Օրվա լրահոսը

ՀՀ սփյուռքի նախարարությունը սերտորեն աշխատում է Սիրիայի հայ համայնքի հետ

 ՀՀ սփյուռքի նախարարությունը իր գործառույթների շրջանակներում սերտորեն աշխատում է Սիրիայի հայ համայնքի հետ: Անցյալ ամիսներին Սփյուռքի նախարարություն դիմած 100-ից ավելի սիրիահայերից միայն երեքն են դիմել կացարան ստանալու խնդրանքով, ինչի մասին իրազեկվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը և  հարցին տրվել է դրական լուծում: Մնացյալը դիմել են աշխատանքի տեղավորման,  ինչպես նաև կրթական ու առողջապահական

Ոստիկանությունը պարզաբանում է

Զանգվածային լրատվության մի շարք միջոցներ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածել, թե իբր «ոստիկանությունը մինչ օրս ստել է` ասելով, որ ՀՀ անձնագրերը տպագրվում են Ֆրանսիայում»: Ապատեղեկատվությունը կանխելու համար պարզաբանում ենք. ՀՀ ոստիկանության կողմից 2011-2012 թթ. համար ՀՀ քաղաքացու անձնագրերի անհրաժեշտ խմբաքանակի բլանկների ձեռքբերման նպատակով 2011 թ. հուլիս ամսին հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել ֆրանսիական «ՕԲԵՐՏՈՒՐ ՏԵՔՆՈԼՈՋԻՍ»

«Երևակայության ազատությունը քեզ կտա ամբոխներից տարբերվելու հնարավորություն». Տարոն Պապիկյանի լուսանկարների ցուցահանդեսը

Արդեն 5 տարի է, ինչ Տարոն Պապիկյանը զբաղվում է լուսանկարչությամբ: Եվ այսօր` հուլիսի 21-ին, «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոնում կայացավ նրա` «Ազատություն» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Սա Տարոնի առաջին անհատական ցուցահանդեսն է, սակայն մինչ այս հասցրել է մասնակցել բազմաթիվ մրցույթների, ինչպես նաև «Անդոգմա» ցուցահանդեսին: Ինչպես ասում է Տարոնը` լուսանկարչությունը իր համար ոչ մասնագիտություն է, ոչ էլ զբաղմունք,

Կարգալույծ են արել Շիրակի թեմի քահանաներից մեկին

Մեր աղբյուրների փոխանցմամբ, այսօր սեփական դիմումի համաձայն կարգալույծ  է արվել Շիրակի հոգևոր թեմի երկարամյա քահանաներից մեկը` Արշեն Սարգսյանը, ով հայտնի է որպես Տեր Արսեն անվամբ: Նա մոտ 30 տարվա հոգևորական է, ով ծառայում էր   Գյումրու Անի թաղամասի Սուրբ Հակոբ Մծբնեցի  եկեղեցում: Մեզ այսօր չհաջողվեց պարզաբանումներ ստանալ քահանայից, հեռախոսն անհասանելի էր, պաշտոնական  որևէ մեկնաբանություն ստանալ ևս

Լիլիթ Մկրտչյանը հաղթեց Նադեժդա Կոսինցեւային

 Ջերմուկում ընթացող կանանց «Grand Prix» մրցաշարի հինգերորդ տուրում այսօր հայաստանցի կանանց գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը սեւ խաղաքարերով 44-րդ քայլում պարտության մատնեց Ռուսաստանի ուժեղագույն գրոսմայստերներից մեկին՝ Նադեժդա Կոսինցեւային: Մեր հանրապետության մյուս ներկայացուցիչը՝ Էլինա Դանիելյանը, այս պահին սպիտակներով խաղում է Չժաո Սյուեի (Չինաստան) հետ:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

ԿԳ նախարարին դիմավորեցին ծննդյան տորթով եւ հումորով

Այսօր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այցելեց «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության ամառային ճամբար, որտեղ դպրոցականներն ու «Հայաստանի պատանեկան նվաճումների» գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը նրան դիմավորեցին ինչպես հարկն է: Երեխաները  նույնիսկ նախարարի ծննդյան օրվան ընդառաջ տորթ էին պատրաստել: Եվ երգեցին`  ոչ թե «տարեդարձ է այսօր», այլ «տարեդարձ է շուտով»: Նախարարը, որ չզլացավ խումբ-խումբ լուսանկարվել

