Օրվա լրահոսը
ԵԽԽՎ-ում ՀԱԿ ներկայացուցիչ Արման Գրիգորյան. «Մի քիչ նամուս ունենալը բոլորովին չէր խանգարի»
Սկիզբը՝ «Առավոտի» երեկվա համարում –Ձեր այդ հայտարարությունները եղան ՀՀՇ-ում տեղի ունեցող որոշակի խմորումների համատեքստում, եւ դրանից հետո ՀՀՇ-ից, ինչպես նաեւ ՀԱԿ-ից հեռացավ, այսպես կոչված, արեւմտամետ թեւը՝ Խաչատուր Քոքոբելյան, Արարատ Զուրաբյան, Ալեքսանդր Արզումանյան, Կարապետ Ռուբինյան, Դավիթ Շահնազարյան, Հովհաննես Հովհաննիսյան…: Պատճառը գաղափարական հակասություննե՞րն էին, հեռացողներն այդպես են պնդում: -Ես իհարկե չեմ ուզում շատ վստահ պնդումներ անել, թե
Մեկ շաբաթում` 1500 կրակոց
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, օգոստոսի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և առաջնային գծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական
Հունվարից փախստականի կարգավիճակ են հայցել 90 սիրիահայեր
Տարեսկզբից մինչև օգոստոսի 24-ը Հայաստանում փախստականի կարգավիճակ ստանալու խնդրանքով դիմել են սիրիահայ 46 ընտանիքների 90 անդամներ: Ինչպես «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեցին ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության (ՄՊԾ) ապաստանի հարցերի բաժնից, բոլոր դիմումները, բավարարվել են: Նշենք, որ միայն վերջին մեկ ամսում ապաստան հայցել են սիրիահայերի 28 ընտանիքների 53 անդամներ: Ըստ նույն աղբյուրի, կացարան տրամադրելու խնդրանքով բոլոր
Առանց այլընտրանքի
«Դուք շատ լավ գիտեք, թե մենք ինչ երկրում ենք ապրում, որտեղ քաղաքապետի ընտրությունների համար պայքարն այսօր ռեալ չէ: Ունենալու ենք այն, ինչ ունեցել ենք խորհրդարանական ընտրությունների ժամանակ», – երեկ «Առավոտին» ասաց ՀԱԿ-ը ներկայացնող պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Ինչ խոսք, սա ճշգրիտ, սթափ եւ իրատեսական գնահատական է: Բայց եթե ես այդպիսի բան գրեի, նույն ընդդիմության ներկայացուցիչները կասեին,
Կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյան. «Փողը հիմնականում անճաշակների ձեռքում է»
Այսօր ի՞նչ ունենք եւ ի՞նչ չունենք ազգային կինեմատոգրաֆում։ Հաճախ տեղի-անտեղի սկսում ենք խոսել մեր մշակութային ձախողումների մասին՝ քնադատելով մասնավորապես կինոն։ «Առավոտի» զրույցը ճանաչված կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանի հետ ոչ թե ստեղծեց պատկերացում, թե հասել ենք համաշխարհային կինոյի բարձունքներին,, այլ օբյեկտիվորեն ցույց տվեց որոնումների, փնտրտուքների ու նաեւ հաստատումների այն ընթացքը, որ վաղուց իրողություն է հայկական կինեմատոգրաֆում։ Ուրեմն,
Գնում ենք Եվրոպա: Հաջորդ կանգառը` Աֆրիկա
Ժամանակակից Հայաստանը, թե կուզեք իմանալ, հաղթանակած լյումպենի երկիր է։ Չնայած նրան, որ քանակապես լյումպենները չեն գերակշռում, նրանք անշուշտ գերիշխում են այսօր հասարակության մեջ, պարտադրելով իրենց «պահվածքի կանոնները»։ Խորհրդային հասարակարգը յուրօրինակ «գենափոփոխ» սոցիալական արդյունք էր։ Բոլշեւիզմը գյուղացիական հաստ բնին պատվաստեց արեւմտյան մոդեռնիզմի ճյուղ։ 70 տարի անց այդ ծառը փտեց՝ այդպես էլ չտալով խոստացված սերմերը։ Ճիշտ է,
Աբրահամ-Շտիգլից մենամարտում ֆավորիտը հայ բռնցքամարտիկն է
