ բերելով մեղրաբլիթների տեսքով բաղձալի ավարը: Եվ պետք չէ առանձնապես հուզվել տխուր զինվորների ճակատագրի համար, հեգնում

Միջպետական ճանապարհը 6 ժամ փակ էր

Փետրվարի լույս 2-ի գիշերը Նոյեմբերյան-Իջեւան ճանապարհին, Նոյեմբերյան քաղաքից 10 կմ հեռավորությամբ գտնվող Ջուջեւան գյուղի ծայրամասում վրացական համարանիշներով երկու բեռնատար փակել էին միջպետական ճանապարհը: Իջեւանի կողմից շարժվող բեռնատարի վարորդը տեսնելով, որ ճանապարհը պատված է մերկասառույցով ,կանգ էր առել: Նոյեմբերյանի կողմից Երեւան մեկնող «ֆուռի» վարորդն էլ տեսնելով, որ այդ բեռնատարը կանգնած է՝ վախից արգելակել էր եւ մեքենան

26-ամյա երիտասարդը ինքնասպան է եղել

Ջաջուռ գյուղի տարածքում գտնվող Ջարդի ձորում երեկ ինքնաձիգով, կզակի տակից ինքն իրեն կրակել է գյումրեցի Վլադիմիր Հակոբի Կարապետյանը: Երիտասարդն աշխատել է ՀԷՑ ՓԲԸ Ղարս մասնաճյուղում: Դեռևս պարզված չէ, թե որն է ինքնասպանության պատճառը: Նա դեռ ամուսնացած չէր, ու թեև գրանցված էր Գյումրու Երևանյան խճուղում, բայց ծնողների հետ փաստացի բնակվում էր Շիրակ գյուղում: Ախուրյանի ոստիկանությունը ահազանգը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը ՀՀ կառավարության նիստում

Փետրվարի 1-ից զանգվածային լրատվական միջոցներով մենք սկսել ենք մի մեծ արշավ, որի նպատակն է էապես բարելավել պետության կողմից մատուցվող ծառայությունների որակը:  Մենք ձեզ հետ միասին այս բնագավառում շատ հետևողական ենք եղել: Այս աշխատանքները տրամաբանական ավարտին հասցնելու համար մեզ անհրաժեշտ է, որպեսզի մեր քաղաքացիներն իրազեկված լինեն, թե ինչպիսի ծառայություններ ենք մենք նրանց մատուցում և ինչպիսի փոփոխություններ

ԱԺ նախկին պատգամավորը եկել է Մարգար Օհանյանի դատին (ֆոտոշարք)

Այսօր՝ փետրվարի 2-ին, Երևանի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական նշրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանի և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանի, ՃՈ աշխատակիցներ Արա Լևոնյանի, Սամվել Մախմուրյանի գործով դատավարությունը։ Ինչպես դատարանի դահլիճից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դատարանում վկայություն է տալիս ՃՈ երկրորդ սպայական

Ձյան մաքրման աշխատանքները շարունակվում են

Մայրաքաղաքում տեղացող ձյան հետևանքները վերացնելու նպատակով՝ անցած գիշերվա ընթացքում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայությունների կողմից աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի փողոցներում անխափան երթևեկությունն ապահովելու ուղղությամբ: Փետրվարի 1-ի լույս 2–ի գիշերվա ընթացքում մայրաքաղաքի փողոցների ու մայթերի ձյան մաքրման աշխատանքների համար օգտագործվել է 234,5տ տեխնիկական աղ և 557,2խմ ավազ, գործի է դրվել 139 միավոր հատուկ մեքենամեխանիզմ: Բոլոր

Հայաստանում նորից թանկացումներ են

Վերջին օրերին Հայաստանում դարձյալ թանկացումներ են գրանցվում։ Մի քանի օր առաջ մոտ 20 դրամով թանկացավ բենզինը, իսկ երեկ գների բարձրացում արձանագրվեց կաթնամթերքի շուկայում։ Մասնավորապես թանկացել է «Մարիաննա» ընկերության թթվասերն ու մածունը՝ շուրջ 20 դրամով։ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը կաթնամթերքի գների թանկացման վերաբերյալ երեկ արդեն մի շարք բողոքներ էր ստացել սպառողներից։ Ըստ նրա՝ մարդիկ զանգում