«Զգում էի, որ դեռ շատ երկար նա իմ մտքում է լինելու»

Արմենի եւ Անիի սիրային պատմությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ իրական սեր:  Արմենը ծնվել ու մեծացել է մի ընտանիքում, որտեղ  ծնողները երեխային ապահովել են ֆինանսական եւ նյութական ամեն բարիքով. «Հայրիկիս, որպես մեծահարուստ,  շատերն են ճանաչում: Ոչ մեկի համար գաղտնիք չէ նրա բիզնեսն ու  այն կապերը, որոնցով բիզնեսը զարգացում է ապրում» ,-պատմում է Արմենը: Ամուսնությունից երեք

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության շնորհավորական ուղերձը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին

Մեծարգո պարոն նախագահ, Շնորհավորում ենք Ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահական ընտրություններում քվեների բարձր ցուցանիշով համոզիչ հաղթանակ տանելու կապակցությամբ: Համոզված ենք, որ ժողովրդի վստահության քվեն Ձեզ հնարավորություն կտա առաջիկայում ևս աշխատել ի նպաստ ԼՂՀ-ի զարգացման և առաջընթացի: 2012թ. հուլիսի 19-ի նախագահական ընտրություններով Արցախի ժողովուրդն ու իշխանություններն աշխարհին ևս մեկ անգամ ապացուցեցին իրենց հավատարմությունը ժողովրդավարական արժեքների վրա

«Արի տուն» ծրագիրը հերթական անգամ ավարտվեց մասնակիցների արցունքներն աչքերին

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, երեկ  Աղավնաձորի ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուքի նախարարության  «Արի տուն 2012» ծրագրի 4-րդ փուլի փակումը, որին ներկա էր նախարար Հրանուշ Հակոբյանը: 4-րդ փուլով Հայաստան են ժամանել 180 մասնակից ԱՄՆ-ից, Գերմանիայից, Բուլղարիայից, Արգենտինայից, Կիպրոսից, Վրաստանից, Հոլանդիայից, ՌԴ մարզերից եւ Ուկրանինայից: Անցած 14 օրերի ընթացքում նրանք եղել են Օշականում, Եռաբլուրում, Ծիծեռնակաբերդում, Մայր

«Twitter»-ը չի ցանկանում բացահայտել հաղորդագրությունները

«Twitter»  ընկերությունը մտադիր է  հասնել  «Գրավիր Ուոլ սթրիթ» բողոքի ակցիայի մասնակից իր շահառուների հաղորդագրությունները բացահայտելու՝ դատարանի վճռի վերանայմանը, հաղորդում է «Վաշինգթոն փոստը»: Բողոք ներկայացնելու մտադրության մասին «Ուոլ սթրիթ ժուռնալ»-ին տված հարցազրույցում  հայտարարել է ընկերության ներկայացուցիչ Բենջամին Լին: Նրա խոսքերով՝ դատարանի որոշումը «չի համապատասխանում շահառուների իրավունքների և իրավապաշտպանության հարաբերություններին»: Մեղադրող կողմը մտադիր է հաղորդագրություններն օգտագործել ընդդեմ

ՀՀԿ-ն Գյումրու քաղաքապետի թեկնածուի հարց չի քննարկել

Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի նորընտիր ղեկավար, Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանը: «Այսօր Գյումրիում տեղի ունեցած ՀՀԿ-ի խորհրդի նիստի ժամանակ քննարկվել է Վարդան Ղուկասյանի հրաժարականի դիմումը: Քաղխորհրդի անդամները ընդունել են նրա դիմումը, կատարել են խորհրդի նոր նախագահի ընտրություն, բայց օրակարգում Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրելու կամ սատարելու հարց չի քննարկվել»,- ասաց

