Լրահոս
Օրվա լրահոսը

Օգնության ձեռք հալեպահայերին

Օգոստոս 25,2012 12:33

Այդ ձեռքը Թուրքիայի արտգործնախարարության թույլտվությամբ մեկնում է Կ. Պոլսո հայոց պատրիարքարանը:

Այդ մասին երեկվա համարում գրել է «Սաբահը»: Վերնագիրը վերցրել ենք թուրքական թերթից: Ահա թե ինչ է ասում. «Սիրիայում ծավալվող քաղաքացիական պատերազմի հետեւանքով շուրջ 100 հազար փախստական ապաստանել է Թուրքիայում, որտեղից օգնության ձեռք են մեկնում Սիրիայի հայերին: Թուրքիո հայոց պատրիարքարանի կրոնական ժողովի ատենապետ, Թաթուլ վարդապետ Անուշյանն ասաց, որ անցյալ շաբաթ հեռաձայնել է Սիրիայի հայ համայնքի առաջնորդներին եւ աջակցելու պատրաստակամություն հայտնել այս երկրի հայերին, որտեղ գործում են Հալեպի եւ Դամասկոսի առաջնորդարանները: Հիշեցնելով սիրիահայերին Թուրքիայում հյուրընկալելու արտգործնարարար Դավութօղլուի պատրաստակամության մասինՙ հայ հոգեւորականը շարունակեց. «Ես հեռաձայնեցի նրանց: Ասացի, որ պատրաստ ենք ցուցաբերել ամեն օգնություն, իսկ ցանկության դեպքումՙ նրանք կարող են գալ Թուրքիա: Սիրով կընդունենք»: Ըստ Անուշյանիՙ Սիրիայում հայերի թիվը շուրջ 100 հազար է, նրանք գլխավորապես բնակվում են Դամասկոսում, Հալեպում, Քեսապում եւ Ղամշլիում:

Պատերազմի առաջին իսկ օրից չեզոքություն պահպանող հայերը կռիվների թեժացման հետ որոշեցին գաղթել Հայաստան, մտավախությամբ, որ իրենք քրիստոնյա են, ուստի երկրում արմատականների հնարավոր իշխանությունը կվտանգի իրենց կյանքը: ՀՀ սփյուռքի նախարարության տվյալներովՙ այս տարվա մարտից Երեւան է ժամանել սիրիացի 3 հազար հայ: Նրանցից Ենոք Սալուխյանն ասաց հետեւյալը. «Զենքերը չէին լռում նույնիսկ գիշերով: Կառավարությունը անընդհատ զգուշացնում էր մեզ, որ տնից դուրս չգանք»: Ի դեպ, Սիրիայում բնակվող հայերի ճնշող մեծամասնությունը 1915-ի իրադարձությունների հետեւանքով Օսմանյան կայսրության սահմանները լքածների սերունդներն են»:

Հակոբ Չաքրյան

«Ազգ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031