Դավիթ Հարությունյան. «Պետք չէ որեւէ մեկին հնարավորություն ընձեռել, որ նա նախորդ որեւէ պետական կարգ հայտարարի ազգադավ ռեժիմ»

«Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին» օրինագծի վերաբերյալ իր տեսակետն է հայտնում ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը. «Այս օրինագիծն, իսկապես, շատ վտանգավոր է, քանի որ ընդունվելու դեպքում կարող է ոչ միայն քաղաքական հաշվեհարդարների, այլեւ աննախադեպ բացասական երեւույթների հիմք դառնալ: Իհարկե, միշտ էլ եղել են անձինք, որոնց հանցանքը հարկավոր է բացահայտել ու մեղադրել: Մինչդեռ այս օրենքը հերոսներին ու

Չնայած եղանակային պայմաններին՝ Հայաստանի երկաթուղին աշխատում է բնականոն ռեժիմով

Չնայած բավականին դժվար եղանակային պայմաններին՝ Հայաստանի երկաթուղին գործում է բնականոն ռեժիմով: Ներկա դրությամբ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բոլոր ուղևորատար և բեռնատար գնացքները շարժվում են համաձայն չվացուցակի՝ առանց ուշացումների: ՀԿԵ միջազգային գնացքների և ներհանրապետական էլեկտրագնացքների չվացուցակները փոփոխության չեն ենթարկվել: ՀԿԵ ՓԲԸ-ն գործադրում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ գնացքների անվտանգ երթևեկությունն ապահովելու համար: Ըստ ՀԿԸ հաղորդագրության

ԱԺ տեղյակ չէ, որ պատգամավորները տարիներ շարունակ կեղծ բժշկական տեղեկանքներ են ներկայացրել

Ինչո՞ւ Սամվել Նիկոյանը նույն հետեւողականությամբ չի պայքարում այն պատգամավորների դեմ, որոնց  լրագրողները կնքել են «խրոնիկ հիվանդներ» անունով. չէ՞ որ այս դեպքում՝ նրանց նպատակը եւս մեկն է՝ խաբել ԱԺ ղեկավարությանը եւ իրենց բացակայությունները հարգելի ներկայացնել: Այսպիսին էր «ՉԻ» հարցադրումը: Մեզ համար անակնկալ էր, բայց փաստ. Նիկոյանը չգիտեր, որ պատգամավորների մեծամասնությունը հարգելի բացակայության համար ներկայացնում է կեղծ

Ալեքսան Կարապետյան. «Հոգով ընդդիմադիր ամեն տեղ է պետք»

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ալեքսան Կարապետյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ։ Հիշեցնենք, որ նա Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահն Է եւ ժամանակին բավականին սուր քննադատության էր ենթարկում «Քոչարյան-Սարգսյան հանցավոր զույգին»։ Հիմա նա պետք է աշխատի նույն զույգի ներկայացուցչի հետ՝ Սերժ Սարգսյանի իշխանության ներքո։ Իհարկե, մինչ այս էլի են եղել ընդդիմադիր գործիչներ, որոնք բարձր

Արամ Սարգսյան. «Չեմ կարծում, որ Վազգենի հետ կապված խնդիրները նման էտապում վերածվեն քաղաքական PR–ի»

Հայաստանի անկախության եւ Բանակի 20-ամյակի հետ կապված, իհարկե, ՀՀ բոլոր պաշտոնյաներն էլ կարող են այցելել Վազգեն Սարգսյանի տուն եւ հանդիպել նրա ծնողների հետ։ Այդպիսով նրանք իրենց հարգանքի տուրքը կարող են մատուցել անկախության ու բանակի ստեղծման հիմքում կանգնած Վ. Սարգսյանին, ցույց տալ, որ հարգում եւ ընդունում են նրա կատարած աշխատանքն ու հիշատակը, եւ, որ իրենցից առավել