Հերթական միջադեպը ՀՀ զինված ուժերում

Ներկայացվում է սպայի կողմից նորակոչիկի արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի հետեւանքով հերթական դեպքի նկարագրությունը:  Սույն թվականի հուլիսի 12-ին ՀՀ զինված ուժերում գրանցվել է սպայի կողմից 1994 թ-ին ծնված նորակոչիկ Դավիթ Սամվելի Մարկոսյանի արժանապատվությունը նվաստացնող դեպքը: Դավիթ Մարկոսյանը, զորակոչվել է Վանաձոր քաղաքից, 2012 թ-ի մայիսի 23-ին եւ ծառայության է ուղարկվել Քելբաջարի Չոթռլու գյուղում տեղակայված հակահրետանատանկային 1-ին մարտկոց:  Դավիթը

Վերակառուցվող կրկեսի գմբեթն անվտանգ իջեցվեց (ֆոտոշարք)

Այսօր, ժամը 16.30-ի սահմաններում հստակ ու նուրբ հաշվարկված հզոր պայթյունի շնորհիվ, առանց վնասելու պատերը, վերակառուցվող կրկեսի գմբեթն անվտանգ իջեցվեց:  Իր պատասխանատվության սահմաններն անընդհատ ընդլայնող ԱԻՆ-ը ձեռնամուխ է եղել պայթեցնող խմբի ձևավորմանը: Պայթեցնող խմբի մեջ են ներգրավվել ամենաբարձր կարգի պրոֆեսիոնալներ:  Նման նուրբ աշխատանքներ կատարվեցին նաև  2011 թվականի դեկտեմբերին Վանաձոր-Ալավերդի մայրուղու 35կմ-ի հարակից տարածքում, 2012-ի ապրիլին Շիրակի

Միլիարդատեր Բերնի Էքլսթոունի դուստրը կրկին միայնակ է

«Ֆորմուլա 1»-ի սեփականատեր Բերնի Էքլսթոունի ընտանիքում տհաճ իրադարձություն է կատարվել: Միլիարդատիրոջ դստեր` Թամարայի փեսացու Օմար Հայմին բռնվել է սիրուհու հետ, որի պատճառով անմիջապես չեղյալ է հայտարարվել աշնանը նշանակված նրանց հարսանիքը: 28-ամյա Թամարան, որը Բերնիի ունեցվածքի ժառանգն է, լրատվամիջոցներին պատմել է. «Նա ինքը խոստովանեց, որ ուրիշի հետ թաքուն սեքսով է զբաղվում: Այժմ մեր մեջ ամեն բան

Վարդան Ղուկասյանին սեփական դիմումի համաձայն հեռացրեցին ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատուի պաշտոնից

Քիչ առաջ ավարտվեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ   Գյումրիում ընթացող  ՀՀԿ Շիրակի մարզային խորհրդի նիստը, որի ընթացքում նախապես գրված սցենարի համաձայն Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին փոխարինեցին Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանով: Այսուհետ ՀՀԿ Շիրակի մարզային կառույցը կղեկավարի   մի անձ, որը բավականին մեծ փորձ ունի ընտրական գործընթաց կազմակերպելու հարցում , նա նախագահական ընտրությունների ժամանակ

Պահանջում են ազատել քաղբանտարկյալներին

2012 թ. հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Գագիկ Պողոսյան) որոշմամբ ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանը դատապարտվեց՝ 6 տարի, Արտակ Կարապետյանը՝ 3 տարի, Դավիթ Քիրամիջյանը և Սարգիս Գևորգյանը՝ 2 տարվա ազատազրկման։ 2011 թ. օգոստոսի 9-ին Երևանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանության կողմից ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների նկատմամբ բռնությունները, որոնք կիրառվել

Օլիմպիական խաղերի օրերին կարելի է $ 80-ով գիշերել տաքսու մեջ

 Լոնդոնում տաքսու վարորդները պատրաստվում են այդպես լուծել հյուրանոցներում տեղեր չլինելու հետ կապված խնդիրները, որոնց կարող են բախվել օլիմպիական խաղերի մայրաքաղաքի հյուրերը: Բրիտանական մամուլը գրում է նաեւ, որ տաքսիներից մեկի վարորդն անգամ իր մեքենայի սրահը վերածել է սենյակի` տեղադրելով մեկ տեղանի մահճակալ, որի վրա Բրիտանիայի խորհրդանիշով սավան է փռել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել

