Օրվա լրահոսը
Պաշտպանն իր զորակցությունն ու օգնության պատրաստակամությունն է հայտնում Արդարադատության նախարարին
ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին Հարգելի պարոն Թովմասյան, Մեր կողմից ուսումնասիրվել է Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը: Դատաիրավական ոլորտում նախկինում մշակված բազմաթիվ համանման ծրագրերից այս մեկը շահեկանորեն տարբերվում է իր համակարգային մոտեցմամբ, իրական փոփոխություններ ապահովող լուծումներով և իրատեսական մեխանիզմներով: Նախկինում բազմիցս բարձրաձայնել ենք Հայաստանում արդար և հաշվետու դատական իշխանության կայացման
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում, կան զոհեր և վիրավորներ (ֆոտոշարք)
Այսօր՝ հուլիսի 26-ին, գիշերը ժամը 03.30-ի սահմաններում, Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ, 54-ամյա Աշոտ Ահարոնյանը, վարելով «Գազ 24» մակնիշի 07 ՕՕ 665 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 92-րդ կմ-ում՝ Լանջիկ գյուղի ճանապարհին, դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Գյումրի քաղաքի Ա. Պետրոսյան փողոցի բնակիչ, 57-ամյա Սարգիս Հովհաննիսյանի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի 27 ՍԼ 940 համարանիշի
Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է «Լույս»-ի 2012-2013 ուսումնական տարվա կրթաթոշակառու ուսանողներին` աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու և Հիմնադրամի կրթաթոշակներին արժանանալու կապակցությամբ, հաջողություններ մաղթել ուսումնառության մեջ և կյանքում՝ ընդգծելով, որ մեր երկրի հաջողությունն սկսվում է յուրաքանչյուր անհատի
«Ընդդեմ «Խորան» աղանդի» երթի մասնակիցները դիմում-պահանջը հանձնեցին կառավարությանը (տեսանյութ)
Հյուսիսային պողոտայից այսօր մեկնարկեց Միացյալ Երիտասարդական Լիգա (ՄԵԼ) շարժման նախաձեռնած երթն ընդդեմ «Խորան» կրոնական կառույցի գործունեության: Aravot.am-ի հետ զրույցում ՄԵԼ համանախագահ Սեւակ Հովհաննիսյանը նշեց` քաղաքապետարանն արգելել էր Ազատության հրապարակում հանրահավաքի անցկացումը, քանի որ ՄԵԼ-ի դիմումը ներկայացվել էր հանրահավաքի օրվանից վեց օր առաջ` սահմանված յոթ օրվա փոխարեն. «Այդ իսկ պատճառով որոշեցինք երթ կազմակերպել` թույլատրելի 25 հոգու
Հեծանիվով եւ հեռադիտակով` կենու անտառի միջով
Հուլիսի 24-ին Տավուշի մարզ էր այցելել բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Նա «Դիլիջան» ազգային պարկում, Տավուշի մարզպետարանում եւ անտառի ուսուցման «Զիկատար» կենտրոնում քննարկեց մարզի բնապահպանական խնդիրները: Կողբ գյուղից 10 կմ հեռավորությամբ գտնվող անտառի ուսուցման «Զիկատար» կենտրոնում Արամ Հարությունյանը մասնակցեց «Այցելուների կենտրոնի» հանդիսավոր բացմանը: Այն ստեղծվել է Բնության համաշխարհային հիմնադրամի ֆինանսավորմամբ: Կենտրոնը հագեցած է համակարգիչներով, ինտերնետ կապով,
9 ամիս է՝ ջրի երես գրեթե չեն տեսել
Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի առաջին նրբանցքի բնակիչներն անելանելի իրավիճակում են հայտնվել: Արդեն 9 ամիս է՝ անհատական տներից բաղկացած թաղամասի բնակիչները ջրի երես գրեթե չեն տեսնում: «Օրական կես ժամ կամ առավելագույնը 1 ժամ ջուր հազիվ են տալիս, դա էլ` լուսադեմին 5-6-ի կողմերը: Կես ժամում ո’չ հասցնում ենք նորմալ լողանանք, ո’չ լվացք անենք, ո’չ էլ ամբողջ
