Լրահոս
Օրվա լրահոսը

Ագարակի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված 2 թեկնածուներն էլ ՀՀԿ-ից են

Օգոստոս 09,2012 21:46

Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում սեպտեմբերի 9-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններին քաղաքապետի 2 թեկնածու է առաջադրվել` ՀՀԿ անդամ, գործող քաղաքապետ Մխիթար Զաքարյանը եւ կրկին հանրապետական կուսակցության անդամ Սամվել Միքայելյանը:  Հարավային այս  քաղաքում հաղթելու մեծ հավանականություն ունեցող թեկնածու է համարվում գործող քաղաքապետը, որը երկրորդ անգամ է առաջադրում իր թեկնածությունը քաղաքապետի պաշտոնի համար:

Իսկ Կապանում քաղաքապետի համար 3 թեկնածու է առաջադրվել` գործող քաղաքապետ Արտուր Աթայանը, նախկին քաղաքապետ Գագիկ Աթաջանյանը եւ «Հայփոստ» ՓԲԸ «Կապանի փոստային» մասնաճյուղի տնօրեն Աշոտ Հայրապետյանը: Բավականին մեծ թիվ են կազմում ավագանու անդամի համար ներկայացված դիմումները: 15 հոգանոց ավագանու ընտրության համար առաջադրվել է  46 թեկնածու:

Սիսիանի քաղաքապետի համար առաջադրված միակ թեկնածուն դեռեւս գործող քաղաքապետ ԲՀԿ անդամ Աղասի Հակոբջանյանն է:

Սեպտեմբերի 9-ին  Գորիսում անցկացվելու է միայն համայնքի ավագանու ընտրություն, որտեղ փաստաթղթերն են ներկայցրել ավագանու անդամի 11 թեկնածու, որից մեկը կին ներկայացուցիչ է:

Ինչպես տեղեկացնում են թիվ 38 ԸԸՀ-ից`Մեղրիում քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել է 2 թեկնածու` գործող քաղաքապետ ՀՀԿ ներկայացուցիչ Սերգեյ Հայրապետյանը եւ անկուսակցական Արշավիր Հովհաննիսյանը:

Քաջարանում ներկայիս քաղաքապետ ՀՀԿ անդամ Վարդան Գեւորգյանը պայքարելու է   անկուսակցական Ռաֆայել Լալայանի հետ: Այստեղ համայնքի ղեկավարի համար առաջադրվածները դեռեւս երկուսն են, ավագանու համար`  9 հոգի:

Սիսիանի տարածաշրջանի Դաստակերտ համայնքում քաղաքապետի թեկնածուները  գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Նաիրի Ֆիլոսյանը եւ անկուսակցական, գործազուրկ Սասուն Սարգսյանն են:

Առաջադրումներին ակտիվորեն մասնակցում են նաեւ գյուղական համայնքներից, որտեղ գյուղապետի համար մեծամասամբ 1-ից ավելի թեկնածուներ են առաջադրվել: Կապանի տարածաշրջանի Սյունիք համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել է  միանգամից 3 թեկնածու: Դիմուների հոսքը մարզի 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ դեռ շարունակվում է:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031