Հուլիսի 21-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:

Նոր նշանակումներ Հայ Եկեղեցու թեմերում

  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ նոր նշանակումներ են կատարվել Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու թեմերում և Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի հոգևոր կրթական հաստատություններում: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տ. Հարություն աբեղա Կիրակոսյանը, ազատվելով Հառիճավանքի ընծայարանի տեսչի պարտականություններից, ստանձնել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսչի պարտականությունները: Հառիճավանքի ընծայարանի տեսուչ է նշանակվել

«Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի փակումը

Հուլիսի 20-ին Աղավնաձորի ճամբարում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» համահայկական երիտասարդական ծրագրի 4-րդ փուլն ամփոփող «Ես քո զավակն եմ Հայաստան» խորագրով գրական, երաժշտական երեկույթ: Ներկա էին Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), մշակույթի  և արվեստի գործիչներ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ջերմորեն ողջունեց երիտասարդներին և շնորհակալություն հայտնեց «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի մասնակիցների ծնողներին,

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հաղթողներ են ճանաչվել Յան Էյնաստոնը և Իգոր Նովիկովը

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հաղթողներ են ճանաչվել Յան Էյնաստոնը` Տարտուի աստղադիտարանի ավագ գիտաշխատող (Էստոնիա) և Իգոր Նովիկովը` Մոսկվայի Պ.Ն. Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի տիեզերական աստղագիտության կենտրոնի փոխտնօրեն (Ռուսաստան): ՀՀ ԳԱԱ նախագահ, Վիկտոր Համբարձումյանի միջազգային մրցանակի հանձնաժողովի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը հայտարարեց մրցույթի արդյուքները հուլիսի 21-ին ՀՀ ԳԱԱ-ում: Մրցանակը`  500,000 ԱՄՆ դոլար,  կբաժանվի  երկու դափնեկիրների

Ով փնտրում է, նա գտնում է (Ֆոտոշարք)

Երկու բրիտանացի գրեթե իրենց կյանքի մեծ մասը` 30 տարին, փնտրել են գանձ: Մի օր էլ, հատուկ սարքի միջոցով, գտել են կելտական դրամների հավաքածու, որոնց ժամանակաշրջանը, ըստ պատմաբանների, մ.թ.ա. առաջին դարն է: Գտածոյի քանակը` 50.000 հատ կոպեկ է, իսկ դրանցից ամեն մեկն արժե 200 ֆունտ ստերլինգ: Այսպիսով, նրանց կարողությունը կարող է հասնել 10 միլիոն ֆունտի: Ըստ

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, հուլիսի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի

Ամենաերիտասարդ դասախոսը` Լուիջի Առլանոն

Ամենաերիտասարդ դասախոսը եղել է Լուիջի Առլանոն: Իտալացի այդ տղան 10 տարեկանում ավարտել է միջնակարգ դպրոցը, 12 տարեկանում՝ Քեմբրիջի համալսարանը: Այս կրթությունը նրան  թույլ էր տվել համալսարանում անգլերեն դասավանդել: Ճապոնիայի (127 միլիոն բնակչություն) ամբողջ տարածքը իր մակերեսով փոքր է, քան Կալիֆորնիա նահանգը (34 միլիոն բնակչություն): Դալլասի միջազգային օդանավակայանի տարածքը մակերեսով ավելի մեծ է, քան Մանհեթեն կղզին: Մոծակները կարող

Դատավոր Գագիկ Պողոսյանն անպատվե՞ց քաղաքացիներին

2 տարի ազատազրկման դատապարտված ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Գեւորգյանի համոզմամբ,  Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը ՀԱԿ ակտիվիստների գործով նման վճիռ հրապարակելով անպատվեց Հայաստանի քաղաքացիներին:    «Անհանգստացնող է դատավորի ու մեղադրողի այս գործում դրսեւորած ցինիկությունը, նրանք ունեին հարաբերական ազատություն եւ կարող էին այդ ցինիկ վերաբերմունքը փոխարինել գոնե զղջացող հայացքներով, բայց

