Լրահոս
Օրվա լրահոսը

Արթիկի նախկին քաղաքապետը ինքնաբացարկ է հայտնել

Օգոստոս 24,2012 19:36

Արթիկի հավանական քաղաքապետը` Խաչատուր Վարագյանը

Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց թիվ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը` Արթիկի 4 թեկնածուներից մեկն այսօր ինքնաբացարկ  է հայտնել: Խոսքը նախկին քաղաքապետ Հմայակ Աբրահամյանի մասին է, ով երկար ժամանակ մտորում էր` առաջադրի ՞ իր թեկնածությունը, թե ՞ ոչ: Պատահական չէ, որ նա ընտրական հանձնաժողով դիմեց փաստաթղթերի ընդունման վերջին մեկ ժամվա ընթացքում: Փաստորեն Արթիկում եւս ՏԻՄ ընտրությունները կորցրեցին իրենց իմաստը. այստեղ ամբողջ ինտրիգն այն էր, որ Շիրակի մարզպետարանի պաշտոնյաների համակրանքը վայելող ՀՀԿ-ական Հմայակ Աբրահամյանը դուրս էր եկել գործող քաղաքապետ, դարձյալ ՀՀԿ-ական  Խաչատուր Վարագյանի դեմ:

Պարոն Աբրահամյանի ինքնաբացարկ հայտնելով, մեկ անգամ ևս հաստատվեց Aravot.am—ի հրապարակած այն տեղեկությունը, թե նախագահի դաբրոն ձեռք է բերել գործող քաղաքապետ Խաչատուր Վարագյանը, որի եղբայրը Ղազախստանի օլիգարխներից մեկն է, և յուրահատուկ կապեր ունի ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Այժմ Արթիկում կպայքարեն 3 թեկնածու, որից երկուսը ՀՀԿ-ական` Խաչատուր Վարագյանը եւ Արթիկի սոցապբաժնի պետ Արսեն Աբրահամյանը, եւ անկուսակցական Սերգեյ Զաքարյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031