Լրահոս
Օրվա լրահոսը

«Արա Խաչատրյանին ընկերաբար խորհուրդ կտամ արդեն այլ գործով զբաղվել»

Օգոստոս 09,2012 23:14

Հայկական ծանրամարտում արժանի ներդրում ունեցած մարզիկին հորդորում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը:
«Արա Խաչատրյանը մեր անվանի ծանրորդներից է: Նա Հայաստանի օլիմպիական հավաքական ընդգրկվել է հարուստ մրցափորձի եւ Հայաստանի գավաթի առաջնությունում, որը վարկանիշային բնույթ ուներ, 170+205=375 կիլոգրամ արդյունք ցույց տալու շնորհիվ: Սակայն Արան Լոնդոնում իրեն բացարձակապես չարդարացրեց: Նա ձեռքի ու ոտքի վնասվածքներ ունի, երեք անգամ վիրահատվել է ու չի հասցնում լիարժեք ապաքինվել եւ պաշտոնական մրցումներին մասնակցել առանց խնդիրների: Լոնդոնում էլ նա պոկում վարժությունում ցավեցրեց վնասված ձեռքը: Այս ամենից ելնելով՝ ես նրան խորհուրդ կտամ՝ արդեն մտածել մեկ ուրիշ գործով զբաղվելու մասին: Սրտի ցավով եմ ասում, բայց խիղճս տանջում է», – Aravot. am-ի հետ զրույցում ասաց Սամվել Խաչատրյանը:
Հարցին, թե նա որպես կանոն պաշտոնական մրցումներում հիմնականում բավարարվել է երկրորդ մրցանակային տեղերով ու գոնե Եվրոպայի չեմպիոն դառնալու ցանկության դեպքում հավաքական ընդգրկվելու հնարավորություն չի՞ ունենա, Սամվել Խաչատրյանը պատասխանեց. «Եթե Արան այդպիսի նպատակ ունի, ոչ ոք նրան արգելք չի հանդիսանա: Բայց դրա համար պետք է մարզվի, մասնակցի Հայաստանի առաջնություններին, բարձրացնի անհրաժեշտ կիլոգրամներ ու նպատակին հասնի: Դրա համար բոլորս էլ սրտանց ուրախ կլինենք»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031