Բեռլինի «02 World Arena»-ում WBO վարկածով 2-րդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչման համար այսօր միմյանց դեմ կելնեն նախկին ԽՍՀՄ-ի երկու «գերմանացիները» (31-ամյա Շտիգլիցը ծնվել է Ռուսաստանի Եյսկ քաղաքում, իսկ 32-ամյա Աբրահամը՝ Երեւանում), որոնք ներկայումս հանդես են գալիս Գերմանիայի դրոշի ներքո: Երկու բռնցքամարտիկներն էլ երեկ անցել են կշեռքի արարողությունը եւ տեղավորվել պահանջվող քաշի մեջ: Աբրահամը,
Օգնության ձեռք հալեպահայերին
Այդ ձեռքը Թուրքիայի արտգործնախարարության թույլտվությամբ մեկնում է Կ. Պոլսո հայոց պատրիարքարանը: Այդ մասին երեկվա համարում գրել է «Սաբահը»: Վերնագիրը վերցրել ենք թուրքական թերթից: Ահա թե ինչ է ասում. «Սիրիայում ծավալվող քաղաքացիական պատերազմի հետեւանքով շուրջ 100 հազար փախստական ապաստանել է Թուրքիայում, որտեղից օգնության ձեռք են մեկնում Սիրիայի հայերին: Թուրքիո հայոց պատրիարքարանի կրոնական ժողովի ատենապետ, Թաթուլ վարդապետ
Ռոբերտ Շտիգլիցն ու Արթուր Աբրահամը՝ իրենց այսօրվա մենամարտի մասին
Ռոբերտ Շտիգլից. «Սա ինձ համար շատ կարեւոր մենամարտ է: Երջանիկ եմ, որովհետեւ հանդիսականը դիտարժան բռնցքամարտ է տեսնելու: Աբրահամը, հավանաբար, հույսը դնում է այն բանի վրա, որ դահլիճում հանդիսականների մեծ մասն իր կողմն է լինելու: Բայց վստահ եմ, որ Մագդեբուրգից Գերմանիայի մայրաքաղաք կժամանեն իմ մեծ թվով երկրպագուներ, որոնք քաջ գիտեն, որ ես հենց այնպես չեմ դարձել
Ֆելիքս Շտուրմ. «Արթուր Աբրահամը դասական պանչեր է»
WBA վարկածով միջին քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Ֆելիքս Շտուրմը, որն ամենայն հավանականությամբ հանդիպելու է Աբրահամ-Շտիգլից հակամարտության հաղթողի հետ, բնութագրել է իր ապագա մրցակիցներին: «Շտիգլիցն ավելի կատարելագործված բռնցքամարտիկ է եւ արագ ոտքեր ունի: Դա նրա առավելությունը կարող է լինել: Իսկ Աբրահամը դասական պանչեր է (նոկաուտ անող): Եվ եթե նրա հետ մարտում չկարողանաս ճիշտ պաշտպանվել, Արթուրը
«15 տոկոսից ավել չէին հավաքի, եթե բացի տրակտորներից, բաժանեին նաև լեքսիուսներ, բենթլիներ կամ նույնիսկ ինքնաթիռներ»
Հայաստանի քաղաքագետների միության վարչությունը և ՀՔՄ կառույցում գործող Politlogos իրավիճակային վերլուծությունների և քաղաքագիտական կանխատեսումների կենտրոնի աշխատակազմը հայտարարում են, որ ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբի գործունեության առնչությամբ ՀՔՄ կենտրոնական գրասենյակի աշխատակիցների դեմ ապրիլ ամսից իրականացվող բիրտ ճնշումները, որոնք դրսևորվեցին ընտրարշավի օրերին ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանի դեմ հարուցված երեք շինծու դատական գործերով, այսօր հասել են իրենց գագաթնակետին:
Հրեական համայնքը փոքր է, բայց ունի քաղաքացիական գիտակցություն. Ռիմա Վարժապետյան
Այսօր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ «Հրեական համայնքը Հայաստանում» գրքի շնորհանդեսը և համերգ՝ նվիրված Հայաստանի հրեական համայնքի 20-ամյակին՝ մասնակցությամբ Իսրայելից ժամանած արտիստների: Գիրքը լույս է տեսել ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Միջոցառմանը ներկա էր Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, հյուրեր Հայաստանից և Իսրայելից և հրեական համայնքի ներկայացուցիչներ: Ներկաներին ողջունեց Իսրայելի տեղեկատվության և սփյուռքի
