Օրվա լրահոսը

Օձերն անհանգստացնում են

Օգոստոսի 9-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզական գյուղի Չարենցի 8/1 տան մոտ բնակիչներն օձ են նկատել: Դեպքի վայր է մեկնել Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Տարածքի ուսումնասիրման արդյունքում օձ չի հայտնաբերվել: *** Նույն օրն ահազանգ է ստացվել, որ օձ են նկատել Երևանի Դավթաշենի 1-ին փողոցի թիվ 1 տան մոտ: Դեպքի վայր են մեկնել

Երկու հայաստանցիներ այսօր մտնելու են օլիմպիական մրցասպարեզ

Մեկօրյա դադարից հետո այսօր Հայաստանի երկու ներկայացուցիչներ Լոնդոնում կներգրավվեն օլիմպիական մրցապայքարի մեջ: Ազատ ոճային ըմբիշ, 55 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը որակավորման փուլում ուժերն է չափելու հոնդուրասցի Բրանդոն Ջեզուս Էսկոբար Ամադորի հետ, իսկ թաեքվոնդոիստ Արման Երեմյանը մինչեւ 80 կգ քաշայինների պայքարում կմեկնարկի Կանադայի ներկայացուցիչ Սեբաստյեն Միշոդի հետ մենամարտով: Այսօր երկու հայ օլիմպիականներ եւս հանդես են գալու

Փողոցային արվեստն` ի պատասխան երիտասարդ ակտիվիստների դատավճռի

Անցած տարվա օգոստոսի 9-ին Երեւանի Խնկո Ապոր գրադարանի մոտ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների նկատմամբ ոստիկանությունը ապօրինի բռնություն էր գործադրել, բերման ենթարկել ոստիկանության բաժանմունք, իսկ մեկ տարի անց երիտասարդներից երեքին դատապարտել երկուսից վեց տարվա ազատազրկման: Այս դեպքերի կապակցությամբ «Հակահարված» խմբի անդամներս Խնկո Ապոր գրադարանի այն պատի վրա, որի մոտ տեղի էին ունեցել վերոնշյալ դեպքերը, կատարել

«Արա Խաչատրյանին ընկերաբար խորհուրդ կտամ արդեն այլ գործով զբաղվել»

Հայկական ծանրամարտում արժանի ներդրում ունեցած մարզիկին հորդորում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը: «Արա Խաչատրյանը մեր անվանի ծանրորդներից է: Նա Հայաստանի օլիմպիական հավաքական ընդգրկվել է հարուստ մրցափորձի եւ Հայաստանի գավաթի առաջնությունում, որը վարկանիշային բնույթ ուներ, 170+205=375 կիլոգրամ արդյունք ցույց տալու շնորհիվ: Սակայն Արան Լոնդոնում իրեն բացարձակապես չարդարացրեց: Նա ձեռքի ու ոտքի վնասվածքներ ունի, երեք

Վթարից հետո ծեծկռտուք է եղել

Այսօր` օգոստոսի 9-ին, ժամը 16.30-ի սահմաններում Խանջյան փողոցից դեպի Հերացու փողոց տանող հատվածում` Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հարևանությամբ, իրար են բախվել Կոմիտասի 24 շենքի բնակիչ Ավետիս Գրիգորյանի վարած «Լեքսուս» մակնիշի 33 ՕՕ 313 համարանիշի և Մինաս Ավետիսյան 4-րդ փողոցի բնակիչ Էդգար Աղաղարիբյանի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի 30 ՏՍ 446 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում

Ագարակի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված 2 թեկնածուներն էլ ՀՀԿ-ից են

Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում սեպտեմբերի 9-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններին քաղաքապետի 2 թեկնածու է առաջադրվել` ՀՀԿ անդամ, գործող քաղաքապետ Մխիթար Զաքարյանը եւ կրկին հանրապետական կուսակցության անդամ Սամվել Միքայելյանը:  Հարավային այս  քաղաքում հաղթելու մեծ հավանականություն ունեցող թեկնածու է համարվում գործող քաղաքապետը, որը երկրորդ անգամ է առաջադրում իր թեկնածությունը քաղաքապետի պաշտոնի համար: Իսկ Կապանում քաղաքապետի համար 3

ԲՀԿ-ական պատգամավոր. «Վարագյանին երբեք չեմ սատարի, նա խոչընդոտում է անգամ իմ եկեղեցաշինությանը»

