Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը հաստատում է, որ մենք ճիշտ ենք. Պետրոս Մակեյան

Օգոստոս 24,2012 22:16

«Տա Աստված, որ մենք սխալ դուրս գանք, բայց պարզվում է` Գալուստը հաստատում է, որ մենք ճիշտ ենք այն հարցում, որ ԲՀԿ-ն եղել է իշխանության սպասարկողը»,-  անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի այն հայտարարությանը, թե «ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև հակամարտություն չկա», 168.am-ին  ասաց ԺՀԿ նախագահ, ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանը:

Իսկ մեր հարցին, թե սա պետք է դիտել, օրինակ, Գյումրիում ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի համագործակցությա՞ն համատեքստում, Մակեյանը պատասխանեց. «Գյումրիի պատկերն իրական է: Հանրապետականն ի՞նչ է, Գյումրիում կադրեր չունե՞ր, որ իր սեփական թեկնածուին առաջադրեր: Ես այդ շրջանի մարդ եմ, այնտեղ աշխատել եմ և գիտեմ: Կարող եմ նրանցից մեկի անունը տալ, օրինակ` Սուքիաս Ավետիսյան, ինչո՞ւ ՀՀԿ-ն նրան չառաջադրեց: Նույն հաջողությամբ նա կարող էր առաջադրվել: Եթե Վարդան Ղուկասյանը նրանց ինչ-որ կերպ չբավարարեց  (ներքին ինչ-որ խնդիրներ կային, չնայած Վարդան Ղուկասյանը «խնդիր չուներ»,  ինչպես բոլոր տեղերում են ընտրվում, նույն կերպ էլ նա կընտրվեր), թող իրենց կուսակցությունից մեկին առաջադրեին: Ուրեմն իրենց համար տարբերություն չկա` «Բարգավա՞ճ», թե՞  Հանրապետական»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031