Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարարին դիմավորեցին ծննդյան տորթով եւ հումորով

Հուլիս 21,2012 19:13

Այսօր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այցելեց «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության ամառային ճամբար, որտեղ դպրոցականներն ու «Հայաստանի պատանեկան նվաճումների» գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը նրան դիմավորեցին ինչպես հարկն է: Երեխաները  նույնիսկ նախարարի ծննդյան օրվան ընդառաջ տորթ էին պատրաստել: Եվ երգեցին`  ոչ թե «տարեդարձ է այսօր», այլ «տարեդարձ է շուտով»:

Նախարարը, որ չզլացավ խումբ-խումբ լուսանկարվել բոլոր երեխաների հետ,  Aravot.am-ի հետ զրույցում նշեց. «Տիկին Արմինեն ինձ երեք տարի անընդմեջ հրավիրում է այս ճամբար: Այս անգամ էլ երեխաները հետաքրքիր հարցեր ուղղեցին ինձ `ավագ դպրոցների, 12-ամյա կրթության,  ընդունելության քննությունների ու դասագրքերի մասին: Մի խոսքով` ոլորտին վերաբերող արդիական հարցերի խումբ հղեցին»: Նա նշեց, որ իր նախարարական գործունեության վերաբերյալ դպրոցականները հումորային համարներ էլ են ներկայացրել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031