Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրունյանը Արամ Մանուկյանի մասին նոր բացահայտումներ է անում

Հուլիս 25,2012 18:53

ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ինչպես տեղեկացրել ենք, հերքել է Վանո Սիրադեղյան թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանի հայտարարությունն այն մասին, որ երբ առաջին անգամ գլխավոր դատախազը միջնորդել է ԱԺ-ում, որ ձերբակալվի Վանո Սիրադեղյանը, այն ժամանակ մշակույթի փոխնախարարի պաշտոն զբաղեցնող Արամ Մանուկյանը մոտեցել է Վանո Սիրադեղյանին ու ասել, որ ստիպված է կամ չմասնակցել քվեարկությանը, կամ կողմ քվեարկել, որովհետեւ կզրկվի փոխնախարարի պաշտոնից:

Պարոն Սիրունյանն ասել է, որ եթե Արամ Մանուկյանը հերքի դա, ինքը նոր անուններ ու նոր տեղեկատվություն կտա: Ուստի քիչ առաջ մեզ հետ զրույցում Սուրեն Սիրունյանին խնդրեցինք տալ նոր անուններ: Նա պարզաբանեց, որ Արամ Մանուկյանը չի հերքել ամենակարեւորը, թե ինչպես է ինքը քվեարկել. «Ինքը ոչ հաստատել է, ոչ հերքել, որ կողմ է քվեարկել: Իսկ իմ խոսքերը արդեն հաստատել են ՀՀՇ վարչության այլ անդամներ՝ Հովհաննես Ղազարյանը, Մասիս Այվազյանը: Ես դեռ մի քիչ էլ կսպասեմ, տեսնեմ ինքը էլ ինչեր է հերքելու, ինչ նոր բաներ կասի Արամ Մանուկյանը: Էլի ինֆորմացիա ունեմ, նոր բաներ եմ պատմելու»: Մեր դիտարկմանը՝ պատմեք, ինչո՞ւ հիմա չեք պատմում՝ նա պատասխանեց. «Պատմելու եմ, հո չե՞մ պահելու, բոլորն էլ պատմելու եմ, ուղղակի հլը մի քիչ էլ կսպասեմ, տեսնեմ ինքը ինչ կասի: Արամ Մանուկյանի կողքի կանգնածները չեն հաստատում Արամ Մանուկյանի ասածները, իսկ ես լիքը մարդկանց անուններ կարող եմ տալ, որ կհաստատեն իմ ասածը՝ Արարատ Զուրաբյանը, Խաչատուր Քոքոբելյանը: Ինքը կողմ է քվեարկել»:

Սուրեն Սիրունյանը մի բան էլ պատմեց Արամ Մանուկյանի մասին. «Արամ Մանուկյանը նաեւ դեմ է քվեարկել, որ Վանո Սիրադեղյանը առաջին անգամ լինի ՀՀՇ նախագահ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031