ԲՀԿ-ն Շիրակի մարզի երկրորդ քաղաքի` Արթիկի քաղաքապետի պաշտոնի համար սեփական թեկնածու  չի առաջադրի: Այս մասին հենց նոր Aravot.am-ին տեղեկացրեց ԲՀԿ Արթիկ-Մարալիկ տարածքային խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր  Մուշեղ Պետոյանը: Ըստ նրա` թեև իրենց կուսակցությունը սեփական թեկնածու չի ունենա, սակայն ձեռնպահ էլ չի մնա քաղաքում կատարվող ընտրություններին. կսատարեն նրան, ում ծրագիրը արժանահավատ կհամարեն: «Թող առաջադրումներն ավարտվեն, տեսնենք

Մելինեին 115 կիլոգրամը մեկ տոննա էր թվում

Մելինե Դալուզյանը ուսումնամարզական հավաքների ժամանակ Տիգրան Մարտիրոսյանի հետ միասին ամենից լավ մարզավիճակում էր: Սակայն նա էլ Լոնդոնում բառիս բուն իմաստով տապալվեց: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը նրա պարագայում էլ բացատրություն չի գտնում: «Տղամարդկանց եւ կանանց հավաքականների անդամներից ուսումնամարզական հավաքների ողջ ընթացքում Տիգրան Մարտիրոսյանի հետ միասին Մելինեն ամենալավ մարզավիճակ ուներ: Հռիփսիմե Խուրշուդյանի մասին կխոսեմ ավելի

«Ազատ դեմոկրատներ»-ի 8 անդամներ հայտարարում են կուսակցությունից դուրս գալու մասին

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ութ անդամներ` այդ թվում վարչության հիմնադիր անդամներ, այսօր կուսակցությունից պաշտոնապես դուրս գալու մասին հայտարարություն են փոխանցել կուսակցության վարչությանը: Կուսակցության վարչության հիմնադիր անդամ Գառնիկ Գեւորգյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ բացի իրենից կուսակցությունից հեռացածների թվում են Արարատ Զուրաբյանը, Կարեն Սավզյանը, Հրաչ Հակոբյանը, Արմեն Բաղդասարյանը, Վալենտինա Միրզոյանը եւ կուսակցության վարչության հիմնադիր անդամներ Կարեն

«Դեմ առ դեմ». Ստեփան Գրիգորյան եւ Թաթուլ Հակոբյան

Օգօստոսի 10-ին ժամը 12. 00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 29-րդ թողարկումը: Նախագիծը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը եւ քաղաքական մեկնաբան Թաթուլ Հակոբյանը: Քննարկման թեման` ինչ կշահի եւ ինչ կկորցնի Հայաստանը` Եվրասիական միությանն անդամակցելու դեպքում:

Քաղաքապետը զբոսայգու տարածքը 99 տարով տվել է իր որդուն

Իջեւանի ավագանու 2006թ. հուլիսի 14-ի` «Քաղաքաշինական նպատակներով տարածքներ հատկացնելու մասին» որոշումով  2007թ. հունիսի 22-ին կայացել է քաղաքաշինական նպատակներով կառուցապատման իրավունքով հողամասերի տրամադրման մրցույթ: Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանն  այդ օրը հաստատել է այդ հողամասերի տրամադրման մրցույթի եզրափակիչ արձանագրությունները: Դրանով քաղաքապետը Իջեւանի Անկախության փողոցում 1500 քառակուսի մետր տարածքը առեւտրի եւ սպասարկման օբյեկտ կառուցելու  համար,  99 տարի

«Արմավիա». «Հաջորդ թռիչքը դեպի Դամասկոս կլինի օգոստոսի 23-ին»

«ԱՐՄԱՎԻԱՆ»  ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է Ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը, կառավարության  հետ համատեղ, «Պրոմեթեյ   բանկի» ֆինանսական  աջակցությամբ,  օգոստոսի 9-ին  Երևան-Դամասկոս-Երևան  ուղղությամբ  իրականացրեց առաջին  հատուկ չվերթը: Առավոտյան  ժամը 8:00-ի   փոխարեն  չվերթն իրականացվեց ժամը  10:00: Ուշացումը  պայմանավորված էր  Թուրքիայի կողմից  օդային տարածքով  թռիչք  թույլ  չտալու  գործոնով: Երևան- Դամասկոս – Երևան   չվերթը  իրականացվեց «Էյրբաս-320» օդանավով: Երևանից-Դամասկոս  մեկնել է 1 ուղեւոր, Դամասկոսից

