Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Բեգլարյանն ու Գագիկ Ծառուկյանը պայմանավորվել են

Հուլիս 25,2012 20:41

«Քինգ դելյուքս» եւ «Տրանս կոմֆորտ» տրանսպորտային կազմակերպությունների եւ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի գործունեության միջեւ ծագած հակասությունների հարցով, նախարարության կողմից ուսումնասիրությունների եւ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հետ աշխատանքները կազմակերպելու այնպես, որ բարեգործությունը ծառայի հանրության շահերին, իսկ կանոնավոր ուղեւորափոխադրումների բնականոն ընթացքը չխաթարվի»,- այսօր նման  հայտարարություն է տարածել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը:

Նախարարությունը կարեւորելով բարեգործության նշանակությունը մեր ժողովրդի սոցիալական շերտերի համար, իր հաղորդագրության մեջ խոստացել է այսուհետ ավելի հետեւողական լինել, «որպեսզի այդ գործառույթներն իրար չխոչընդոտեն»։

Նկատենք, որ արդեն քանի ամիս է ուղեւորափոխադրումներով զբաղվող այդ երկու ընկերությունները միլիոնների վնասներ են կրել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ավտոբուսների պատճառով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031