Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանի քաղաքապետի թեկնածու Գագիկ Աթաջանյանն այսօր ինքնաբացարկի դիմում է ներկայացրել

Օգոստոս 24,2012 20:06

Այսօր ժամը 15-ի սահմաններում Կապանի քաղաքապետի թեկնածու, նախկին քաղաքապետ, անկուսակցական Գագիկ Աթաջանյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել  թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Գ. Աթաջանյանի  հետագա ընտրապայքարից հրաժարվելու  մասին լուրերն արդեն մի քանի օր է` Կապանում ակտիվ շրջանառվում էին, եւ որոշ հանգամանքներով պայմանավորված` թեկնածուի այդ քայլը շատերի համար սպասելի էր: Պարոն Աթաջանյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում գլխավոր մասնագետ է աշխատում:

Այսպիսով, Կապանում սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություներին ընտրապայքարը կշարունակի 2 թեկնածու` գործող քաղաքապետ Արտուր Աթայանը եւ Աշոտ Հայրապետյանը, որոնք արդեն մեկնարկել են քարոզարշավը: Աշնանը Կապանում սպասում է թեժ ընտրություն, մի կողմից` ՀՀԿից առաջադրված թեկնածուն, ում սատարում են Սյունիքի մարզպետն ու ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենը, մյուս կողմից էլ` Կապանի գործող քաղաքապետը` պաշտոնավարման 4 տարիներին քաղաքում բավականաչափ խնդիրներ լուծած, բարեփոխումներ իրականացրած ու ընտրողների հոծ զանգվածի վստահությունը շահած թեկնածուն:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031