Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

100 մարդ Երեւանից մեկնեց Հալեպ

Հուլիս 25,2012 18:22

Անցած գիշեր «Սիրիական ավիաուղիներ»-ի օդանավով Հայաստան հասավ սիրիահայերի հերթական խումբը:

Դամասկոսից եւ Հալեպից շուրջ 170 սիրիահայերից ոմանք այստեղ հաստատվելու մտադրությամբ են եկել, մյուսները` մի քանի շաբաթով` «մինչեւ իրավիճակը խաղաղվի»:

«Ռմբակոծումների տակից ենք փախել: Մի քիչ շունչ քաշելու ենք եկել, նոր ներվերով հետ գնանք, շարունակենք մեր կյանքը: Վարձով պիտի ապրենք, ծնողներս այստեղ են, ամուսինները այնտեղ են: Պիտի աշխատեն, որ կարողանանք ապրենք»,- «Ազատություն» ռադիոկայանին ասել է հալեպաբնակ Ծովինար Խնկիկյանը։

Վերադառնալու մտադրություն ունեցող ուղեւորները, չձայնագրվելու պայմանով, ասում էին, որ չէին ցանկանա կողմերի մասին որեւէ բան հրապարակել:

Իսկ ձայնագրվելիս, ըստ ռադիոկայանի, կցկտուր պատմում են, թե Հալեպում իրավիճակը լավ է, խոսում են իրենց ակնկալիքների մասին, թե մոտ ապագայում նախագահ Բաշար ալ-Ասադը կչեզոքացնի ապստամբներին ու կյանքը կվերադառնա նախկին հունը:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031