Տեսախցիկների ու արագաչափ սարքերի արձանագրած խախտումների վերաբերյալ արդեն 7 հազարից ավելի ծանուցումներ են ուղարկվել

Հատված Ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանի հետ հարցազրույցից – Ասացիք, որ երկուշաբթի օրվա դրությաճբ 7000 ծանուցում էր ուղարկվել։ Այդքանից բանի՞սն են դիմել ՃՈ եւ հայտնել, որ իրենք չեն վարում մեքենան։ – Ինչքանով որ տեղյակ եմ՝ դիմողների թիվը շուրջ երկու հարյուր է, այդքան դիմում կա։ Ոչ միայն այդ հարցով, տարբեր բնույթի, բայց որեւէ բնույթ

1993 թվականից ի վեր, հիմա Հայաստանում հաստատված են ամենաբարձր գները

Այս տարվա հունվարին, ըստ ՀՀ ագգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած տեղեկանքի, 2011 թվականի համեմատ կյանքը թանկացել է 12.9 տոկոսով, ընդ որում՝ պարենային ապրանքները թանկացել են 21.4 տոկոսով։ Ըստ նույն տեղեկանքի, անցած տարվա դեկտեմբերի համեմատ գները աճել են 3.6 տոկոսով։ Սա ամենաբարձր ցուցանիշն է անցած 7 տարիների ընթացքում։ Մեկ այլ ուշագրավ ցուցանիշ. ըստ ԱՎԾ-ի՝ բանջարեղենը եւ

Արթուր Բաղդասարյան. «Սերժ Սարգսյանը, որպես մարդ, շատ լավ ընկեր է»

Հատվածներ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ հարցազրույցից  – Վերջին շրջանում Դուք շատ շրջագայեցիք, ինչը խոսակցությունների, վերլուծությունների տեղիք տվեց։ Մասնավորապես Ռուսաստանում Ձեր հանդիպումների մասին ասում էին, որ Դուք այնտեղ քաղաքական համաձայնություն եք ձեռք բերել առաջիկայում Աժ նախագահի պաշտոնի հետ կապված։ – Նախ, բոլոր համաձայնությունները ձեռք են բերվում մեր երկրում, եւ երկրորդ՝ ամենայն ազնվությամբ ասեմ,

Անշեղորեն դեպի մարտնչող անգրագիտություն

 Մեր կյանքի անբաժան ուղեկիցը դարձավ համատարած անճաշակությունը, ագրեսիվ ռաբիսությունը, հեռուստացույցներից ու ռադիոներից հորդեց  արմենչիկաթաթուլային կլկլոցն ու հովոյամենչական անմակարդակ գռեհկությունը։ Գրական հայերենին փոխարինեց փողոցային ժարգոնը։ Եվ այս ամենն արդարացվում է մեկ լոզունգով`  «շուկան է ձևավորում առաջարկը»։ Այս մոտեցման ջատագովները թաքնվում են ժողովրդի թիկունքում. «Ժողովուրդն ինչ ուզում է, այն էլ նկարում ենք, այն էլ երգում ենք, այն էլ ցուցադրում

Կրակոցներ Հրազդանում

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանություն, որի ժամանակ օգտագործվել է հրազեն) հատկանիշներով: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 21-ին ժամը, 20-ի սահմաններում Հրազդան քաղաքում, Դուրյան 6 շենքի դիմաց՝ «Նարինե Մելոյան» ԱՁ-ի մոտ Հրազդան քաղաքի բնակիչ՝ 43-ամյա Մանվել Մկրտչյանը իր մոտ