Ե՞րբ հետեւել Լոնդոնում հայ մարզիկների մրցելույթներին

ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը հրապարակել է Լոնդոնի ամառային 23-րդ օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկների մասնակցության ժամանակացույցը, որում նշված են ամսաթիվը, մարզիկի անունը, մարզաձեւը, քաշային կարգը կամ դիսցիպլինը եւ ժամը: ՀՈՒԼԻՍԻ 28 Հովհաննես Դավթյան, ձյուդո, 60 կգ, 09.30 Արթուր Դավթյան, սպորտային մարմնամարզություն, 11.00 Նորայր Բախտամյան, հրաձգություն, 10 մետր օդամղիչ ատրճանակ, 12.00 Անդրանիկ Հակոբյան, բռնցքամարտ, 75 կգ, մրցելույթի ժամը

Եկեղեցին չշփոթենք հոգեւորականների հետ

Ես արդեն նշել եմ, որ կաթողիկոսի ցմահ ընտրված լինելն արգելակում է հայ եկեղեցու զարգացումը, այդ հանգամանքը ի վերջո կարող է անջրպետ առաջացնել եկեղեցու եւ ժողովրդի միջեւ, եւ եկեղեցին մեկընդմիշտ կարող է օտարվել ժողովրդից, ինչպես դա արդեն տեղի է ունեցել եվրոպական որոշ երկրներում, ուստի մեզ անհրաժեշտ են նոր կաթողիկոսական ընտրություններ, եւ այն անհրաժեշտ է լինելու յուրաքանչյուր յոթ տարին մեկ՝ անկախ նրանից, թե ով կամ ինչպիսին է լինելու կաթողիկոսը:

Մշակութային առաջին հզոր վարկավորման մեկնարկը տրված է

Հոբելյանական 2013 թվականին 80-ամյա Ազգային օպերային թատրոնը կունենա համաշխարհային վերջին ճիչով տեխնիկապես վերազինված բեմ: Օպերային թատրոնների բեմերը ոչ միայն բարձրակարգ արվեստի օջախներ են, այլեւ հանդիսանում են տվյալ ժամանակի գիտատեխնիկական բարձրագույն նվաճումների տեսանելի կենտրոններ: Բեմական-բեմադրական տեխնիկական հագեցվածությունը առաջին պահանջն է ինչպես բարձրարվեստ բեմադրություններ իրականացնելու համար, այնպես էլ ընդհանրապես բարձրագույն թատրոն համարվելու համար: Դա, բնականաբար, թանկ արժե

Անդրանիկ, սպասեք, Ձեր թղթերի հետ կապված խնդիրներ կան

Փախստականները դատարաններում մենակ են «Հայտնում եմ, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի արդյունքում 2011 թվականի օգոստոսի 24-ին ընդունվել է որոշում՝ Ձեր փախստականի կարգավիճակը դադարեցնելու մասին»: Այդ գրությունը փախստականի կարգավիճակ ստացած Անդրանիկ Իսրայելյանին ուղարկվել էր այն ժամանակ, երբ արդեն իսկ կայացել էր որոշում՝ նրա փախստականի կարգավիճակը դադարեցնելու վերաբերյալ: Համաձայն ՄՊԾ

Ինտերնետում Սյունիքի մասին քիչ բան կա

Մինչդեռ իտալացի փորձագետ Նադյա Պասկուալը տեղում պարզել է, որ Սյունիքի հարավը մեծ պոտենցիալ ունի էկոտուրիզմի զարգացման համար: Այս համոզմանն է եկել իտալուհի Նադյա Պասկուալը՝ շրջելով Սյունիքի մարզում: Նա ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) Ձեռնարկությունների զարգացում եւ շուկայի մրցունակություն ծրագրի եւ Սյունիքի մարզում ԵԱՀԿ ծրագրերի իրականացման գրասենյակի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում որպես կարճաժամկետ խորհրդատու պետք

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031