«Ութ տարի է` Երեւանում եմ, ընտանիքս էլ ցրված է»,- ասում է սիրիահայ ոսկերիչը
ՀՀ սփյուռքի նախարարության տվյալներով` ներկայումս Հասաստանում է շուրջ 1700 սիրահայ: «Առավոտը» զրուցեց մասնագիտությամբ ոսկերիչ, «Մարաշ» հայրենակցական միության գերագույն վարչության պատվո անդամ Վահե Սամուելյանի հետ, որը 15 տարեկանից զբաղվել է ոսկերչությամբ: Ներկայումս պարոն Սամուելյանը Եվրոպայից եւ ԱՄՆ-ից գնում է ոսկերչական գործիքներ, ինչպես նաեւ՝ արտադրում դրանք Հալեպում գտնվող ոսկերչական գործիքների իր ընկերությունում: «Արդեն 8-րդ տարին է, որ
Լոռեցիները չեն հավատում, որ պետությունը հետագայում կվերադարձնի կուտակած կենսաթոշակային վճարները
Մինչ ՀՀ կառավարությունը սոցիալական ապահովության համակարգում կենսաթոշակային արմատական բարեփոխումների ճանապարհին է, լոռեցիները չեն շտապում անգամ կամավոր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակից դառնալ: Թեեւ կամավոր կուտակային կենսաթոշակային բաղադրիչը գործում է շուրջ 1,5 տարի, այնուամենայնիվ վանաձորցի Աշոտ Ապրեսյանը հրաժարվում է օգտվել պետության ընձեռած հնարավորությունից: «Լավ բան ա, բայց ուր ա աշխատանք, որ մի հատ էլ փող ունենանք, թոշակի
Հայազգի մասնագետներն իրենց լուման են ներդրել «Curiosity» նախագծում
Մարս մոլորակի վրա հաջող վայրէջ կատարած և այժմ հետազոտություններ իրականացնող «Curiosity» գիտական լաբորատորիայի նախագծի հաջող իրագործման մեջ գործուն մասնակցություն են ունեցել հայազգի տարբեր ոլորտների տասնչորս մասնագետ: Այս մասին հայտնել է Միացյալ Նահանգներում լույս տեսնող «Ասպարեզ» պարբերականը: Ըստ պարբերականում հրապարակված հոդվածի, ՆԱՍԱ-ի ռեակտիվ շարժիչների լաբորատորիայում հայազգի ճարտարագետ Արբի Կարապետյանն իր մասնակցությունը «Curiosity» նախագծում սկսել է նախագծման
Գալուստ Սահակյանը հաստատում է, որ մենք ճիշտ ենք. Պետրոս Մակեյան
«Տա Աստված, որ մենք սխալ դուրս գանք, բայց պարզվում է` Գալուստը հաստատում է, որ մենք ճիշտ ենք այն հարցում, որ ԲՀԿ-ն եղել է իշխանության սպասարկողը»,- անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի այն հայտարարությանը, թե «ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև հակամարտություն չկա», 168.am-ին ասաց ԺՀԿ նախագահ, ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանը: Իսկ մեր հարցին, թե սա պետք է դիտել,
Գարիկ Մարտիրոսյանի պապի արձանն արդեն բաց է
Հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի պապի արձանը հառնում է Իջեւանի թիվ 5 դպրոցի բակում: Արձանի վրա փորագրված է Մկրտիչ Մարտիրոսյանի անունը, ով 1960թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր ուսուցչի կոչման: Մկրտիչ Մարտիրոսյանի թոռ, Գարիկ Մարտիրոսյանի հորեղբոր որդի, Տավուշի մարզպետի օգնական Միքայել Մարտիրոսյանից տեղեկացանք, որ արդեն ավարտված է Իջեւանի թիվ 5 դպրոցը Մկրտիչ Մարտիրոսյանի անունով անվանակոչելու գործընթացը: Հարցրեցինք՝
Բելգիահայ արվեստագետները թուրք չինովնիկից ոչինչ չեն ակնկալում
Վերջին շրջանում Հայաստան-Սփյուռք կապերն առավել ամրապնդելու նպատակով հայրենի իշխանությունները սկսել են պետական ու գերատեսչական պարգեւներ շռայլել գրականության ու արվեստի շատ ներկայացուցիչների։ «Առավոտին» բազմիցս հասել են խոսակցություններ, որ դա վերածվում է էժանագին շոուների, չի ուսումնասիրվում պարգեւատրված գործիչների կենսագրությունն ու գործունեությունը, ինչի արդյունքում էլ՝ պատահական, նույնիսկ արվեստի հետ կապ չունեցող մարդիկ դառնում են պարգեւակիրներ, իսկ Սփյուռքում գործունեություն