Հայ գրոսմայստերները մրցանակային տեղ գրավելու հնարավորություն ունեն

  Այսօր Ջիբրալթարում ավարտվում է շախմատի «Tradewise Gibraltar Chess  Festivale» փառատոնի հոբելյանական՝ 10-րդ մրցաշարը, որտեղ ուժեղագույնների  256 (56 գրոսմայստեր) խմբի պայքարի մասնակիցների մեջ են Հայաստանի ազգային  հավաքականի անդամներ Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանը, ինչպես նաեւ  ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Վարուժան Հակոբյանը: Հայ շախմատիստներից համեմատաբար հաջող է հանդես գալիս Մովսիսյանը, որը  նախավերջին տուրից հետո 6,5 միավորով

Սբ. Մեսրոպ Մաշտոցի շքանշանշանակիրը` ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի վիճարկման առաջամարտիկ

Մեդիամաքս: Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը վիճարկվում է Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդում` մի քանի տասնյակ սենատորների եւ ստորին պալատի անդամների դիմումի համաձայն: Նրանցից առանձնանում է մեկը` Քրիստիան Փոնսլեն, ով 1998-2008թթ. Սենատի նախագահն էր: Բանն այն է, որ Քրիստիան Փոնսլեն պարգեւատրված է Հայաստանի Հանրապետության բարձրագույն պետական պարգեւներից մեկով` Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով: Այդ պարգեւը

Իսլամական համերաշխության դրսեւորում Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ

«Ռեգնում» գործակալությունը, հղում կատարելով Պակիստանում Ադրբեջանի դեսպանատան վրա, երեկ հաղորդել է, որ այդ երկրի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն որոշում է ընդունել 1992թ. Խոջալուում տեղի ունեցած դեպքերը որակել ցեղասպանություն, եւ կոչով դիմել է միջազգային հանրությանը՝ պատասխանատվության ենթարկել դրա մեղավորներին։ Ըստ «Ռեգնումի»՝ Պակիստանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշումը համարվում է ամբողջ Սենատի կողմից կայացված որոշում։ Եվ սա

Բեռլուսկոնին էլ չդիմացավ ռուս գեղեցկուհու հմայքին

  «Մոսկվա-24» հեռուստաալիքի հաղորդավարուհի Ալիսա Յարովսկայան, որը վերջերս ճանաչվել է Ռուսաստանի «Ամենասեքսուալ լրատվական հաղորդավարուհի», վերջերս Հռոմում ամուսնու հետ միասին կարճատեւ արձակուրդն անցկացնելիս, Իտալիայի նախկին վարչապետ, «Միլան» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնիի կազմակերպած փակ երեկույթին մասնակցելու հրավեր էր ստացել: Բեռլուսկոնին, որ կնոջ գեղեցկության հայտնի գիտակ է եւ գիտի գնահատել, այնքան է հրապուրվել Յարովսկայայի գեղեցկությամբ, որ տեղեկանալով

Միջոցներ են ձեռնարկվում ավտոճանապարհները բացելու համար

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ի Ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ձնաբքի և մերկասառույցի հետևանքով փակ են Սելիմի լեռնանցքը, Վահրամաբերդ-Կափս, Գյումրի-Աշոցք, Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհները, դժվարանցանելի է Գյումրի-Երևան ավտոմայրուղու Լանջիկից դեպի Մաստարա հատվածը: Իրականացվում են ճանապարհների մաքրման աշխատանքներ:

Ական, ական, մինչեւ վերջ

Եվ այսպես, լրատվամիջոցներից մեկն ինչպես ավելի վաղ ՀԱԿ-ում էր հայտնաբերել ականներ՝ հանձինս այն գործիչների, որոնք դեմ են ԲՀԿ-ի հետ համագործակցության հնարավորության վերաբերյալ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությանը՝ հիմա էլ ԲՀԿ-ում հայտնաբերեց ականներ, մասնավորապես՝ հանձին Վարդան Բոստանջյանի, քանի որ ասուլիսում Սերժ Սարգսյանին սատարելու առնչությամբ կարծիք էր հայտնել. «Պարզապես առիթ չունենք չսատարելու: Եթե դուք նկատում եք, ես միշտ ձեռնպահ եմ

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031