Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանի որդին պատրաստվո՞ւմ է դառնալ «օրենքով գող»

Հուլիս 25,2012 18:12

Երեկ Aravot.am-ը տեղեկացրել էր, որ ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը  արգելել են Գյումրու քաղաքապետի որդուն` Սպարտակին, մեկնել Մոսկվա, թեեւ ոստիկանության լրատվական բաժնից ասել էին, որ որեւէ խնդիր չկա եւ երիտասարդը կարող է մեկնել ուր որ ցանկանում է: Այսօր արդեն Գյումրիում խոսակցություններ են շրջանառվում, որ ինչ-ինչ համաձայնությունների արդյունքում Սպարտակին թույլատրվել է լքել երկիրը: Ասում են, որ վերջինս մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն՝ «օրենքով գող» «կարգվի» եւ վերադառնա: Գյումրեցիները այդ քայլը բացատրում են հետագայում, գաղութում հայտնվելու պարագայում, ինչը նրա բնույթից ելնելով չի բացառվում, իրեն ապահովագրելու միտումով, քանի որ, ինչպես հայտնի է, «օրենքով գողերը» «հատուկ պայմաններում» են կրում պատիժը:

Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Բորիս Ալեքսանյանն այս առիթով Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքն այս պատմություններին տեղյակ է այնքանով, որքանով երեկ եւ այսօր շրջանառվել է մամուլում. «Այսօր ես աշխատանքի չեմ գնացել, բայց երեկ մեր ընկերներից նման խոսակցություն չեմ լսել: Այսօր էլ մեր գործընկերներից ոչ մի բան չեմ լսել: Կներեք, ոչինչ ասել չեմ կարող»: Հետաքրքրվեցինք՝ տեսականորեն հնարավո՞ր է, որ իրադարձություններն այդ հունով զարգանան, Ալեքսանյանը նկատեց. «Իհարկե՝ չէ: Հեքիաթներ են սրանք: Պարզապես, խառը իրավիճակ է եւ ցանկացած մարդ, ցանկացած ձեւով կարող է մեկնաբանություններ տալ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031