Կալանավորվել է երեխային սեռական առաջարկ անելու մեջ մեղադրվող անձը
Երևանի բնակիչ 28-ամյա Դավիթ Փահլևանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-142-րդ հոդվածի 1-ին մասով և 34-166-րդ հոդվածի 1-ին մասով` անառակաբարո գործողությունների ու երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելու փորձ: Ըստ «Փաստինֆո» գործակալության տեղեկությունների, այսօր դատարանի որոշմամբ, նրա հանդեպ որպես խափանման
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը շիրակցիներին անակնկալի է բերել
Երեկ անսպասելի այցով Շիրակի մարզում է եղել Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նա այցելել է այս մարզում գտնվող 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ, ծանոթացել շենքային պայմաններին և ստուգել ՏԻՄ ընտրություններին նրանց կողմից կատարվող նախապատրաստական աշխատանքները: Այս օրերին, ընտրատեղամասային հանձնաժողովներ են ձևավորվում, հանձնաժողովի անդամների թափուր տեղերն են լրացվում: Տիգրան Մուկուչյանը սկզբում եղել է թիվ 35 ընտրատարածքային
Անտուն, անհույս և անգամ առանց անձնագրի ընտանիք Գյումրիում (տեսանյութ)
Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ Գյումրիում առավել անմխիթար և անհույս վիճակում են հայտվել այն անօթևան ընտանիքները, որոնք չեն համարվում երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրածներ, ինչի պատճառով պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն: Այդ կարգավիճակում գտնվող բազմաթիվ ընտանիքների պատկանող տնակները վաղուց շարքից դուրս են եկել, իսկ այնտեղ ապրող երեխաները մշտապես վատառողջ են: «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները հերթական
«Ռազբորկախառն» քարոզարշավ՝ Գյումրիում
Գյումրու՝ ինտրիգիներ սիրող ու կոլորիտային քաղաքապետի՝ Վարդան Ղուկասյանի չառաջադրվելու պայմաններում գյումրեցիները թեեւ մտավախություն ունեին, որ ընտրարշավը կանցնի միապաղաղ ու բովանդակազուրկ, սակայն ճիշտ հակառակ պատկերին ենք ականատես լինում: Բանն այն է, որ հենց Գյումրու գործող քաղաքապետն է որոշել հետաքրքիր դարձնել քարոզարշավը՝ այսպիսով փարատելով բոլոր այն պաշտոնյաների կասկածները, թե ինքը խաղից դուրս է մնում եւ Գյումրու ՏԻՄ
Բերդում` քաղաքապետի 4 թեկնածու
Սեպտեմբերի 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Տավուշի մարզի Բերդ քաղաքում ՀՀԿ-ի կողմից քաղաքապետի թեկնածու է առաջադրվել գործող քաղաքապետ, ՀՀԿ Բերդի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Անդրանիկ Շառյանը, ինքնառաջադրմամբ` էլցանցի Բերդի մասնաճյուղի ղեկավար, ՀՀԿ անդամ Հարություն Մանուչարյանը: Օգոստոսի 24-ին, թեկնածուների առաջադրման համար նախատեսված ժամկետի վերջին օրն ինքնառաջադրմամբ քաղաքապետի թեկնածու է առաջադրվել անկուսակցական, անհատ ձեռներեց Արամ Աթոյանը, «Բարգավաճ Հայաստան»
ՀԱԿ համակիրը Կապանում պաշտպանում է ՀՀԿ-ական թեկնածուին
