Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանի կարճ պատասխանը դատախազությանը

Հուլիս 25,2012 18:58

Դատախազության կողմից անարժեք և վիրավորական պիտակներով, դատարկ ու մոլորեցնող «փաստարկներով»  համեմված  դեմագոգիկ և երկարաշունչ հայտարարությանը թերևս անիմաստ է մանրակրկիտ անդրադառնալը:

Ցավոք, օրինականության, արդարության և ճշմարտախոսության հետ հեռավոր աղերսներ ունեցող դատախազության առանձին անհատներ տասնամյակներ շարունակ վարկաբեկել են իրենց համակարգը, այժմ էլ փորձում են վարկաբեկել Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը:

 Մենք բարձր ենք գնահատում դատախազության հարյուրավոր ազնիվ և գրագետ աշխատակիցների գործունեությունը, և վստահ ենք, որ առանձին դատախազների խախտումները  չեն ստվերի ողջ համակարգի գործունեությունը: Հուսով ենք, մոտ ապագայում, մարդու իրավունքների և օրենքի խախտումները այդ համակարգի կողմից էականորեն կնվազեն:

 Միևնույն ժամանակ հայտնենք, որ  Անահիտ Վարդանյանի գործով  դատախազության խախտումների նոր  մանրամասները ներկայացված են այստեղ:
Պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031