«Ռուսասերների եւ արեւմտասերների բաժանարար գիծ»

«Չափազանցված բան եմ տեսնում այդտեղ, դեռ հայտնի չէ, թե դա ի՞նչ է դա: Ռուսասերների եւ արեւմտասերների բաժանարար գիծ է դառնում այս հարցը, ոչ թե՝ ի՞նչ է պետք Հայաստանին»,- Aravot.am-ին Եվրասիական միության վերաբերյալ իր կարծիքը փոխանցեց ՀՅԴ ներկայացուցիչ Արտյուշա Շահբազյանը: ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ  ի պատասխան մեր հարցի հստակեցրեց, որ քանի որ Եվրասիական

Մասիսի աղբանոցն իր «ափերից» դուրս է եկել

Մասիս քաղաքն իր հարակից գյուղերով աստիճանաբար խոլերայի «բույն» է դառնում. ամեն օր Երեւանից տոննաներով աղբ են տեղափոխում Մասիսից ընդամենը 5 կիլոմետր հեռավորության վրա գտնվող աղբանոց, որին շատ մոտ են գտնվում նաեւ մի քանի գյուղեր: Այս տարածքում, ինչպես «Առավոտի» հետ զրույցում ասացին մասիսցիները, հակահիգենիկ իրավիճակ է ստեղծվում, բացի այդ, աղբը պարբերաբար այրում են, ինչի հետեւանքով թունավոր

«Չեք կոծկելու» . բողոքի ակցիա ոստիկանության դիմաց (տեսանյութ)

«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարի» միջադեպի բոլոր մեղավորներին» քաղաքացիական նախաձեռնությունը այսօր   Ոստիկանության դիմաց բողոքի ակցիա անցկացրեց: Նախաձեռնության անդամները Ոստիկանությունից պահանջում են երկարաձգել Վահե Ավետյանի գործով  հարուցված քրեական գործի նախաքննության շուրջ կազմված հազար էջանոց նյութերին ծանոթանալու համարփաստաբաններին տրված մեկօրյա ժամկետը: «Մեր խնդիրն է հասնել գործի նյութերի ուսումնասիրության համար ողջամիտ ժամկետի տրամադրման, որպեսզի  կարողանանք վեր հանել բոլոր մտահոգությունները

Սամվել Խաչատրյան. «Մինչեւ հիմա չենք հասկանում, թե Առաքել Միրզոյանի հետ Լոնդոնում ինչ էր կատարվում»

Լոնդոնի օլիմպիական խաղերում 69 կգ ծանրորդ Առաքել Միրզոյանը, որը միանգամայն հավակնում էր մեդալի, հրում վարժությունում զրո ստացավ: Այս տհաճ անակնկալի մեկնաբանությունը չունի նաեւ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը: «Aravot.am»- հետ բացառիկ հարցազրույցում նա ասաց. «Առաքելը այս անգամ քաշ գցելու հետ կապված խնդիրներ չի ունեցել: Այսինքն, ինչպես սպորտում ընդունված է ասել, քաշը նորմալ գցել է`

Պետրի Սալո. Ֆինլանդիան ԼՂ-ի համար ընդունելի է համարում ինքնավարությունը

Ֆինլանդիայի դեսպանը ճիշտ չի համարում սիրիահայերի ԼՂ տեղափոխվելը «Ադրբեջանը կարեւոր էներգամատակարար երկիր է մեզ համար: Վրաստանը՝ կարեւոր տրանզիտ երկիր»,- թվարկեց Հարավային Կովկասում Ֆինլանդիայի հատուկ հանձնարարություններով դեսպան Պետրի Սալոն «Ձայներ խաղաղության համար» փառատոնի մասնակիցների հետ երեկվա հանդիպման ժամանակ: Եվ հասնելով Հայաստանին՝ սկսեց խոսել այն մասին, որ այն մի քիչ մեկուսացած է: Սակայն քիչ անց արեց մի

