Լրահոս
Օրվա լրահոսը

Լոնդոնյան օլիմպիական խաղերը կլուսաբանեն նաեւ հայ լրագրողները

Հուլիս 25,2012 17:58

Լուսանկարը՝ Լոնդոն 2012-ի պաշտոնական կայքից

Հանրային եւ «Կենտրոն» հեռուստաընկերությունները իրենց բացառիկ բովանդակությունը կունենան 2012-ի օլիմպիական խաղերից: Ըստ Media.am-ի՝ հուլիսի 27-ից օգոստոսի 12-ն անցկացվելիք օլիմպիադան լուսաբանելու համար հեռուստաընկերությունները մարզական մեկնաբաններ են գործուղել Լոնդոն:

Օլիմպիական խաղերը մինչեւ 140 ժամ ուղիղ հեռարձակելու բացառիկ իրավունք ձեռք բերած Հանային հեռուստաընկերության մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը ուղիղ միացմամբ կմեկնաբանի այն մրցաշարերը, որտեղ կմասնակցեն հայ մարզիկներ:

«Մեր մարզիկների մասնակցությամբ մրցաշարերից բացի՝ կցուցադրենք նաեւ օլիմպիադայի կարեւորագույն միջոցառումներն ու մրցաշարերը: Հ1-ի մյուս մեկնաբանները այստեղից կմեկնաբանեն այլ մրցաշարեր եւ սպորտաձեւեր Կարեն Գիլոյանը Պեկինի օլիմպիական խաղերին եւս»,- ասում է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Գագիկ Բունիաթյանը:

5 օլիմպիական խաղեր լուսաբանած մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը օլիմպիադային կմեկնաբանի ըմբշամարտի, ծանրամարտի, ձյուդոյի եւ թեքվանդոյի մրցաշարերը:

Լոնդոն 2012-ի ընթացքում «Կենտրոն» հեռուստաընկերության համար կաշխատի մարզական լրագրող Կարո Պողոսյանը:

«Ռեպորտաժներ կունենանք բոլոր այն միջոցառումներից, որտեղ մասնակցում են մեր մարզիկները: Որոշ դեպքերում հնարավոր է՝ նաեւ Լոնդոնի հետ ուղիղ կապ հաստատենք հեռախոսի միջոցով: Իսկ կարեւորագույն միջազգային խաղերի տեսանյութերի համար կօգտվենք Reuters-ից»,- ասում է «Կենտրոն» հեռուստաընկերութան ռեժիսոր Ռուզաննա Ավագյանը:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031