Հայկական երգերի ներբեռման առաջին օրինական եւ անվճար կայքից կօգտվեն ե’ւ երգիչները, ե’ւ այցելուները
Նորագույն տեխնոլոգիաները մեծ արագությամբ զարգանում են ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Համացանցի դերը նույնպես մեծ դեր է խաղում մեր կյանքում: Սակայն դա իր լավ կողմերից բացի, ունի նաեւ բացասականները: Այժմ մենք հնարավորություն ունենք անվճար ներբեռնելու այն երգը, որը ցանկանում ենք, չհասկանալով, որ խախտում ենք երգիչների հեղինակային իրավունքը: Դրա վերացման համար է, որ ստեղծվել է
Հետախուզում է հայտարարվել Գլխավոր դատախազության նախկին դատախազի որդիների նկատմամբ
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Նոր Նորքի քննչական բաժնում հետախուզում է հայտարարվել 36-ամյա Գնել Խզարդյանի և 28-ամյա Լևոն Շահբազյանի նկատմամբ: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Գ. Շամշյանը հայտնում է,
Գագիկ Բեգլարյանն ու Գագիկ Ծառուկյանը պայմանավորվել են
«Քինգ դելյուքս» եւ «Տրանս կոմֆորտ» տրանսպորտային կազմակերպությունների եւ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի գործունեության միջեւ ծագած հակասությունների հարցով, նախարարության կողմից ուսումնասիրությունների եւ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հետ աշխատանքները կազմակերպելու այնպես, որ բարեգործությունը ծառայի հանրության շահերին, իսկ կանոնավոր ուղեւորափոխադրումների բնականոն ընթացքը չխաթարվի»,- այսօր նման հայտարարություն է տարածել ՀՀ տրանսպորտի եւ կապի
«Քանի ես կամ, ՀՀԿ-ն միշտ հաղթելու է Շիրակում»
Պարզվում է՝ Շիրակի ներկա մարզպետ, նախկին ոստիկան, ԱՆ քրեակատարողական վարչության նախկին պետ Աշոտ Գիրգրյանը Շիրակի մարզում ՀՀԿ-ի հաղթանակի գրավականն է: Այսօր նա մեր թղթակցին ասել է, թե քանի ինքը կա, ՀՀԿ-ն Շիրակում միշտ հաղթելու է: Այս օրերին Աշոտ Գիզիրյանը գտնվում է արձակուրդում, սակայն պատասխանել է մեր թղթակցի հարցերին: Հայտնի է նաեւ, որ անցած խորհրդարանական ընտրություններում
ՃՈ աշխատակիցը վարչական պատասխանատվության է ենթարկել օրինախախտ դատախազին
Ճանապարհային ոստիկանության աշխատակցի կողմից այսօր՝ հուլիսի 25-ին վարչական պատասխանատվության է ենթարկվել դատախազ Կարո Հովսեփյանը: Այս մասին Aravot.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ում ֆոտոխցիկը այսօր արձանագրել էր նրա «ԲՄՎ» մակնիշի, 41 OO 111 համարանիշի ավտոմեքենան, որի դիմապակուց բացակայել էր ԱՊՊԱ և տեխզննման կտրոնները: Գ. Շամշյանը հայտնել էր, որ Կարո Հովսեփյանը աշխատում է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք
Աղբը` գետնին
Աղբի այս կույտը Երեւանի Ալեք Մանուկյան փողոցում էր“մայթեզրին: Կեսօրին, երբ արեւի ջերմությունից անգամ ասֆալտն է հալվում, չէր խանգարում, որ աղբը մնա գետնին: Այն բազմաթիվ հիվանդությունների պատճառ կարող է դառնալ: Արթուր Հարությունյան` Աղբը` գետնին (mynews.am)
ԵԱՀԿ աջակցությամբ մեկնարկում է Հայաստանում կանանց քաղաքական մասնակցության ընդլայնմանն ուղղված ծրագիր
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինն այսօր հայտարարել է մի շարք նախաձեռնությունների մասին, որոնք կնպաստեն Հայաստանում 2012 – 2013թթ. տեղական ինքնակառավարման և նախագահական ընտրությունների նախաշեմին կանանց` քաղաքական կյանքին մասնակցություն ունենալու հնարավորությունների ընդլայնմանը: Հայտարարությունը տեղի ունեցավ ի հաջորդում Սորոկինի և Նիդեռլանդների դեսպան Պիտեր Յան Լանգենբերգի հանդիպմանը. ծրագրի իրականացման համար ֆինանսական աջակցություն է տրամադրում Նիդեռլանդների կառավարությունը:
Պաշտպանի կարճ պատասխանը դատախազությանը
Դատախազության կողմից անարժեք և վիրավորական պիտակներով, դատարկ ու մոլորեցնող «փաստարկներով» համեմված դեմագոգիկ և երկարաշունչ հայտարարությանը թերևս անիմաստ է մանրակրկիտ անդրադառնալը: Ցավոք, օրինականության, արդարության և ճշմարտախոսության հետ հեռավոր աղերսներ ունեցող դատախազության առանձին անհատներ տասնամյակներ շարունակ վարկաբեկել են իրենց համակարգը, այժմ էլ փորձում են վարկաբեկել Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը: Մենք բարձր ենք գնահատում դատախազության հարյուրավոր ազնիվ և գրագետ աշխատակիցների գործունեությունը, և վստահ
Չարաշահել է պաշտոնեական դիրքը և փաստաթղթերում կեղծիքներ կատարել
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և ներքին անվտանգության վարչությունների ծառայողները պարզել են, որ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Արագածի անձնագրային խմբի առաջատար մասնագետ Գայանե Հովհաննիսյանը չարաշահելով իր պաշտոնեական դիրքը՝ փաստաթղթերում կատարել է կեղծիքներ, առանց համապատասխան փաստաթղթերի առկայության և մտացածին հիմքերով 2011 թ. մայիսի 4-ի ամսաթվով մի քաղաքացու տվել ՀՀ քաղաքացու անձնագիր: 2012 թ. ապրիլի 18-ին Հովհաննիսյանը
Սիրունյանը Արամ Մանուկյանի մասին նոր բացահայտումներ է անում
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ինչպես տեղեկացրել ենք, հերքել է Վանո Սիրադեղյան թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանի հայտարարությունն այն մասին, որ երբ առաջին անգամ գլխավոր դատախազը միջնորդել է ԱԺ-ում, որ ձերբակալվի Վանո Սիրադեղյանը, այն ժամանակ մշակույթի փոխնախարարի պաշտոն զբաղեցնող Արամ Մանուկյանը մոտեցել է Վանո Սիրադեղյանին ու ասել, որ ստիպված է կամ չմասնակցել քվեարկությանը, կամ կողմ
Կդադարեցվի ուղևորների սպասարկումը
Մայրաքաղաքի թիվ 37, 57, և 77 միկրոավտոբուսային երթուղում անցկացվող մրցույթով պայմանավորված՝ հուլիսի 26-ին, օրվա առաջին կեսին նշված երթուղիներում ժամանակավորապես կդադարեցվի ուղևորների սպասարկումը։ Պատճառված ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք բնակչության ներողամտությունը։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչություն
Վարդան Ղուկասյանի պատասխանը Աշոտ Աղաբաբյանին
Ցավում եմ, որ հայոց ազգի մեջ նմանատիպ մարդիկ կան, որոնք վասակի հոգեբանությամբ են առաջնորդվում: Աշոտն իրավունք չուներ Ազգային Ժողով մտներ, նա իրավունք չուներ քաղաքականության մեջ իր անուն-ազգանունը գրելու, սեփականաշնորհելու ազգի հարստությունը՝ ՛՛ Հրազդան՛՛ մարզադաշտը: Նա պատմություն, ծագումնաբանություն չունեցող մի անձնավորություն է, որը բացի աշխարհիկ հաճույքներից ոչ մի այլ նորմալ բանի հակում չունի, նա այդ հաճույքների
100 մարդ Երեւանից մեկնեց Հալեպ
Անցած գիշեր «Սիրիական ավիաուղիներ»-ի օդանավով Հայաստան հասավ սիրիահայերի հերթական խումբը: Դամասկոսից եւ Հալեպից շուրջ 170 սիրիահայերից ոմանք այստեղ հաստատվելու մտադրությամբ են եկել, մյուսները` մի քանի շաբաթով` «մինչեւ իրավիճակը խաղաղվի»: «Ռմբակոծումների տակից ենք փախել: Մի քիչ շունչ քաշելու ենք եկել, նոր ներվերով հետ գնանք, շարունակենք մեր կյանքը: Վարձով պիտի ապրենք, ծնողներս այստեղ են, ամուսինները այնտեղ են:
Վարդան Ղուկասյանի որդին պատրաստվո՞ւմ է դառնալ «օրենքով գող»
Երեկ Aravot.am-ը տեղեկացրել էր, որ ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը արգելել են Գյումրու քաղաքապետի որդուն` Սպարտակին, մեկնել Մոսկվա, թեեւ ոստիկանության լրատվական բաժնից ասել էին, որ որեւէ խնդիր չկա եւ երիտասարդը կարող է մեկնել ուր որ ցանկանում է: Այսօր արդեն Գյումրիում խոսակցություններ են շրջանառվում, որ ինչ-ինչ համաձայնությունների արդյունքում Սպարտակին թույլատրվել է լքել երկիրը: Ասում են, որ
Լոնդոնյան օլիմպիական խաղերը կլուսաբանեն նաեւ հայ լրագրողները
Հանրային եւ «Կենտրոն» հեռուստաընկերությունները իրենց բացառիկ բովանդակությունը կունենան 2012-ի օլիմպիական խաղերից: Ըստ Media.am-ի՝ հուլիսի 27-ից օգոստոսի 12-ն անցկացվելիք օլիմպիադան լուսաբանելու համար հեռուստաընկերությունները մարզական մեկնաբաններ են գործուղել Լոնդոն: Օլիմպիական խաղերը մինչեւ 140 ժամ ուղիղ հեռարձակելու բացառիկ իրավունք ձեռք բերած Հանային հեռուստաընկերության մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը ուղիղ միացմամբ կմեկնաբանի այն մրցաշարերը, որտեղ կմասնակցեն հայ մարզիկներ: «Մեր մարզիկների
Բացարձակ սուտ է. Արամ Մանուկյանը չի ասում, թե ոնց է քվեարկել Վանո Սիրադեղյանին ձերբակալելու միջնորդության ժամանակ
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում հերքեց Հայաստանի ՆԳ նախկին նախարար, արձակագիր Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետՍուրեն Սիրունյանի հայտարարությունն այն մասին, որ երբ առաջին անգամ գլխավոր դատախազը պետք է ԱԺ-ում միջնորդեր, որ ձերբակալեին Վանո Սիրադեղյանին, Արամ Մանուկյանն անձամբ խնդրել է Վանո Սիրադեղյանին, որ կամ ինքը չմասնակցի քվեարկությանը, կամ կողմ քվեարկի դատախազության միջնորդության` պատճառաբանելով, որ ինքը
Երեւանի հեղինակությունը սպառնացել է Վանոյի տղային առեւանգել. Պատմում է Սիրունյանը
Վանո Սիրադեղյանի ժամանակ է՞լ էիք այսպես փողոցները փակում, ավտոշարասյունով երթեւեկությունը խափանում, ազդանշաններով փողոցի անցորդներին ահաբեկում, երբ Վանո Սիրադեղյանը մի տեղ էր գնում: Aravot.am-ի այս հարցին նրա թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանը պատասխանեց. «Այն ժամանակ նման բաներ չկային: Ուղղակի լուսարձակներ կային, որոնք դնում էինք մեքենայի վրա, այդքան բան: Վանոյին միշտ ուղեկցել ենք ամենաշատը 2 մեքենայով` ոչ
Անահիտ Բախշյան. Գնում եմ՝ խնդիրները շոշափելու
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը օգոստոսի 6-ից կաշխատի ԿԳ նախարարության Կրթության ազգային ինստիտուտում՝ որպես փոխտնօրեն: Aravot.am-ի հետ զրույցում տիկին Բախշյանն ասաց, որ լինելով կրթության ոլորտի մարդ, քաջածանոթ է բոլոր այն խնդիրներին, որոնց հանդիպել է երկարամյա աշխատանքի ընթացքում՝ որպես դպրոցի տնօրեն եւ որպես ԱԺ կրթության հանձնաժողովի անդամ: «Գնում եմ Կրթության ազգային ինստիտուտ՝
Տեղի է ունեցել Երևանի քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական հանձնաժողովի հերթական նիստը