Բուժքույրն ասել է այլ տուժողների՞ մասին

Անցյալ տարվա փետրվարի 13-ին Երեւան-Սեւան ճանապարհի 47-րդ կմ հատվածում շրջվեց մի ավտոմեքենա: Ուղեւոր Ստեփան Կարապետյանը տեղափոխվեց հիվանդանոց, եւ 83 օր գտնվելով կոմայի մեջ՝ մահացավ: Փաստի աթիվ հարուցվեց քրեական գործ, ապա վարույթը կարճվեց: Տուժողի իրավահաջորդն իր ներկայացուցչի հետ հանդիպեց գլխավոր դատախազի տեղակալի հետ, որն էլ հանձնարարեց նոր նյութեր նախապատրաստել: Գործով շահագրգիռ վարորդի ձեռքում անհասկանալի հանգամանքներում հայտնվեց

Ամերիկացիները նյարդերի «դեղ» են մտածում

Շատերն են նկատել, որ  քաղցր, ճարպոտ եւ կալորիական սնունդը սթրեսի ժամանակ հաճախ հանգստացնող նշանակություն է ունենում: Ամերիկացի գիտնականներն էլ հայտարարում են, որ սթրեսից բխող  շատակերությունը հորմոնալ բնույթ ունի: Պատճառը գրելին կոչվող հորմոնն է, որը առաջանում է մարդու օրգանիզմում եւ մասնավորապես ստամոքսում՝ սթրեսի պահին: Այդ հորմոնն  էլ պատասխանատուն է մարդու  ախորժակի եւ նյութափոխանակության: Ինչքան ուժեղ է

Վարագյանն առաջադրեց իր թեկնածությունը Արթիկի քաղաքապետի պաշտոնի համար

Քիչ առաջ Արթիկի գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Խաչատուր Վարագյանը  թիվ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացրել իր փաստաթղթերը`  թեկնածությունը վերստին առաջադրելով Արթիկի քաղաքապետի պաշտոնի համար: Նշենք, որ   առաջադրումները սկսվել են ամսի 5-ից,  սակայն 4 օրվա ընթացքում  ոչ մեկը չէր հաստատում  իր թեկնածությունը, պարոն Վարագյանը փաստորեն առաջինն է: Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, մեր ունեցած տեղեկություններով, երեկ

Ավստրալիայում հյուրանոցը պատժվել է մարմնավաճառին սենյակ չտրամադրելու համար

 Ավստրալիայի հյուրանոցային ինդուստրիան բախվել է դատարանի կայացրած  վճռի հետևանքով ստեղծված մի անսովոր իրավիճակի: Քաղաքացիական և վարչական տրիբունալը Մորանբա քաղաքի մոթելներից մեկին մեղավոր է ճանաչել խտրականության մեջ այն բանից հետո, երբ այդ հյուրատան աշխատակիցները հրաժարվել են «գործի» համար սենյակ  հատկացնել մի մարմնավաճառուհու, հաղորդում է Boston.com. –ը: Միջադեպից հետո աղջիկը դիմել է դատարան և շահել վեճը: Ինչպես

“ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” -ն տեղեկացնում է.

Օգոստոսի 9-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 2,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 413.17 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 413 դրամ: NASDAQ OMX Armenia

Նինոծմինդայի ինֆորմացիոն միջոցները

Զանգվածային լրատվական միջոցներից Վրաստանի Նինոծմինդայի շրջանում ներկայումս գործում է 1934թ.-ից հրատարակվող հայալեզու «Արշալույս» թերթը: Այս թերթը, խմբագիր Մանուկ Կարախանյանի աշխատանքի շնորհիվ, իր էջերում բարձրաձայնում է բնակչությանը հուզող բազմաբնույթ հարցեր: Թերթը տպագրում է թղթակցություններ, ակնարկներ, գրական ստեղծագործություններ, ջավախահայ ժամանակակից արվեստագետների գործեր: Շրջանում գործում է նաեւ տեղական «Փարվանա» հեռուստաալիքը: Այն, իմ դիտարկումներով, մեծամասամբ շրջանցում է բնակչության համար

Որքա՞ն պետք է վճարեն հասարակական նշանակության տարածքների սեփականատերերը

 Հայաստանում ինչպիսի՞ հարկման քաղաքականության են ենթակա այն ֆիզիկական անձինք՝ ովքեր վաճառում կամ օտարում են  իրենց սեփականությունը հանդիսացող հասարակական նշանակության տարածքները: «Փաստինֆո» լրատվական գործակալության թղթակցի այս հարցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը պատասխանել է, որ համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի, «ԱԱՀ-ով հարկվող գործարք է համարվում` ֆիզիկական անձանց

Տղամարդ գործընկերները անկեղծանում են, որ կանանց գալով՝ իրենք զգում են կրկնակի պատասխանատվություն, ծառայությունն էլ հաճելի է դարձել

