Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ աջակցությամբ մեկնարկում է Հայաստանում կանանց քաղաքական մասնակցության ընդլայնմանն ուղղված ծրագիր

Հուլիս 25,2012 19:29

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինն այսօր հայտարարել է մի շարք նախաձեռնությունների մասին, որոնք կնպաստեն Հայաստանում 2012 – 2013թթ. տեղական ինքնակառավարման և նախագահական ընտրությունների նախաշեմին կանանց` քաղաքական կյանքին մասնակցություն ունենալու հնարավորությունների ընդլայնմանը:

Հայտարարությունը տեղի ունեցավ ի հաջորդում Սորոկինի և Նիդեռլանդների դեսպան Պիտեր Յան Լանգենբերգի հանդիպմանը.  ծրագրի իրականացման համար ֆինանսական աջակցություն  է տրամադրում Նիդեռլանդների կառավարությունը:

«Տնտեսական և քաղաքական ոլորտներում, ինչպես նաև  հասարակական կյանքում կանանց մասնակցության խթանումը  ժողովրդավարության առաջընթաց ապահովելու կարևոր գործոն է: Դրական ազդեցությունը, որ կանանց մասնակցությունն ունի կայունության և անվտանգության վրա հասարակական կյանքում, անհերքելի է», – ասաց Սորոկինը:

Ծրագրի շրջանակներում մի շարք միջոցառումներ կիրականացվեն, այդ թվում` լավագույն փորձի վերաբերյալ ուսուցողական սեմինարներ` խրախուսելու կանանց` որպես առաջնորդներ, որոշում կայացնողներ և թեկնածուներ, կատարելագործելու գենդերային հարցերի շուրջ քաղաքական ծրագրերի մշակման, արդյունավետ քարոզչության և լրատվամիջոցների հետ աշխատանքի կարողությունները:

«Ես տպավորված եմ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հաստատակամությամբ և եռանդով և հավատացած եմ, որ իրենց աշխատանքը` ներառյալ համայնքային մակարդակում, կօգնի ապահովել կանանց բարձր մասնակցությունը տեղական ընտրությունների ընթացքում», – ասաց Լանգենբերգը հասարակական այն կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո, որոնց կողմից կիրականացնեն ծրագրերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031