Երևանի քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական հանձնաժողովի հերթական նիստին ներկա են եղել Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը և Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Օրակարգի հարցերի թվում քննարկվել է նաև նորվեգացի մեծ հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի անվան զբոսայգու տարածքում, համանուն թանգարանին կից հոգևոր կառույցի ճարտարապետ Ալբերտ Սոխիկյանի կողմից արված էսքիզային առաջարկը: Հիշեցնենք, որ կառույցն իրականացվում է տարածքի բնակիչների խնդրանքով
Օդուժը ռմբակոծել է Հալեպի թաղամասերը
Միջազգային լրատվամիջոցները հաղորդում են, որ Սիրիայի իշխանությունները հազարավոր զինվորներ են ուղարկում Հալեպ` երկրի երկրորդ խոշոր քաղաքը ապստամբների բանակի հարձակումներից պաշտպանելու համար։ Կառավարական զորքերի օդուժը ռմբակոծել է Հալեպի ապստամբների գրաված թաղամասերը: Երեքշաբթի օրը քաղաքի արվարձաններում կատաղի մարտերի ընթացքում կառավարական զորքերը տանկեր ու մարտական ուղղաթիռներ են օգտագործել ապստամբների ուժերի դեմ: Մայրաքաղաք Դամասկոսում Բաշար ալ-Ասադի զորքերը հակահարձակման են
Ցույցեր Կալիֆորնիայում՝ ոստիկանության կողմից զենքի կիրառման պատճառով
Ցույցի մասնակիցները քարեր և շշեր են նետել ոստիկանության ուժերի ուղղությամբ Կալիֆորնիա նահանգի Անահայմ քաղաքում պահպանվում է լարվածությունը՝ այս տարի ոստիկանության ծառայողների կողմից զոհերի պատճառը դարձած մի շարք հրաձգությունների պատճառով: Քաղաքում երեքշաբթի ուշ երեկոյան տեղի ունեցած ցույցի մասնակիցները քարեր և շշեր են նետել ոստիկանության ուժերի ուղղությամբ: Ցույցն անցկացվել է այն բանից հետո, երբ ցուցարարներին թույլ չի
Երեխաների համար անորակ կարտոֆիլ մաքրելիս` բռնացրել են
Մայրաքաղաքի մանկապարտեզներից մեկում, որի անունը Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանը չհրապարակեց, վերջերս, քաղաքապետարանի աշխատակիցները ստուգայցի ժամանակ բուֆետում աշխատակիցներին բռնացրել են երեխաների համար պատրաստվող ճաշին անորակ կարտոֆիլ մաքրելիս: Փաստն արձանագրելուց հետո տնօրենին նկատողություն են տվել: Տիկին Աչոյանը, վստահեցրեց, որ հատկապես վերջին տարում, երեխաների սննդի անվտանգության հետ կապված հարցերը անձամբ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի
Ռիհաննան եւ Քրիսը նորից միասին են
Երգչուհի Ռիհաննան հաշտվել է իր նախկին ռեփեր ընկերոջ՝ Քրիսի հետ. այդ մասին գրում են արտասահմանյան լրատվամիջոցները: Նշվում է, որ նրանց հարաբերությունները միշտ անկայուն են եղել, Ռիհաննան եւ Քրիսը պարբերաբար վիճել են միմյանց հետ, հեռացել իրարից ու կրկին միացել: Պարզվում է՝ զույգն այս անգամ որոշել է վերջնականապես միանալ, պապարացիները լուսանկարներ են տարածել, նրանց ամենաթարմ հանդիպման վայրից՝
Սիրիայի իշխանությունները դեպի Հալեպ զինված լրացուցիչ ստորաբաժանումներ են տեղափոխել
Թուրքիայի իշխանությունները հայտնել են Սիրիայի հետ սահմանային անցակետերը փակելու մասին Սիրիայի ընդդիմության ակտիվիստները հայտնել են երկրի իշխանությունների կողմից դեպի Հալեպ զինված լրացուցիչ ստորաբաժանումներ տեղափոխելու մասին: Քաղաքում արդեն հինգերորդ օրն է չեն դադարում կատաղի մարտերն ապստամբների և զինված ուժերի միջև: Մեծ Բրիտանիայից իր գործունեությունն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպության համաձայն, չորեքշաբթի օրը բախումները, որոնց ընթացքում


















