Այս ամառվանից Երեւանի կենտրոնական փողոցների կարգն ու կանոնը ապահովում է ոստիկանության նոր պարեկապահակետային ծառայության գնդի  ծառայողները. տղամարդ ոստիկանների հետ միասին ծառայության են դուրս գալիս նաեւ կանայք: Ամրակազմ եւ միշտ բարյացակամ ոտիկանուհիները  գտնվում են ինչպես երեւանցիների, այնպես էլ զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում: Սպորտային պարերի Հայաստանի նախկին չեմպիոնուհի Արաքս Կարապետյանը արդեն չորս ամիս է, ինչ ծառայություն է իրականացնում

Վաղը Նորքում եւ Ավանում ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ օգոստոսի 10-ին ժամը 09.00-ից մինչև օգոստոսի 11-ը ժամը 21.00-ը կդադարեցվի` Նոր Նորք վարչական շրջանի` Ջրվեժ, Բանավան, Մայակ, Բագրևանդ թաղամասերի, 4-րդ, 5-րդ, 8-րդ զանգվածների, 2-րդ զանգվածի 27, 3-րդ զանգվածի 32, 28, 26, 9-րդ զանգվածի 6, 21, 22, 27, 33, 34,

«ՀԱՕԿ-ի նախագահը կլինի ԲՀԿ-ից, ՀՀԿ-ից, թե «Ժառանգությունից», կապ չունի սպորտի հետ»

Аravot.am-ը ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի դասախոս, սպորտի վարպետ, ազգային կարգի մրցավար, վոլեյբոլի ՀՀ բազմակի չեմպիոն Գրիգորի Ամբարյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ ինչպե°ս է մարզիչը գնահատում հայ մարզիկների՝ օլիմպիական ելույթների, մեղմ ասած, ոչ հաջող մեկնարկը: Մեր զրուցակիցը պատասխանեց. «Չէի ասի, որ պատճառը ոչ պրոֆեսիոնալ մոտեցումն էր: Բացի այդ մեկնարկն էր այդպիսին, հետո մեր մարզիկները հաջող հանդես

Խնամակալը հանդիպեց բժիշկների հետ

«Առավոտի» հուլիսի 17-ի համարում՝ «Պիտանի է ճանաչվել ոչ շարային ծառայության համար», անդրադարձել էինք Նոր Նորքի զինկոմիսարիատից զորակոչված 18-ամյա Արմեն Հարությունյանի խնդրին: Երկկողմանի ծնողազուրկ Ա. Հարությունյանը բժշկական քննություն էր անցել «Էրեբունի» եւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցներում, որտեղ հայտնաբերվել են. երկկողմանի սին թաթեր, H-38 մմ, շարժումները ս/թ հոդերում ամբողջ ծավալով են, քայլքի աննշան խանգարումով, ողնաշարի կրծքագոտային հատվածի

Գիտնական. Անցանք մագիստրատուրայի, ուր չգիտեն՝ ինչ դասավանդել

Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների հիմնադրամի փոխտնօրեն Ալեքսանդր Խաչունցը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք բազմիցս զբաղվել են գիտության ոլորտի առեւտրայնացման ծրագրերի մշակմամբ, բազմաթիվ workshop-եր ու սեմինարներ անցկացրել ու փորձել այդկերպ բարձրացնել գիտական հանրության հմտությունները: «Եթե Հայաստանը մոտակա 2-3 տարվա մեջ կտրուկ քայլեր չանի այս ուղղությամբ, սարսափելի հետ կմնանք առեւտրայնացման համաշխարհային գործընթացից»,- համոզված է պարոն Խաչունցը:

Երիտասարդները ծանոթանում են անտառների կենսաբազմազանությանը

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի  նախաձեռնությամբ  եւ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ ընթանում են  «Ճանաչիր Հայաստանի անտառները» խորագրով բնապահպանական սեմինար-արշավներ՝ երիտասարդության  շրջանում Հայաստանի անտառների դերի եւ նշանակության մասին տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու նպատակով: Սեմինարները մասնակիցներին հնարավորություն են տալիս տեսական գիտելիքներ ստանալ անտառների կենսաբազմազանության, անտառային էկոհամակարգերի մասին,  իսկ արշավների ընթացքում երիտասարդները մեկնում են մարզերի անտառային գոտիներ՝ մասնագետների

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031