Հարցազրույց ՀԱԿ համակիր, Կապանի «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ նախագահ Ռաֆայել Ասրյանի հետ -Պարո’ն Ասրյան, Կապանի քաղաքապետի թեկնածու ՀՀԿ-ից առաջադրված Աշոտ Հայրապետյանի քաղաքական գովազդի հոլովակում նրան աջակցող ձեր ելույթը շատերին է զարմացրել, քանի որ դուք Կապանում ընդդիմադիր կեցվածք ունեք ու հայտնի եք որպես ՀԱԿ ներկայացուցիչ: Ի՞նչով էր պայմանավորված ՀՀԿ-ի թեկնածուի օգտին հանդես գալու
Կապանի քաղաքապետի թեկնածու Գագիկ Աթաջանյանն այսօր ինքնաբացարկի դիմում է ներկայացրել
Այսօր ժամը 15-ի սահմաններում Կապանի քաղաքապետի թեկնածու, նախկին քաղաքապետ, անկուսակցական Գագիկ Աթաջանյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Գ. Աթաջանյանի հետագա ընտրապայքարից հրաժարվելու մասին լուրերն արդեն մի քանի օր է` Կապանում ակտիվ շրջանառվում էին, եւ որոշ հանգամանքներով պայմանավորված` թեկնածուի այդ քայլը շատերի համար սպասելի էր: Պարոն Աթաջանյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում գլխավոր մասնագետ
Չեն հերքում, որ սխալ տվյալներ են ներկայացրել, բայց պնդում են, որ կեղծիք չէր
Այսօր հրապարակել էինք «Փաստինֆոյի» հաղորդագրությունը, որում Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության փաստաբան Հայկ Ալումյանը հայտնում էր, թե «Հանքավայրի շահագործման իրավունքը ձեռք բերելու և բնապահպանական տեսակետից կասկած հարուցող իրավիճակները ծածկելու համար ACP ընկերությունը բնապահպանական փորձաքննության է ներկայացրել կեղծ փաստաթղթեր», եւ բացատրում, որ Հայաստանում Թեղուտ անունով երկու անտառային գոտիներ կան, որոնցից մեկըգտնվում է Լոռու մարզում և հայտնի է
Արթիկի նախկին քաղաքապետը ինքնաբացարկ է հայտնել
Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց թիվ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը` Արթիկի 4 թեկնածուներից մեկն այսօր ինքնաբացարկ է հայտնել: Խոսքը նախկին քաղաքապետ Հմայակ Աբրահամյանի մասին է, ով երկար ժամանակ մտորում էր` առաջադրի ՞ իր թեկնածությունը, թե ՞ ոչ: Պատահական չէ, որ նա ընտրական հանձնաժողով դիմեց փաստաթղթերի ընդունման վերջին մեկ ժամվա ընթացքում: Փաստորեն Արթիկում եւս ՏԻՄ
Ջրծաղիկից մահացած զինվորի հայրը, դատարանում բժիշկներին տեսնելով, բղավեց. «Թուրքեր, ինչո՞ւ երեխուս սպանեցիք»
Այսօր Էրեբունի եւ Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ ջրծաղիկից մահացած ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով առաջին դատական նիստը, որն անցավ բավականին շիկացած մթնոլորտում: Ըստ ծնողների` 18-ամյա Հայկը մահացել է բժիշկների անտարբերության պատճառով: Ջրծաղիկով հիվանդ զինվորին հոսպիտալում այնքան ժամանակ բուժօգնություն չի ցուցաբերվել, մինչեւ որ Հայկն ընկել է ցնցումների մեջ ու ծանր վիճակով տեղափոխվել Նորքի ինֆեկցիոն
Կինն ընդդեմ ամուսնու, աղջիկն ընդդեմ հոր. ՏԻՄ ընտրությունները` «ընտանեկան» պայքարի գույներում
Սյունիքի մարզի Մուցք գյուղում գյուղապետի պաշտոնի համար իրար դեմ են առաջադրվել ամուսիններ՝ գործող գյուղապետ Դրաստամատ Նավասարդյանը եւ նրա կինը` Հայկանդուխտ Կիրակոսյանը: 36 տարվա մանկավարժ տիկին Կիրակոսյանը հավատացնում է, որ առաջադրվել է իր ցանկությամբ: «Ես միշտ ուզել եմ գյուղապետի թեկնածություն դնել, այս պարագայում իմ ամուսինն է գյուղապետը, իր դեմ եմ դրել: Տեսնենք ու՞մ բախտը կբերի, ո՞վ


















































